TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է. Ալեն Սիմոնյան

22:32 06.05.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ բացված դատական գործի ուղղորդված լինելու վարկածի մասին և նշել, որ դա իր համար ծիծաղելի է. «Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մարդ, ով կմտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է: Հարցի պատասխանը այն վարկանիշի մեջ […]

̰
Հայտնի է, թե որ երթուղին է սպասարկել Ռուբինյանց փողոցում այրվող «ԳԱԶելը»

22:10 06.05.2019

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]

̰
Ամբերդի հարևանությամբ շինարարություն կատարողը պնդում է, որ իրենք հուշարձանների տոհմիկ պահապաններ են

21:58 06.05.2019

«Ես մասնագիտությամբ գյուղատնտես եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը: Մանուկյանի այս հայտարարությունը փոքր-ինչ զարմացրել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ նա զբաղեցրել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային  պետի պաշտոնը և վերջերս է ազատվել այդ պաշտոնից: «Մենք, […]

̰
2019 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան ներկրված մեքենաների ռեկորդային թիվ է գրանցվել

21:49 06.05.2019

ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը այսօր տվյալներ է հրապարակել երկիր ներկրված տրանսպորտային միջոցների մասին: «2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 35 000 տրանսպորտային միջոց: Դրանց  մոտ կեսը գտնվում է մայրաքաղաքում, ինչն էլ իր հերթին դժվարացնում է երթևեկությունը, հանգեցնում խցանումների»,- նշել է Կարապետյանը: 2019 թվականի առաջին քառամսյակի տվյալներով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ […]

̰
Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շատ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը. Ալեն Սիմոնյան

21:42 06.05.2019

«Առաջարկում են այն կղզյակից, որտեղից հարցը հնչեցվում է, վերադառնան ընտրություններին, որ գոնե հաջորդ ընտրություններին հավելյալ ձայներով հանդես գան: Եվրոպայի հայերի միությունը, Ռամկավար կուսակցությունը և սփյուռքում շառ մարդիկ ողջունել են հիմնը փոխելու իմ առաջարկը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով հիմնի փոփոխության մասին իրեն ուղղված մեղադրանքների մասին: Նա նաև […]

̰
Ինձ աշխատանքից ազատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի ճնշմամբ

21:39 06.05.2019

«Ես որևիցե թղթի տակ չեմ ստորագրել, ես իմ համաձայնությունը չեմ տվել, իմ սեփական համաձայնությամբ չեմ ազատվել իմ աշխատանքից, ինձ աշխատանքից ազատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի ճնշմամբ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող […]

̰
Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը

21:35 06.05.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պայմանավորվածության համաձայն նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, […]

̰
Արարատ Միրզոյանն ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ ԱԺ վերահսկողական գործառույթների գործիքակազմը

21:31 06.05.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հյուրերին ներկայացնելով Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ […]

̰
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը․ Դավիթ Խաժակյան

21:24 06.05.2019

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:  

̰
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

21:16 06.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն, փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Անցումային արդարադատությանն անցումը պետք է լինի առանց շտապելու, որ ներդրողները հետ չքաշվեն. Ալեն Սիմոնյան

21:03 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում մեկնաբանել է կուսակցության ներսից դեպի մամուլ արտահոսք լինելու լուրերը: Նա նշել է, որ թեև «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն իր զոքանչն է, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ իր մտերիմ գործընկերները արտահոսք չեն տալիս: «Գուցե կան մարդիկ, որ արտահոսքը տալիս են, մտածելով, որ մարդիկ կենթադրեն, որ դա […]

̰
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նոր դատավորի անունը

21:00 06.05.2019

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային […]

̰
Դատապարտյալը դատախազի այցից հետո դադարեցրել է հացադուլը

20:49 06.05.2019

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալի հացադուլին և ջրադուլին, և հայտնել, որ վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հորդորով դադարեցրել է հացադուլը. «ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալը ապրիլի 30-ին հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պատիժը կրելուց իրեն պայմանականորեն վաղաժամկետ […]

̰
Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում

20:36 06.05.2019

Երևանի Ռուբինյանց փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց, այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա: Այս տեղեկությումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ-ից: Մայիսի 6-ին՝ ժամը 19:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը և ԱՄՆ պետքարտուղարության փոխօգնականը քննարկել են համագործակցության ծրագրեր

20:27 06.05.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխօգնական Մայքլ Քելլեհերի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը տեղեկացրել է, որ հաստատությունն արդյունավետ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, ինչպես նաև ծրագրեր է իրականացնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID): Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մեծ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների խթանման […]

̰
Պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինել-չլինելու մասին

20:14 06.05.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինելու կամ չլինելու մասին խոսակցություններին. «Իրեն կարելի է համարել սեփականատեր, խոշոր սեփականատեր, այդ հարցի շուրջ պետք է պատասխան տան իրավապահները, ես իմ պատասխանն ունեմ»: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Քաղաքապետարանի կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններով տարեկան 231.6 մլն դրամ խնայողություն կարվի

20:00 06.05.2019

Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում է «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և Երևանի ենթակայության որոշ կազմակերպությունների կառուցվածքների օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական […]

̰
Անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն

19:51 06.05.2019

Զինվորական կարգապահության ամրապնդման գործում կրտսեր հրամանատարական կազմի դերակատարության և արատավոր բարքերի դեմ կանխարգելիչ աշխատանքներում ներգրավվածության ընդլայնման նպատակով օրերս 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է ենթակա զորամասերի սերժանտների հավաք-խորհրդակցություն: Կրտսեր հրամանատարների հավաքին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ, զորամասերի հրամանատարական կազմը, կայազորային զինվորական դատախազը։ Զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ […]

̰
78-ամյա կնոջ տնից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» և 500 դոլար

19:44 06.05.2019

Ապրիլի 8-ին ոստիկանություն էր զանգահարել 78-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր բնակարանից գողացել են «Այֆոն 4», «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսներ և 500 դոլար: Իսկ մայիսի 2-ին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել Բաղրամյան պողոտայում […]

̰
«Խաչմերուկներ-2019» փառատոնի մշակութային առաջին կանգառը դարձյալ Գյումրին է

19:30 06.05.2019

«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում  փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը: Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը: Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով […]

̰
Բացահայտվել է 63-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

19:25 06.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 63-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս ազգականին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ […]

̰
Քաղաքապետարանում ավելի հաստիքների պատճառով բյուջեն 2 մլրդ դրամի վնաս է կրում. Խաժակյան

19:14 06.05.2019

«1998 հաստիք էր, երբ մենք «Ելք» խմբակցությամբ եկանք քաղաքապետարան և ասացինք՝ ուռճացված է այդ հաստիքացուցակները, ամբողջ խմբակցությամբ դեմ քվեարկեցինք: Հիմա Հայկ Մարությանը բերել է 2124,5 հաստիք ու ասում է՝ սա օպտիմալն է»: Այս մասին հայտարարել է Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա ասել է, որ ի պատասխան ավելի հաստիքների մասին իրենց դիտարկումների՝ Երևանի քաղաքապետարանի պատասխանատու […]

̰
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն առաջարկում են վերանվանել Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

19:11 06.05.2019

Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում ներառված է «Լույս» խմբակցության ներկայացրած ««Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի […]

̰
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կավելանան

19:06 06.05.2019

Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի օրակարգում ընդգրկված «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով փոփոխություններ կլինեն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերում: «Երևան համայնքի բյուջեով 2019 թ. նախատեսված պարգևատրման ֆոնդի նվազեցման հաշվին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման շահագրգռվածության խթանման նպատակով՝ առաջարկվում է նաև բարձրացնել Երևանի քաղաքապետարանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ

18:56 06.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է:

̰
Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101,9%

18:50 06.05.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Զավեն Առաքելյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատավայրում: Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի համակարգում էր աշխատում 2003 թվականից: Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան […]

̰
12-ամյա տղան ծանր տրավմա է ստացել. նախարարը մանրամասներ է հաղորդել

18:40 06.05.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ «Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան […]

̰
2018 թուականին ՀԲԸՄ-ն ստացած Է 16 միլիոն տոլարի նուիրատուութիւն

18:30 06.05.2019

Ապրիլ 2019ին լոյս տեսած ՀԲԸՄ-ի ամսագիրը կը տեղեկացնէ, որ նախորդ տարի՝ 2018-ին, բարեգործական կազմակերպութիւնը ստացած է շուրջ 16 միլիոն տոլարի նուիրատուութիւններ: 15,984,531 տոլար գումարը գոյացած է մեծ եւ փոքր նուիրատուութիւններէ: Մեծագոյն նուիրատուներն են՝ Վաչէ եւ Թամար Մանուկեաններ (Անգլիա)՝ 2,765,000 տոլար, մի ոմն Քալիֆորնիայէն՝ 2 միլիոն տոլար, Թրփանճեան Ընտանեկան կրթական հիմնադրամ՝ 1,313,500 տոլար, Նորա Գահեան կտակ՝ […]

̰
Մանուկ Մանուկյանը չի պատրաստվում հրաժարվել Ամբերդի տարածքում գտնվող իր սեփականությունից

18:25 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ամբերդի տարածքում գտնվող  իր սեփականություն հանդիսացող տարածքում աշխատանքները ժամանակավորապես են դադարեցվել՝ բանավոր պայմանավորվածությամբ ու հարգանքից ելնելով: Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության, ժամանակ է տրված, որպեսզի հնագետները ուսումնասիրություններ կատարեն և եզրակացություն ներկայացնեն: Լրագրողները հետաքրքրվել են Մանում Մանուկյանից, […]

̰
Վարչապետի հետ այցելել էինք Պոլիտեխնիկական համալսարան. Արայիկ Հարությունյան

18:22 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Վարչապետի հետ այցելել էինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան` ծանոթանալու ուսումնական գործընթացին»։

̰
BACK_TO_TOP