TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ

18:44 07.05.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր աշխատել են որոշակի տեխնիկական խափանումներով: Էլեկտրոնային […]

̰
Սևանի հետ կապված խնդիրները խորանում են և լուծման կարիք ունեն․ Վարազդատ Կարապետյան

18:38 07.05.2019

Ազգային ժողովում ելույթի ընթացքում իշխանական խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Սևանա լճի խնդիրների վրա: Նրա խոսքերով՝ այդ խնդիրները խորանում են և լուծման կարիք ունեն։ Կարապետյանը գործընկերներին ու շահագրգիռ կողմերին կոչ արեց միանալ՝ կազմելու Սևանի մասին օրենսդրություն։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նորից հետ ենք գնում․ առևտրաշրջանառության և առևտրի ծավալները նվազել են․ Մելքումյան

18:35 07.05.2019

«Վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ մենք նորից հետ ենք գնում, և առևտրաշրջանառությունը և արտահանման ծավալները առաջին եռամսյակում փաստորեն նվազել են»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա ասաց, որ դա վկայում է այն մասին, որ ներդրողներին աջակցելու մշակույթ, ըստ էության, գոյություն չունի։ Մելքումյանը բացատրեց, որ բիզնես սկսելու համար […]

̰
Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում. Դավիթ Տոնոյանը` վետերաններին

18:31 07.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ […]

̰
ԱՄՆ-ը Հայաստանին 16 մլն դոլար կտրամադրի

18:05 07.05.2019

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ ժողովից հետո ստորագրվել է ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի միջև աջակցության համաձայնագիր: Դրանով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հայկական կողմին տրամադրվում է մինչև 16 մլն դոլար: Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն ասել է, որ այս ծրագիրը մեծ ներդրում է հայաստանյան տնտեսության մեջ: Քենթը […]

̰
Փրկարարները ջրանցքում քաղաքացու դի են հայտնաբերել

18:02 07.05.2019

Մայիսի 7-ին՝ ժամը 10:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Շ.Գ.-ի (ծնված 1940 թ.) դին: Իսկ մայիսի 6-ին՝ ժամը 13:49-ին, Քաղցրաշեն գյուղը սնուցող ջրանցքում […]

̰
Իրանն ապակայունացնում է տարածաշրջանը. ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը Երևանում

17:56 07.05.2019

ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը այսօր ՀՀ ԱԳՆ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ չի տիրապետում տեղեկությունների, թե անվտանգային առումով ԱՄՆ-ն ինչ ակնկալիքներ ունի: «Բոլոր երկրները պետք է անվտանգ, խաղաղ համագործակցեն միմյանց հետ, և հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Պետք է բացառվի ուժի […]

̰
«Արմավիր» և «Էջմիածին» ՋՕ ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 2 մլրդ դրամի չարաշահումներ. ՊՎԾ

17:53 07.05.2019

Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ջրային համակարգում ՊՎԾ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ամփոփվել են «Արմավիր» և «Էջմիածին» ՋՕ ընկերությունների ուսումնասիրությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ, ոչ արդյունավետ ծախսեր։ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ավարտված ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվել են ՀՀ դատախազությանը՝ դրանց քրեաիրավական գնահատական տալու համար։  Այս պահին ընթացքում […]

̰
Կա երաշխավորի ինստիտուտ. Մարուքյանը` Արցախի նախկին և ներկա նախագահների դիմումի մասին

17:46 07.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նպատակն է, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող Հաղթանակի տոնին մասնակցի նաև Քոչարյանը, որը եղել է Արցախի առաջին նախագահը: Թեմայի վերաբերյալ խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել […]

̰
Հեռախոսային հավելվածը կհուշի դեղերի կիրառման կողմնակի ազդեցությունների մասին

17:34 07.05.2019

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

̰
Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից. պարզաբանում

17:28 07.05.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո […]

̰
Կառավարության նիստի օրը փոխվել է

17:01 07.05.2019

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Տեղեկացնենք, որ կառավարության նիստի հերթական օրը մայիսի 9-ը պետք է լիներ. այդ օրը Նիկոլ Փաշինյանը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ մեկնելու է Արցախ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

̰
Վարչապետը նորոգում է իրենց կողմից 1 տարի առաջ կոտրված դուռը

16:59 07.05.2019

Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Մինչ կհասներ ուղիղ եթերի սենյակ, վարչապետը հանդիպեց 1 տարի առաջ` ապրիլի 14-ին իրենց ներխուժման հետևանքով կոտրված դուռը վերանորոգող վարպետին. վարպետն այդ պահին գաջման աշխատանք էր կատարում: Վարչապետը ևս սկսեց մասնակցել այդ աշխատանքին: Իսկ վարպետի այն դիտարկմանը, թե արդյո՞ք […]

̰
Սանավիացիայի ուղղաթիռները 1 ամսում 11 հիվանդ են տեղափոխել

16:56 07.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սանավիացիայի ուղղաթիռների աշխատանքի մեկնարկից ի վեր` 1 ամսում, արդեն 11 մարդ է հոսպիտալացվել: Տեղափոխություն եղել է նաև այսօր: «Այսօրվա բազմակի վնասվածքներով մեր քաղաքացին տեղափոխվել է հենց ավտովթարի վայրից՝ բավականին անբարենպաստ եղանակային պայմաններում: Առողջություն տուժածին, շնորհակալություն օդաչուին և բժիշկներին»,- ասված է գրառման մեջ։ Իսկ ավտովթարը տեղի […]

̰
Մենք սկսում ենք խոսել սպառողական վարկերի մասին. Վարազդատ Կարապետյան

16:47 07.05.2019

«Այս նախագիծը կարևոր է նրանով, որ մենք սկսում ենք խոսել սպառողական վարկերի մասին: Իհարկե, որպես քայլ, սա կարևոր է, բայց որպես առաջին և փոքր քայլ»,- խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը: Նա կարծիք հայտնեց, որ սրանով պետք է բացեն ընդհանրապես Հայաստանում վարկավորման, կապիտալի […]

̰
Ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան. Միքայել Մելքումյան

16:21 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը մայիսի 7-ին խորհրդարանում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է վարկերի դինամիկան: «Գյուղատնտեսական, արդյունաբերական, սպառողական կամ այլ տիպի վարկեր կան, տոկոսներով կարո՞ղ եք ասել՝ դինամիկան ինչպիսի՞ն է, հատկապես հաշվի առնելով, որ վարկերի տոկոսադրույքներն իջել են, դրանք միտումների վրա «կշռային» առումով ինչպե՞ս են ազդում: Ես համաձայն եմ Ձեր […]

̰
ՀՀ քաղաքացիները Վրաստան այցելությունների թվով չորրորդն են

16:06 07.05.2019

Ապրիլ ամսին Վրաստանում ամենաշատ այց գրանցվել է Ռուսաստանից: Վրաստանի հյուսիսային հարևան այս երկրից միայն ապրիլին գրանցվել է ավելի քան 113 հազար այց, ինչը 26,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Երկրորդ տեղում է Ադրբեջանը, որտեղից Վրաստան է այցելել 99 073 […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

16:00 07.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին: Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին: «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ […]

̰
Հնարավոր չէ՞ նախկին վարկերը վերակառուցել ավելի փոքր տոկոսադրույքով․ պատգամավորը՝ ԿԲ փոխնախագահին

15:56 07.05.2019

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բանկերը չեղարկել են մարդկանց ժամկետանց վարկերի վարկային պատմությունները, տույժ ու տուգանքները։ Հնարավոր չէ՞ նաև անել այնպես, որ նախկինում վերցրած բարձր տոկոսադրույքով վարկերը վերակառուցվեն ու հասցվեն ներկայում գործող ցածր տոկոսադրույքներին։ Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ պատգամավորներից Վիկտոր Ենգիբարյանը այս մասին հարցրեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին։ Երիցյանը նշեց, որ ավելի քան […]

̰
Ե՞րբ է վարչապետը մեկնելու արձակուրդ

15:40 07.05.2019

Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Այցի ժամանակ նա նաև խոսել է մայիսի 8-ին սպասվող ասուլիսից և տեղեկացրել, որ հունիսին պատրաստվում է մեկնել երկօրյա հանգստի. «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդի մեկնել: Կլինեմ Հայաստանում, ուղղակի աշխատանքից կկտրվեմ: Եթե հաշվենք մարտի 31-ից, ապա […]

̰
Բարձր վարկերն օրենքի կարգավորման շրջանակ մտցնելը ռիսկային է. Ներսես Երիցյան

15:38 07.05.2019

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության շուրջ կառավարության դիրքորոշումը: Նա հայտնեց, որ ևս մեկ նախագիծ է ներկայացվելու ԱԺ, և այնտեղ վարկերի՝ մինչև 100 հազար դրամ շեմի հարցը լուծվում է. դրանք էլ են մտնում օրենքի կարգավորման շրջանակ: «Նախագիծն ի սկզբանե ներկայացված էր այնպես, որ շեմն ընդհանրապես […]

̰
Հայաստանի հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր ռեալիզմի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

15:31 07.05.2019

Ռուսական РБК հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Իլյա Դորոնովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցազրույցի անոնս է հրապարակել: Հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է թավշա հեղափոխությունից հետո՝ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Մեր հեղափոխությունը ռոմանտիզմի հաղթանակն էր ռեալիզմի նկատմամբ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հեղափոխության համար ընդամենը 200 հազար դոլար է ծախսվել: Նա […]

̰
Քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ. ՔԿ

15:30 07.05.2019

Քննչական կոմիտեն այս տարի քննել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 364 մարդ, որից 68-ին դատի են տվել: Նրանցից մեկը գտնվել է կալանքի տակ: Նշված 720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը: 36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և ԶՈւ վետերանների հետ

15:28 07.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ […]

̰
Վրաստանի Ռադիոյի հայկական ոսկե ֆոնդը

15:18 07.05.2019

Այսօր նշվում է Ռադիոյի օրը։ Վրաստանի Հանրային Ռադիոյի ոսկե ֆոնդում նաև հայկական արժեքավոր ու եզակի ձայնագրություններ են պահպանվում, որոնք այս օրերին թվայնացվում են։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի ռադիոյի կայքէջից: Վրացական ֆոնդն ընդհանուր առմամբ ավելի քան երեք միլիոն ձայնագրություն ունի, քիչ չէ նաև հայկականը, որ հավաքվել է ծրագրի հիմնադրման օրվանից։ Վրաստանում առաջին ռադիոհաղորդումը հեռարձակվել է 1925 թվականին։ 1956-ին արդեն տարբեր լեզուներով ծրագրի թվում բացվել է նաև հայկական հաղորդումների […]

̰
Կոնգրեսականները հիասթափված են Թրամփից «Հայոց ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար

15:12 07.05.2019

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին` դժգոհելով այն հանգամանքից, որ երկրի 45-րդ նախագահը 20-րդ դարի սկզբի ամենասոսկալի ողբերգության զոհերի հիշատակի օրվա առթիվ իր հայտարարության մեջ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Նախաձեռնության հեղինակը հայկական արմատներով ամերիկացի կին կոնգրեսական Ջեքի Սփեյերն է: Այդ Նամակը ստորագրվել է ԱՄՆ Կոնգրեսի 28 անդամի կողմից:  «Մենք ցանկանում ենք […]

̰
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

15:10 07.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության […]

̰
Ինչո՞ւ սպորտի նախարարությունը գումար չի տալիս բռնցքամարտի ֆեդերացիային. Գաբրիել Ղազարյանի պարզաբանումը

15:02 07.05.2019

«Որպեսզի ազգային ֆեդերացիան ստանա պետական աջակցություն, պետք է անդամակցի Օլիմպիական կոմիտեին: Քանի որ կասեցվել է բռնցքամարտի ֆեդերացիային Օլիմպիական կոմիտեի կողմից անդամակցությունը, բնականաբար, մենք էլ օրենքի սահմանում կասեցրել ենք ֆինանսավորումը»,- խոսելով Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին` ասել է Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա հիշեցրել է, որ Օլիմպիական կոմիտեի՝ 2017-ի հուլիսի 24-ի հրամանով հստակ […]

̰
Մարդիկ պետք է աջակցեն, այլ ոչ թե պրոբլեմ սարքեն. Գագիկ Ծառուկյան

15:00 07.05.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած բնակելի շենքերում խախտումներ են հայտնաբերել, և շինարարությունը դադարեցվել է: Այս մասին, լրագրողների հարցին ի պատասխան, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երբեք խախտումներ չի կատարել և բարեգործական ակցիա է իրականացնում՝ ներգաղթի ու երիտասարդ ընտանիքների համար: «Ես չգիտեմ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Այնտեղ ի՞նչ կարող է լինել, ինչ-որ մի թուղթ, մի հատ […]

̰
«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափը պետք է բարձրացվի. Թանդիլյան

14:56 07.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի վերաբերյալ առաջարկ: Պատգամավորը նախ ներկայացրեց ընթացիկ իրավիճակը: Նա հայտնեց, որ ներկայում օրենքի պահանջները կիրառվում են 100 հազար դրամից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի՝ այն քաղաքացիները, ովքեր կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն […]

̰
BACK_TO_TOP