17:10 08.05.2019
Կա՞ն արդյոք մտահոգիչ դրույթներ ԵՄ-Ադրբեջան ստորագրվելիք համաձայնագրում. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դա, իհարկե, առնչություն ունի մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չունի: ԵՄ մեր գործընկերների հետ շփումներում ասել եմ՝ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացները, տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղվեն, չայլակերպվեն տարբեր իրավիճակներում: Միջազգային իրավունքը հստակ պահպանվի»,- ասել է վարչապետը: Նիկոլ […]
17:09 08.05.2019
Հարցին` Հայաստանում համապատասխան նշաններով կարգավորված նորմալ երթևեկելի ճանապարհներ ե՞րբ կունենանք, վարչապետը նշեց, որ մայիսի 15-ից սկսվելու է լայնամասշտաբ ճանապարհային շինարարություն: Ի դեպ, ճանապարհաշինարարության իրականացնման համար, բացի բյուջեով նախատեսվածից, հավելյալ հատկացվելու է 7 մլրդ դրամ: Վարչապետը հաստատեց, որ այսօր ՀՀ ճանապարհները վատթարագույն վիճակում են, և հնարավորինս կարճ ժամանակում դրանք պետք է բերել նորմալ վիճակի՝ առավելագույնը գոնե […]
17:04 08.05.2019
«Սպանության դեպքերի նվազում է արձանագրվել: 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք, որը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,- այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ, ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության 2018թ գործունեության մասին հաղորդումը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 2018-ի ընթացքում արձանագրվել է հանցագործության 22 551 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավել […]
17:00 08.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և քաղաքապետի աշխատավարձերի բարձրացման հարցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վարչապետը պատասխանեց հարցով. «Իսկ ինչքա՞ն պիտի ստանա Երևանի քաղաքապետը: Երևանի քաղաքապետը և պաշտոնյաները պետք է ստանան պատշաճ աշխատավարձ, որպեսզի պատշաճ ծառայություններ մատուցեն ՀՀ քաղաքացիներին: Հայկ Մարությանի մղումը կա: Ավագանին էլ իր խոսքը պետք է կարողանա ասել և պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել»: Վարչապետը […]
16:56 08.05.2019
«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին հնչած հարցին ի պատասխան` վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղմուկից հետո առավոտյան այդ գրքին ծանոթացել է: Մասնագիտական գնահատական տալ չի կարող, բայց ՀՀ-ում կան թվեր, որոնք մտահոգիչ են: «Հայաստանում 2017 թվականին մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Եվ այդ դեպքերը ենթադրաբար տեղի են ունենում այն պատճառով, որ […]
16:45 08.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։ Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավելի, քան […]
16:44 08.05.2019
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում սպասվող ասուլիսներն անցկացնելու է մարզերում: Վարչապետը տեղեկացրեց` հաջորդը ասուլիսը տեղի կունենա Գյումրիում:
16:40 08.05.2019
«Երբ վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ Հայաստանում վերացել են ճնշումները և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մարզում հենց այս պահին տնօրենները ճնշումների են ենթարկվում և կանչվում են, որ հերքումներ գրեն իրենց բողոքի հետ կապված»,- մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ այս մասին բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ դեռ երեկ հայտարարությունների ժամանակ […]
16:36 08.05.2019
Երկրապահի օրը Եռաբլուր էին այցելել ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը, ԵԿՄ անդամները։ Լրագրողների հարցերին պատասխանելիս ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ առաջնագծում հիմա իրավիճակը «նորմալ, հանգիստ է»։ Ճշտող հարցին՝ վերջին օրերին երկու զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կողմի կրակոցներից, ի՞նչ անելիք ունի ԵԿՄ-ն, Միքայելյանն ասաց, որ Երկրապահը համախմբվում ու համալրվում է՝ անհրաժեշտության դեպքում բանակի կողքին, […]
16:34 08.05.2019
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր […]
16:32 08.05.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետին նամակ էր ուղարկել՝ պահանջելով մեկշաբաթյա ժամկետում հրապարակավ հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով: Վարչապետը նամակը ստացել է, բայց չգիտի, թե ինչը պետք է հերքել: «Օրենքի նախագիծ է ներկայացվել, ասում է հրապարակեք զենք, զինամթերքը, անվտանգության համար ի՞նչ եք օգտագործում, ես էլ […]
16:26 08.05.2019
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին՝ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։ Վլադիմիր Պուտինը հիշատակել է պատերազմին մասնակցած բոլոր քաղաքացիների սխրանքն ու հերոսությունը՝ ֆաշիզմի դեմ պայքարում ու կոչ է արել մշտապես վառ պահել նրանց հիշատակը, խնամքով վերաբերվել վետերաններին։ Նա առաջնագծի […]
16:16 08.05.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությունը ներդրումային 49 ծրագրի տվել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում ներդրվում է 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ: Իսկ թե կոնկրետ քանի գործարան կա, վարչապետը հստակ թիվ չուներ, դեռ պրոցեսն ընթացքի մեջ է: «Մերձավանում կենցաղային տեխնիկայի բացմանը մասնակցեցինք, հետո մամուլը գրեց, որ դա ֆեյքա, […]
16:05 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե ԼՂ հարցում որոշում կայացնողը ժողովուրդն է: «Գնում ենք բանակցությունների, ասում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք: Էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Ասում ենք՝ ժողովուրդն է որոշելու, ասում են՝ ո՞նց, բա մենք: Ձեր տեղը հլը ըտեղ ա, վաղն […]
15:56 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մայիսի 8-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ իբրև վարչապետ՝ ո՞ւմ է տեսնում իրեն մրցակից: «Դա թեմա ա, հա՞: Ես առավոտյան արթնացա՝ պիտի մտածեմ՝ ո՞վ է իմ մրցակիցը, էն հեքիաթի նման՝ Свет мой, зеркальце! скажи, да всю правду доложи, տեսնեմ՝ ով է ինձնից սիրուն, գտնեմ, հետո գնամ, կամաց ոտքի տակը փորե՞մ: Ինձ համար այդպիսի թեմա […]
15:45 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ զարմացավ, որ դեռ Հայաստանում մտածում են, որ իրեն հնարավոր է սպառնալ: Խոսքը վերաբերում էր անցած տարի ուղիղ եթերում Սաակաշվիլիի արած այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է Փաշինյանի մոտ: «Էնպիսի տպավորություն ա, որ երեկ չէ առաջին օրը ներգաղթել եմ ինչ-որ տեղից […]
15:33 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները նշեցին՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ պայքար է իրականացնում, հակակոռուպցիոն պայքար, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննություն, ապա հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ-ին, ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները: «Ոչ մի բանի էլ չի վերածվել, հեղափոխությունից առաջ և Երրորդ հանրապետության ընթացքում ավելի սուպերկառույց է եղել: ԱԱԾ-ի […]
15:21 08.05.2019
ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-20թթ. ծրագրում ընդգրկված երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը: «Նշված ընկերությունների՝ հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, որ Ֆանարջյանի անվան կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ ուռուցքների բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետական նշանակության […]
15:15 08.05.2019
Ի՞նչ բացթողումներ, սխալներ է ունեցել ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` նշեց, որ արդեն իսկ ձեռք բերված ցուցանիշները կարող էին էլ ավելի լավը լինել, սակայն ռազմավարական սխալներ թույլ չեն տվել: «Եթե ինչ-որ տեղ սխալվել ենք, հաջորդ պահին շանս ենք ունեցել ուղղելու կամ […]
15:08 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գալու է Հայաստան: Վարչապետը հաղորդեց, որ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահն արդեն կլինի Երևանում: Նաև նշեց, որ ՌԴ նախագահի հետ Հայաստանում են լինելու Եվրասիական տնտեսության միության երկրների ղեկավարները: Երևանում անցկացվելու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Այդ այցի շրջանակում կլինեն նաև […]
15:04 08.05.2019
ԱԺ-ի մայիսի 8-ի նիստում քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նախագծով նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված […]
15:00 08.05.2019
«Ես մեծ ելույթ էի պատրաստել այսօր հաստիքացուցակների վերաբերյալ, բայց երբ պարոն քաղաքապետն ասաց, որ օրակարգից հանում է հարցը, որոշեցի ելույթ չունենալ: Դավիթ Խաժակյանի ելույթը ինձ ստիպեց իմ ելույթի մի փոքր հատվածը ներկայացնել»,- այսօր ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: Հայկ Մարությանը նկատեց, որ հարցը հանված է, և պետք է խոսել օրակարգից, իսկ […]
14:57 08.05.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել նաև գազի սակագնի վերաբերյալ: Սպասվո՞ւմ է արդյոք նվազում. «Բանակցությունները շարունակվում են, մեր դիրքորոշումները մենք հստակ արտահայտել ենք, հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության»,- ասել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում
14:55 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մարզպետների ինքնապարգևատրումների հարցին ու դրանց վերաբերյալ մամուլի հրապարակումներին: «Փոխանակ ուրախանան, որ կա մարզպետ, որ այդ 400 հազարի կարիքը ունի, չեն հաշվում, որ նախկինում գռփելիս ու թալանելիս են եղել: Ես Դավոսում հետևում էի լուրերին, ամենօրյա ռեժիմով գնդակահարում էիք մարզպետներին, բարոյապես ոչնչացնում»,- ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, […]
14:52 08.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Բրյանսկի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանին Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի մեդալով, հայտնում է Rusarminfo-ն: «Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է հայրենական մշակույթի, արվեստի զարգացման և բազմամյա արգասաբեր գործունեության մեջ մեծ ներդրում ունենալու համար»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում: Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965թ. հունիսի 12-ին՝ Երևանում: Ավարտել […]
14:42 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը SHANTNEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց՝ վարչապետի՝ Գյումրի այցը, դրան հաջորդած աշխուժությունն ու նաև այն,որ հետո ամեն ինչ դարձավ առաջվանը: Նախօրեին Գյումրիում հերթական քննարկումն էր կազմակերպվել փողոցաշինական թեմայով, որին հրավիրված են եղել և շինարարները, և վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, և քաղաքապետարանի աշխատակիցները: Քննարկմանը, սակայն, մարդ չի եկել: Այնպես որ, շատ բան չի փոխվել: […]
14:32 08.05.2019
Օրենսդրական նոր փոփոխությամբ, որը մայիսի 8-ին կայացած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, առաջարկվում է օրենսդրությամբ հստակորեն սահմանել «երաշտ» և «սակավաջրություն» հասկացությունները, քանի որ հստակեցված չեն սակավաջրություն և երաշտ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: «Մենք Ջրային օրենսգրքի հասկացություններ բաժնում տալիս ենք այս երկու տերմինների բացատրությունները, թե ինչ են իրենցից ներկայացնում, տալիս ենք ընթացակարգերը, թե […]
14:29 08.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի վերաբերյալ: Նա հիշեցրել է հատկապես Դուշանբեի հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն կա որոշակի դեպքերում օպերատիվ կապ գործելու մասին: «Վերջին միջադեպերից հետո, երբ զինծառայողներ վիրավորվեցին՝ Արցախում և Հայաստանում, արդյո՞ք այդ կապը գործել է, արդյոք քանի՞ անգամ է կապ ստեղծվել, […]
14:26 08.05.2019
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Եռաբլուրում Երկրապահի օրվա առիթով լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ դեռ բանակը չէր ստեղծվել, մարտական գործողությունների հիմնական բեռը կրում էին այն ազատամարտիկները, որոնք հետագայում մտան ԵԿՄ կազմի մեջ։ ShantNews.am-ի հարցին, թե այսօրվա կարգավիճակով ԵԿՄ-ն բավարարո՞ւմ է Հայաստանի պահանջները, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր այն երկրներում, որոնք […]
14:25 08.05.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում լարված իրավիճակ ստեղծվեց, երբ քաղաքապետ Մարությանը օրակարգից հանեց դրույքաչափերի բարձրացման հարցը: «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, իսկ իրենք ծափահարում են դրույքաչափերի նախագիծն օրակարգից հանելու առաջարկին: Հայկ Մարությանն էլ դիտողություն արեց. «Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք, նստե´ք ձեր տեղը և կարգուկանոն […]