Կառավարման խորհուրդը մրցույթում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Կառավարման խորհուրդը մրցույթում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել

23:57 06.05.2019

Այսօր Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի ամար հայտարարված մրցույթը։ Մեկամսյա ժամկետում մասնակցության հայտ է ներկայացրել հինգ թեկնածու և դրանցից մեկն է միայն այս դպրոցից: Թիվ 19 դպրոցի թեկնածուն դպրոցի փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանն է, մյուս թեկնածուներն էին թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սահակյանը, թիվ 4 դպրոցի փոխտնօրեն Ալեքսան Այվազյանը, ևս երկու թեկնածու էլ թիվ 11 հիմնական դպրոցից էին ՝ փոխտնօրեն Արման Վարդանյանը ու դասվար Քրիստինե Վարդանյանը։

Հայեցակարգային ծրագիրը ներկայացնելու և հարցերին պատասխանելու համար թեկնածուներից յուրաքանչյուրին տրամադրվել է 40 րոպե։ Իսկ մրցույթն անցկացնում էր ընդամենը 3 օր առաջ կրթության և գիտության նախարարի հրամանով նոր ձևավորված դպրոցի կառավարման խորհուրդը:

Հարցուպատասխանի փուլից հետո անցկացվեց փակ և գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով՝ առաջին փուլում թեկնածուներից  Արմեն Վարդանյանը ստացել է 4, իսկ Արտակ Մարտիրոսյանը՝  2 ձայն, մյուս երկու թեկնածուները ստացել են մեկական ձայն, իսկ Քրիստինե Վարդանյանի օգտին քվե չի գրանցվել։

Առավելագույն  ձայներ ստացած երկու թեկնածուներն անցել են երկրորդ փուլ ու դպրոցի կառավարման խորհրդի անդամները քվեարկել են երկրորդ անգամ։ Կրկնակի քվեարկության արդյունքով` երկու թեկնածուները հավաքել են հավասար՝ 4-ական քվեներ, ու մրցույթի վերջնարդյունքում կառավարման խորհուրդը թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն չի ընտրել։

Երկու թեկնածուների ՝ Արտակ  Մարտիրոսյանի և Արմեն Վարդանյանի փաստաթղթերը եռօրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհուրդը կուղարկի փոխվարչապետին և Կրթության և գիտության նախարարություն։ Նման դեպքերում, ըստ ընթացակարգի, երկու հավասար միավորներ ունեցող թեկնածուներից մեկին ընտրում է փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել էր Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ: Նախկին տնօրենի դեմ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

BACK_TO_TOP