TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.52 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե ուզում եք, որ շներն ու կատուներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին

11:10 07.05.2019

Կառավարությունը շարունակում է ինձ անընդհատ զարմացնել: Խորհրդարանում ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտնեց, որ իր գործընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանիների պաշտպանությանը վերաբերող» նախագծի նման՝ նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էր նաև ինքը՝ առաջարկելով կենդանիների սպանությունը, խոշտանգումը, ծանակումը ներառել Քրեական օրենսգրքում, ծիծաղելի տուգանքները բազմապատկել, քրեական պատասխանատվություն նախատեսել: «Կառավարությունը քննարկում է, […]

̰
Հակոբ Արշակյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատված

10:49 07.05.2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները վերսկսվել են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային շրջայց կատարեց շինարարական տեղամասերով, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, առաջ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի […]

̰
Կենդանիների նկատմամբ ոչ հումանիստական մոտեցումն արգելող նախագիծը մերժվեց

10:45 07.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: «Իմ՝ խորհրդարանում լինելու 9 տարվա ընթացքում միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, առկա է, անշուշտ, խնդիր է, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում, բայց ինչ […]

̰
Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի բարձրացման. ՄԻՊ ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

10:33 07.05.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ: «Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց: Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հերթական լիագումար նիստը

10:21 07.05.2019

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Օրակարգում կառավարության ծրագրի և պետտուրքի մասին օրենքի երկրորդ քննարկումն է և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և […]

̰
Հայթաղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

09:52 07.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում

09:21 07.05.2019

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան […]

̰
Վարչապետը վաղը կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին

09:09 07.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ․ «Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 9 մարզում

08:54 07.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6, 6Ա, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքերը, Մառի փ. 2, 4 շենքերը, […]

̰
Մի շարք զինակոչիկների մայրեր հայտնվել են ամբաստանյալի աթոռին․ «Ժողովուրդ»

08:39 07.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, […]

̰
Երևանի քաղաքապետի աշխատավարձը մոտեցնում են Մոսկվայի քաղաքապետի աշխատավարձին․ «168 ժամ»

08:25 07.05.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։ Ըստ նույն նախագծի՝ քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազար դրամի […]

̰
Վալերիյ Օսիպյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է աջակցության ուղիները

07:17 07.05.2019

Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի, ծրագրի իրավական գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյի և համակարգող Մարիցա Հովհաննիսյանի հետ: Վալերիյ Օսիպյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող […]

̰
Ճոխ չնշվեց, ծախսվել է գումար, որ Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի, որ իրենք քաղաքացի են. Ալեն Սիմոնյան

00:00 07.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Քաղաքացու օրվա հետ կապված քննարկումներին և ասել. «Մենք այս հեղափոխությունն արեցինք քաղաքացու բարձր գիտակցության շնորհիվ: Այսօր մենք պետք է այդ գիտակցությունը ֆիքսենք: Ճոխ չնշվեց, ծախսվել է գումար, որ Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի, որ իրենք քաղաքացի են»: Ալեն Սիմոնյանը […]

̰
Կառավարման խորհուրդը մրցույթում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել

23:57 06.05.2019

Այսօր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի ամար հայտարարված մրցույթը։ Մեկամսյա ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել հինգ թեկնածու և դրանցից մեկն է միայն այս դպրոցից: Թիվ 19 դպրոցի թեկնածուն դպրոցի փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանն է, մյուս թեկնածուներն էին թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սահակյանը, թիվ 4 դպրոցի փոխտնօրեն Ալեքսան […]

̰
Չի կարելի ասել, որ ՀՀ-ում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

23:42 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին: Նա նաև մեկնաբանել է այն շշուկները, թե իբր նա ԱԱԾ պետի ընկերն է և Դավիթ Սանասարյանի գործով Ալեն Սիմոնյանի «մատը խառն է». «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, բայց ընկերը՝ ընկերությունով, […]

̰
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է, թե որտեղից է 700 հազար դրամանոց ժամացույցը

23:31 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որտեղ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը երթևեկում է շքեղ ավտոմեքենայով: Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի զբաղվել իր գործընկերների հայտարարագրերը կարդալով, սակայն Հայկ Սարգսյանը իր պարզաբանումը տվել է և այլ հարց է, թե ինչ ձևով է ներկայացվել. «Մի շրջան […]

̰
Հրազդանում տաքսին բախվել է արգելապատնեշին․ 2 հոգի հոսպիտալացվել է

23:19 06.05.2019

Այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Կենտրոն թաղամասի Անդրանիկի պողոտայի և Օգոստոսի 23-ի խաչմերուկում Opel Astra մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Մեքենայի մեջ են եղել վարորդն ու 1 ուղևոր։ Երկուսն էլ հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։ Մեքենան ջարդուխուրդ է եղել։

̰
Իմ գրառումն ուղղված էր այդ մարդկանց, այլ ոչ թե Դմիտրի Մեդվեդևին. Ալեն Սիմոնյան

23:05 06.05.2019

«Ես այդ կառույցում ներկայացնում եմ ՀՀ-ի շահը: Իմ գրառումը պատասխան էր այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ կա հենգնանք: Իմ գրառումն ուղղված էր այդ մարդկանց, այլ ոչ թե Դմիտրի Մեդվեդևին: Իմ գրառումն արվել է նախքան վարչապետի պարզաբանումը՝ ի պատասխան համացանցում բարձրացված աղմուկի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով […]

̰
Հայաստանի բնակչության թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդ ապրիլի 1-ի դրությամբ

22:55 06.05.2019

Հայաստանում մշտական բնակվող քաղաքացիների թիվը 2019 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 2 962 100 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թիվը կրճատվել է   7 800-ով: Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 8042 երեխա (ցուցանիշը նախորդ տարվա տվյալից ցածր է 3,1%-ով): Այս տարվա առաջին չորս ամիսներին մահվան դեպքերն […]

̰
Քեսաբը կրկին ահաբեկչության թիրախ. վիրավորների թվում կան հայեր

22:49 06.05.2019

Երկարատև դադարից հետո այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Ահաբեկիչները հինգ ռումբ են արձակել գյուղի վրա, որոնցից մեկն ընկել է Քեսաբի հայկական Կրթասիրաց վարժարանի մոտակայքում: Բարեբախտաբար, վարժարանն արդեն փակ է եղել: Մյուս ռումբերն ընկել են գյուղի Ռամսիս թաղամասում: SHANTNEWS.am-ի Քեսաբի աղբյուրը հաղորդում է, որ վիրավորների թվում հայեր կան, որոնք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Նրանց […]

̰
Երթուղայինի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը․ Երևանի ՃՈ պետի տեղակալ

22:40 06.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մայրաքաղաքում՝  Ռուբինյանց փողոցում, հրդեհ է բռնկվել թիվ 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ թե՛ ուղևորները, և թե՛ վարորդը […]

̰
ՀՀ-ում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է. Ալեն Սիմոնյան

22:32 06.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացված դատական գործի ուղղորդված լինելու վարկածի մասին և նշել, որ դա իր համար ծիծաղելի է. «Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է: Հարցի պատասխանը այն վարկանիշի մեջ […]

̰
Հայտնի է, թե որ երթուղին է սպասարկել Ռուբինյանց փողոցում այրվող «ԳԱԶելը»

22:10 06.05.2019

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]

̰
Ամբերդի հարևանությամբ շինարարություն կատարողը պնդում է, որ իրենք հուշարձանների տոհմիկ պահապաններ են

21:58 06.05.2019

«Ես մասնագիտությամբ գյուղատնտես եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը: Մանուկյանի այս հայտարարությունը փոքր-ինչ զարմացրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ նա զբաղեցրել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային  պետի պաշտոնը և վերջերս է ազատվել այդ պաշտոնից: «Մենք, […]

̰
2019 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան ներկրված մեքենաների ռեկորդային թիվ է գրանցվել

21:49 06.05.2019

ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը այսօր տվյալներ է հրապարակել երկիր ներկրված տրանսպորտային միջոցների մասին: «2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 35 000 տրանսպորտային միջոց: Դրանց  մոտ կեսը գտնվում է մայրաքաղաքում, ինչն էլ իր հերթին դժվարացնում է երթևեկությունը, հանգեցնում խցանումների»,- նշել է Կարապետյանը: 2019 թվականի առաջին քառամսյակի տվյալներով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ […]

̰
Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շատ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը. Ալեն Սիմոնյան

21:42 06.05.2019

«Առաջարկում են այն կղզյակից, որտեղից հարցը հնչեցվում է, վերադառնան ընտրություններին, որ գոնե հաջորդ ընտրություններին հավելյալ ձայներով հանդես գան: Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շառ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով հիմնի փոփոխության մասին իրեն ուղղված մեղադրանքների մասին: Նա նաև […]

̰
Ինձ աշխատանքից ազատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի ճնշմամբ

21:39 06.05.2019

«Ես որևիցե թղթի տակ չեմ ստորագրել, ես իմ համաձայնությունը չեմ տվել, իմ սեփական համաձայնությամբ չեմ ազատվել իմ աշխատանքից, ինձ աշխատանքից ազատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի ճնշմամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող […]

̰
Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

21:35 06.05.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պայմանավորվածության համաձայն նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, […]

̰
Արարատ Միրզոյանն ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ ԱԺ վերահսկողական գործառույթների գործիքակազմը

21:31 06.05.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հյուրերին ներկայացնելով Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ […]

̰
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը․ Դավիթ Խաժակյան

21:24 06.05.2019

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:  

̰
BACK_TO_TOP