14:56 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի վերաբերյալ առաջարկ: Պատգամավորը նախ ներկայացրեց ընթացիկ իրավիճակը: Նա հայտնեց, որ ներկայում օրենքի պահանջները կիրառվում են 100 հազար դրամից մինչև 10 մլն դրամ սպառողական վարկերի վրա, համաձայն որի՝ այն քաղաքացիները, ովքեր կնքում են գումարային այս հատվածի պայմանագիր, ունեն օրենքով նախատեսված իրավունքներ:
Մասնավորապես՝ վարկատուի կողմից պայմանագրում պարտադիր ներառվում է արդյունավետ տոկոսադրույքի մասին տեղեկություն, հաճախորդը ստանում է քաղվածքներ, խախտման դեպքում իրավունք ունի դիմելու ֆինանսական հաշտարարին, ներառվում են նաև մի շարք այլ դրույթներ, որով սպառողները պաշտպանված են այս օրենքի շրջանակներում:
Թանդիլյանը հայտնեց, որ իրենք առաջարկում էին հանել բոլոր սահմանափակումները՝ ինչպես մինչև 100 000 դրամ վարկ վերցնողների, այնպես էլ 10 մլն դրամից ավելի սպառողական վարկեր վերցնողների համար, սակայն քննարկման արդյունքում եկան եզրակացության, որ՝ այո՛, հաշվի առնելով նաև գնաճը, կարող են ոչ թե հանել առավելագույն սահմանաչափը, այլ այն ուղղակի բարձրացնել:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...