TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ վարչապետի ղեկավարության ոչ ֆորմալ վերաբերմունքը միջազգային կազմակերպություններին նոր շունչ է բերում. Անուշ Բեղլոյան

11:21 08.05.2019

«Միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հանդեպ Հայաստանի վարչապետի ղեկավարության ոչ ֆորմալ վերաբերմունքը բերում է նոր շունչ և ստիպում է դրանց դառնալ իրական: Այն ժամանակ նրանք հավաքվում էին, որպեսզի փաստեն, որ ամեն ինչ կայուն է, և որևէ խնդիր չկա: Իրականում Հայաստանը նոր շունչ բերեց այդ կազմակերպություններին»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]

̰
Ասում էին՝ տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել. Փաշինյան

11:08 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման օրոք ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել բջջային հեռախոս ունենալ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Այս փոփոխության մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց. «Գրում էին, ասում էին՝ իրա տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ […]

̰
Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը: Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր […]

̰
Կառավարությունը կունենա 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծն ընդունվեց

10:45 08.05.2019

ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների […]

̰
Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում. Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

10:38 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 […]

̰
100 փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

10:33 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:

̰
Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները

10:01 08.05.2019

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ […]

̰
Նախագահ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

09:42 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը: 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները: […]

̰
Որքան կտևի վարչապետի 4-րդ ասուլիսը. ինչ են հուշում Փաշինյանի երեք մեծ ասուլիսները

09:37 08.05.2019

Այսօր՝ ժամը 10:30-ին, Ազգային պատկերասրահում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի թվով 4-րդ ասուլիսն է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է վարչապետի նախորդ 3 ասուլիսներին քննարկված թեմաներն ու հարցերը: Վարչապետի պաշտոնում առաջին ասուլիսը Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսը, որին հավատարմագրված էին հայաստանյան մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 20-ին, կառավարության […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

09:00 08.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը,Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6 , 6ա, 8 […]

̰
Դիլիջանում 12 ժամ ջուր չի լինի

08:47 08.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Աթարբեկյան, Կամարինի, Վասիլևի, Կամոյի և Օրջոնիկիձեի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել․ «Ժողովուրդ»

08:32 08.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած, նախորդ տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործ­վել անգամ դեռևս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տի­պի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, […]

̰
Լարսում առաջացող խնդիրները Մեդվեդևի պատասխանն են Հայաստանին․ «Ժամանակ»

08:17 08.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վե­րին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առա­ջացնել Հայաստանի քաղա­քացիների համար: Հայաս­տանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսա­կան կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսևորումներին»:

̰
Եվրոպական ևս մեկ երկիր վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

00:15 08.05.2019

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:  

̰
Խոր Վիրապում Գերմանիայի քաղաքացու դի է հայտնաբերվել

00:07 08.05.2019

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր: Արարատի ոստիկանները […]

̰
«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

23:59 07.05.2019

Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն: «Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում […]

̰
Հայաստանը սկսել է ակտիվ և տեսանելի դեր խաղալ միջազգային գործընթացներում. Անուշ Բեղլոյան

23:23 07.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքին. «Նախկին տարիների փորձս թույլ է տալիս մտածել, որ ես առավել արդյունավետ կլինեմ հենց այս հանձնաժողովում: Աշխատել եմ մի շարք միջազգային հարթակներում, համահեղինակ եմ մի շարք միջազգային զեկույցների: Ես միջազգային դիվանագիտական […]

̰
Վանաձորում բախվել են «Nissan»-ը և «DAF»-ը. 3 հոգի հոսպիտալացվել է

23:10 07.05.2019

Մայիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել են Nissan Teana մակնիշի 35 XF 503 համարանիշի և DAF մակնիշի MK 733 KM համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: […]

̰
Հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են․  Զոհրաբ Մնացականյանը՝ Ջորջ Քենթին

22:43 07.05.2019

Մայիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր […]

̰
Հասկանալի է, որ երկրի նախկին առաջին դեմքի վերաբերյալ դատական գործընթացը կարող է ընդունելի չլինել. Անուշ Բեղլոյան

22:15 07.05.2019

«Այնքան արագ է փոխվում քաղաքականությունը, որ ինչի հետ կարելի էր համաձայնել 10 տարի առաջ, հիմա աշխարհաքաղաքական զարգացումների հետ մի քիչ փոխվում է: Ես չեմ կարծում, որ գերտերությունները կարող են իրենց թույլ տալ վերցնել այդ ֆինանսական և տնտեսական պատասխանատվությունը»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը: Պատգամավորի խոսքով՝ այս […]

̰
Մայիսի 8-ին Դիլիջանի թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու

21:37 07.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 8-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու:

̰
Քանաքեռում բացվել է հուշաքար՝ ի պատիվ Յոհաննես Լեփսիուսի

21:28 07.05.2019

Երեկ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում բացվել է հուշաքար՝ ի պատիվ և հիշատակ Յոհաննես Լեփսիուսի, որն ավելի քան որևէ այլ գերմանացի, գործել է ի նպաստ հայ ժողովրդի: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Հուշաքարի բացմանը ներկա էին Յոհաննես Լեփսիուսի թոռը՝ դր Մանֆրեդ Աշքեն, «Լեփսիուսհաուս» գիտական կենտրոնի տնօրեն դր Ռոլֆ Հոսֆելդը և դեսպան Մաթիաս Քիսլերը: […]

̰
Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրում աշխատանքային տեմպերն այդպես էլ չեն արագանում

21:15 07.05.2019

Այսօր Երկխոսությունների մեդիա կենտրոնում Գյումրու փողոցաշինության ընթացքի վերաբերյալ հերթական քննարկումն էր կազմակերպվել։ Իսկ հրավիրյալ բանախոսները ոչ միայն շինկազմակերպությունների, այլև նախագծող ընկերության և քաղաքապետարանի ներկայացուցիչներն էին լինելու, որոնք այդպես էլ չեկան: Գյումրու քաղաքապետարանը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը և նույն ժամին քաղաքապետարանում արտահերթ կամ հապճեպ խորհրդակցության էին հրավիրել շինարարներին, ինչի պատճառով էլ չկարողացան հասնել քննարկմանը, որն էլ […]

̰
Պետք չէ մտածել, որ այս տարածաշրջանն աշխարհից առանձնացված մի տեղ է, որտեղ մարդիկ ուրիշ ձև են զարգանում. Անուշ Բեղլոյան

20:57 07.05.2019

«Պետք չէ մտածել, որ այս տարածաշրջանն աշխարհից առանձնացված մի տեղ է, որտեղ մարդիկ ուրիշ ձև են զարգանում: Ռոբերտ Քոչարյանի դատավարության առումով մեր միակ խնդիրը Ռուսաստանի հետ ավելի բաց և թափանցիկ լինելն է»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը: Նա մտաբերեց Նիկոլ Փաշինյանի ելույթները ԵԽԽՎ-ում, որից հետո մի […]

̰
«Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային».նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

20:32 07.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում: «Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը […]

̰
Եկեղեցու սպասավորների մոտ կա այսպիսի վերաբերմունք՝ ով առաքելական չէ, հայ չէ. Իշխանյան

20:00 07.05.2019

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից խտրական վերաբերմունք կա այլադավանների և անհավատների նկատմամբ: «Հստակ խտրական վերաբերմունք կա, նաև ավելին ասեմ, եկեղեցու սպասավորների և հասարակական պահպանողական խմբերի մոտ կա այսպիսի վերաբերմունք՝ ով առաքելական չէ, հայ չէ: Հաճախ դա հնչում է նաև հոգևորականների շուրթերից: Ստացվում […]

̰
Պատգամավորը՝ «չարաբաստիկ» որակավորում ստացած «Գարդասիլ»-ի մասին

19:52 07.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին խոսեց «Գարդասիլ» պատվաստանյութի մասին: Պատգամավորն այն որակավորեց իբրև խնդիր, որ երկու տարի շարունակ, մեկ անհետանում է քննարկումների տիրույթից, մեկ հայտնվում՝ ընդգրկվելով երկրի թոփ լուրերի շարքում: «Խոսքը «չարաբաստիկ» որակավորում ստացած և խորհրդավորությամբ պարուրված «Գարդասիլ» պատվաստանյութի մասին է: Թեման անընդհատ կրկնվում է և միշտ տաք է: 2017-ից […]

̰
«Հաղթանակի թելադրություն» կրթական ակցիա Գյումրիում

19:51 07.05.2019

Այսօր՝ մայիսի 7-ին, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տասնյակ քաղաքներում անցկացվել է «Հաղթանակի թելադրություն» կրթական ակցիա: Թելադրության թեմատիկան Հայրենական մեծ պատերազմն էր: Հաղթանակի թելադրությանը մասնակցելու իրավունք են ունեցել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև գյումրեցի այն դպրոցականներն ու մտավորականները, ովքեր պարզապես եկել էին իրենց գիտելիքները ստուգելու խորհրդային բազմազգ երկրի ժողովուրդների կերտած հաղթական պատմության […]

̰
Երևանի քաղաքապետը վարչապետի չափ աշխատավարձ է ստանալո՞ւ․ Սամսոնյանը թվեր հնչեցրեց

19:50 07.05.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման թեմայի վրա՝ բնորոշելով դա որպես «քաղաքապետի արկածներ»։ «Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը հավաքել է Երևանի քաղաքապետարանում աշխատող իր գործընկերներին, խելք խելքի են տվել, և որոշել են, որ իրենք շատ են աշխատում, չգնահատված են և պետք է ավելի շատ վարձատրվեն, որպեսզի […]

̰
Դավիթ Տոնոյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է ռազմական փոխգործակցության հարցեր

19:47 07.05.2019

Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ամփոփվել են համագործակցության բնագավառում մինչև այժմ կատարված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և ռազմատեխնիկական բնագավառներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]

̰
BACK_TO_TOP