TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու. Նիկոլ Փաշինյան

14:20 08.05.2019

«էս անգամ էլ իմ երազանքների ասուլիսը չի ստացվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց՝ իր երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողը գնա, ինքն ամենավերջինը գնա: «Բայց էսօր էլ չի ստացվելու, 16.30 կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն է, չեմ կարող չսահմանափակել ժամանակը»,- ասաց նա՝ հավելելով, որ ասուլիսի օրն ընտրելիս հաշվի չէր առել, որ այդ […]

̰
Փաշինյանը` իր կադրային քաղաքականության մասին

14:19 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հնչող մտահոգություններին՝ կապված իր կադրային նշանակումների հետ, նաև անդրադառնալով տեսակետներին, թե վճռորոշ պաշտոններին իր կուսակիցներին, «յուրայինների» է նշանակում, ասաց. «Պաշտպանության նախարարի պաշտոնը վճռորո՞շ է, թե՞ չէ, ֆինանսների նախարարի, էկոնոմիկայի, գյուղատնտեսության՝ արդեն լուծարված նախարարի պաշտոնը, էներգետիկայի նախարարի, մարզպետի պաշտոնը, օրինակ՝ Սյունիքի մարզպետի, Տուրիզմի կոմիտեի ղեկավարի, փոխվարչապետի, ԱԳ նախարարի, Ջրային ռեսուրսների կոմիտեի […]

̰
Ինձ պետք չէ «պահել»  վարչապետի պաշտոնը

14:17 08.05.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպես է վերաբերվում իրեն հասցեագրված քննադատություններին: Կա՞ն արդյոք հակաքարոզչության դեմ պայքարելու ծրագրեր։ «Ես բացարձակ չեմ պատրաստվում պաշտպանվել, բառիս ձեզ հայտնի իմաստով, այդ քննադատություններից: ՀՀ քաղաքացին թող լսի բոլոր այդ քննադատությունները: Եթե ՀՀ քաղաքացին ինձ այդ քննադատություններից չի պաշտպանելու իր դիրքորոշման […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ

14:17 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:  

̰
«Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

14:02 08.05.2019

«Փայտանկարի վարպետը» խորագրով ցուցահանդես է տեղի ունեցել  Երևան քաղաքի պատմության թանգարանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Ներկայացվել է դեկորատիվ-կիրառական արվեստի 32 գործ՝ հավաքված փայտի բյուրավոր կտորներից: Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի հեղինակը նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Սահակյանն է: Փայտանկարների վարպետն իր աշխատանքներում օգտագործել է 7-11 ծառատեսակի փայտ՝ հացենի, լորենի, խնձորենի, վայրի […]

̰
ԱՄՆ-ի հետ ՀՀ համագործակցության համաձայնագրերի ժամկետները երկարացվեցին

14:01 08.05.2019

Մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ […]

̰
Պարզաբանում հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման մասին

13:59 08.05.2019

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հայկական արտադրության հեռախոսների և պլանշետների արտահանման առնչությամբ: Պարզաբանումն իր էջում հրապարակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Հայաստանի Հանրապետությունում արտադրված բջջային հեռախոսների և պլանշետների համար Ռուսաստանի Դաշնությունում իրացման թույլտվության պարտադիր պայման է ծագման սերտիֆիկատի, Ազգային անվտանգության ծառայության հայտագրի և համապատասխանության […]

̰
Հայաստանում օլիգարխ չկա. Նիկոլ Փաշինյան

13:54 08.05.2019

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց օլիգարխների մասին հարցին: «Ես հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան այլևս և դրա պատճառով քննադատության եմ արժանացել: Ի՞նչ է նշանակում «օլիգարխ»: «Օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: «Օլիգարխ» նշանակում է մարդ, որը ազդեցություն ունի իշխանության վրա, ունի լծակներ: Հայաստանում այդպիսի մարդ չկա, որ գա իմ սենյակ […]

̰
Ո՞րն է Հայաստանի կայուն խաղաղության գինը

13:48 08.05.2019

Հայաստանի համար կայուն խաղաղության գինը Հայաստանի ուժեղ Հանրապետությունն է, բարձր ժողովրդավարական իմիջը, ուժեղ հանրությունը, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, օրինականությունը, թափանցիկությունը: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ իմիջը մեր անվտանգության լավագույն երաշխավորն է: Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ամեն օրվա հետ ՀՀ միջազգային իմիջը բարելավվում է: Մենք բանակցություններում ունենք […]

̰
Ես ՀՀ քաղաքացու ապրած բոլոր սոցիալական շեմերով անցել եմ, բացի հարստությունից. վարչապետ

13:46 08.05.2019

«Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բայց ՀՀ քաղաքացու ապրած բոլոր սոցիալական շեմերով անցել եմ, բացի հարստությունից: Երբեք հարուստ չեմ եղել, բայց ես իմ աղքատությունը հաղթահարել եմ աշխատանքով»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ կառավարությունը մարդկանց պետք է քաջալերի, որ ունենան աշխատելու հնարավորություն:

̰
Ներգաղթային միտումներ կան. Նիկոլ Փաշինյան

13:44 08.05.2019

Այսօր մի քանի ներդրումային ծրագրեր կան, որոնք հենց Սփյուռքի գործիչները և գործարարներն են իրականացնում: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ներդրումային ծրագրերում ինչ նրբություններ կան. ես հիմա դիտավորյալ մանրամասների մեջ չեմ մտնում, քանի որ դրանք գործարարներն են իրականացնում, կառավարությունը չի իրականացնում: Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցենք: Այդ […]

̰
Պաշտոնավարման առաջին ամիսներին հեռուստացույցով անընդհատ հետևում էի լուրերին. Փաշինյան

13:26 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց՝ իր պաշտոնավարման առաջին ամիսներին հեռուստացույցով անընդհատ հետևում էր լուրերին, լսում էր՝ ձերբակալվել է, կալանավորվել է, քրգործ է հարուցվել, հետախուզվում է և այլն, ու մի պահ զգացողություն է ունեցել՝ արդյո՞ք ճիշտ է, որ այդպես միանգամից տարերային ձերբակալություններ, քրգործեր լինեն և այլն: «Ինձ թվաց, որ նաև այդ […]

̰
Եղել են դեպքեր, երբ միանձնյա որոշումներ եմ կայացրել. Փաշինյան

13:24 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը հիշեցրեց նրա՝ տարիներ առաջ տված հարցազրույցը, ապա հետաքրքրվեց՝ ունի՞ սուպերթիմ, որը կարող է իրեն քննադատել: Փաշինյանն ասաց, որ իրենց կուսակցությունում քննարկումների երկու ձևաչափ կա` վարչության նիստ ու նախաձեռնությունների քննարկում, և այդ ձևաչափով իրենք շաբաթը երկու անգամ հանդիպում են: «Դրանք հարթակ են, որ տարբեր հնարավոր որոշումներ քննարկվեն: Երբ […]

̰
Այսօր այնքան մեքենա են ներկրում, որ մի 7-8 տարի պետք է վաճառեն. Նիկոլ Փաշինյան

13:19 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԵԱՏՄ կարգավորումների հետևանքով մեքենաների ներկրման բարձր մաքսատուրքերի հարցին: Նա հիշեցրեց՝ նախորդ տարի գնաճի հետ կապված տագնապալի տրամադրություններ կային, հիշեցրեց օգոստոս-սեպտեմբերը: «Ասում էին՝ գնաճը եկավ, հավաքվեք, փախչում ենք: Ո՞ւր է այդ գնաճը»,- հարց ուղղեց նա: Փաշինյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից հետո ՀՀ-ում գնաճային ցածր ֆոն է եղել: «Դուք […]

̰
Ապրիլի 16-ը պե՞տք է նշել որպես Հայ կինոյի օր. քննարկում ԱԺ-ում

13:08 08.05.2019

ԱԺ-ում քննարկում են Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ ««ՀՀ տոների և հիշատակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: «Կարծում եմ` չկա որևէ մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը ոչ միայն հայ մշակութային կինոժառանգության, այլև համաշխարհային կինոարվեստում իր ունեցած նշանակության ժառանգության առումով: Չթվարկեմ անուններ՝ Փարաջանով, լեգենդար Փելեշյան […]

̰
Չեմ եկել՝ ԵԿՄ հին ծրագրերը ջնջեմ, եկել եմ սխալների վրա ուղղումներ անեմ․ Միքայելյան

13:06 08.05.2019

Երկրապահ կամավորականների միության և պաշտպանության նախարարության համագործակցությունը բարձր մակարդակում է։ Ուղղություններից մեկը պատանի երկրապահների մարզումն ու դաստիարակությունն է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Հարցին, թե ինչ նոր ծրագրեր է իր հետ բերել ինքը՝ ԵԿՄ նոր ղեկավարը, Միքայելյանը չասաց։ Խնդրեց մեկ տարի սպասել ու տեսնել` այդ ծրագրերի արդյունքները։ […]

̰
Փաշինյանը՝ ԱՄՆ-ի հասցեին քննադատության մասին

13:00 08.05.2019

«Մենք շփումներ, քննարկումներ ենք ունենում, պարբերաբար հանդիպում ենք պատվիրակությունների հետ, քննարկումների մեջ ենք»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին քննադատում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը պարզաբանեց՝ իր քննադատությունը կամ խոսքը վերաբերել է նրան, որ ԱՄՆ իմիջն աշխարհում այնպիսին է, որ ժողովրդավարության ու ժողովրդավարության արժեքների պաշտպանն է, բայց Հայաստանում տեղի […]

̰
«Օրեր առաջ այրվեց հուսահատության գազելներից մեկը». Դավիթ Խաժակյան

12:57 08.05.2019

«Պաշտոնապես ասում եմ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը չեմ կիրառելու իմ քաղաքական համակրանքներն ու հակակրանքներն օգտագործելու համար: Երևանի քաղաքապետի կարգավիճակն ինձ համար ոչ թե քանդելու, փրթել-թափելու, մարդկանց  տոկի տալու, այլ ստեղծելու, արարելու, Երևանին նոր շունչ հարղորդելու միջոց է»,- Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում  մեկ տարի առաջ հնչած վարչապետ Նիկոլ Փաշինյաաի խոսքերը մեջբերեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: […]

̰
Պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը` պետական աջակցությամբ

12:54 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է անցկացնում լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացնում ենք բարեփոխումների երրորդ տասնյակը: Փոքր և միջին, այսպես ասած, խելացի անասնաշենքերի կառուցման ու վերակառուցման դեպքում ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի: […]

̰
Ավագանու նիստի օրակարգից հանվեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման հարցը

12:45 08.05.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանվեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման հարցը. «Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանվեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման հարցը։ Ուզում եմ ընդգծել, որ պետական համակարգում աշխատող անձանց վարձատրության բարձրացման անհրաժեշտության շուրջ կա կոնսենսուս թե’ «Իմ քայլի» ավագանու […]

̰
Հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին. Սեյրան Օհանյան

12:45 08.05.2019

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շոնրհավորական ուղերձ է հղել մայիսյան տոների առթիվ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ Արցախյան հերոսամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր Ազգային բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր Առանձնահատուկ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Եռատոնի կապակցությամբ։ Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության […]

̰
Ադրբեջանի նախագահի հետ ինֆորմացիաներ ու մտահոգություններ ենք փոխանակում. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

12:40 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի վերսկսումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով նախապատրաստվում է պատերազմի: «Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, մենք, ըստ էության, եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ, թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակի մեջ […]

̰
Մայիսի 9-ին մի քանի փողոցներ փակ կլինեն

12:34 08.05.2019

Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Բացի այդ, մայիսի 8-ին` ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու […]

̰
Ո՞րն է սուպերվարչապետական համակարգը. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տվեց

12:23 08.05.2019

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ»,- մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր օրակարգում շարունակում է մնալ «սուպերվարչապետական» համակարգի վերացումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչո՞ւ է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, ինչո՞ւ է 5 ասուլիս անում: Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք […]

̰
Երևանի ավագանին անվանափոխեց «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը»

12:21 08.05.2019

Երևանի ավագանին այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք՝  օլիմպիական չեմպինուհին այս տարվա փետրվարի 26-ին մասնակցել էր Բաքվում Խոջալուի դեպքերի հիշատակի անցկացվող երթերին ու ասուլիսի ժամանակ ասել, որ ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի դեպքերին: «Անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել, գրքեր […]

̰
Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

12:12 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]

̰
2018 թ. մայիսի դրությամբ մենք ունեինք չերևացող կառավարություն՝ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տեսքով. Փաշինյան

12:05 08.05.2019

Ինչո՞վ է հիմնավորում Ջրային պետական կոմիտեի լուծարումը: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տպավորություն է երբեմն, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը մի առանձին կառույց ստեղծելն է: Ես այդ տեսակետին չեմ, հակառակը՝ կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական: Ըստ էության, 2018 թ. մայիսի դրությամբ մեր պետական […]

̰
Նոր խորհրդարանում պատգամավորը գրանցվում է ուրիշի փոխարեն. ԱԺ ամբիոնից մտահոգություն հնչեց

12:04 08.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց պատգամավորներին զերծ մնալ գործընկերների փոխարեն գրանցվելուց և քվեարկելուց: «Ես ֆիքսեցի, որ եղավ դեպք, որ պատագամավորը ներկա չէր, բայց գրանցված էր, այսինքն` գործընկերն էր գրանցվել նրա փոխարեն: Առաջին անգամ չէ, որ նման դեպք է տեղի ունենում դահլիճում: Կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, […]

̰
Աշխատավարձերի բարձրացման հարցը հանվեց օրակարգից

12:04 08.05.2019

«Բուռն քննարկումներ են եղել մեր ֆրակցիայում, եղել են տարբեր կարծիքներ, մեր ֆրակցիայում կա միաձայն կարծիք, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մեր քաղաքական թիմը ևս կարծում է, որ պետական  ապարատում  աշխաավարձերը պիտի բարձրանան ու մրցունակ լինեն սեփական սեկտորի  հետ: Բայց խմորումները բավականի մեծ էին, և ես ազնվորեն ասում եմ ՝ եթե  անգամ մենք քվեարկենք և այս […]

̰
Այնպես չէ, որ մենք չենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյան

11:57 08.05.2019

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դավիթ Տոնոյանը շփվել է լրագրողների հետ և անդրադարձել օրվա խորհրդին. «Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում: Այդ հաղթանակները բերում են խաղաղություն, հաղթանակների միջոցով ենք մենք խաղաղության հասնում: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, […]

̰
BACK_TO_TOP