TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների ժամանակ պետությանը պատճառվել է 2.5 մլրդ դրամի վնաս 

18:19 06.05.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ 798 մլն 546 հազար դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ: Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները […]

̰
«Հերյուրանք». Բյուրականի համայնքապետը` իրեն ուղղված մեղադրանքի մասին

18:15 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աղմկոտ պատմության հեղինակը Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանն է, որն անձնական թշնամանք ունի, չնայած այն հանգամանքին, որ հողատարածքը Բյուրական համայնքի տարածքում չէ, այլ Օրգովի: SHANTNEWS.am-ն այսօր լսել է նաև Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանին, որը «հերյուրանք» […]

̰
«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ». Ֆելիքս Ցոլակյանը՝ վարչապետից բնակչության սպասելիքների արդարացման մասին

18:09 06.05.2019

«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ: Մեկին սենց է դուր գալիս, մյուսին` ուրիշ ձև, տարբեր գնահատականներ կան, բայց ես գնահատում եմ լավ, դրական: Այսպես էլ պատկերացնում էի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք բնակչության սպասելիքներն արդարացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարվա ընթացքում, պատասխանեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել […]

̰
Իսկական վրեժխնդրություն է. Ամբերդի տարածքում շինարարություն կատարողը մեղադրում է Բյուրականի համայնքապետին

18:05 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աղմկոտ պատմության հեղինակը Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանն է, որն «անձնական թշնամանք ունի», չնայած այն հանգամանքին, որ հողատարածքը Բյուրական համայնքի տարածքում չէ, Օրգովի տարածքում է գտնվում: «Սա բարձրացված աղմուկ էր, արհեստական բարձրացված աղմուկ մեր համայնքի ղեկավարի […]

̰
Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հարցեր

17:57 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով: […]

̰
Կայքերը պետք է ուշադիր լինել, թուրք հաքերները կարող են շարունակել հարձակումները. Սամվել Մարտիրոսյան

17:40 06.05.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Տելեգրամի» իր էջում ԶԼՄ-ներին ուղղված գրառում է կատարել՝ կոչ անելով լինել ուշադիր, քանի որ հաքերային նոր հարձակումներ կարող են լինել: «Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է news.am-ը (էս պահին կայքը վերականգնված է): Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է գործում է։ […]

̰
Արթուր Դավթյանը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է փողերի լվացման, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման հարցեր

17:34 06.05.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում […]

̰
Ճապոնիան 14.5 մլն ԱՄՆ դոլարի տեխնիկա-սարքավորումներ է տրամադրել Հայաստանին

17:29 06.05.2019

Ճապոնական JICA-ն ՀՀ-ին տրամադրել է 36 միավոր հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք, կարգավար 1 մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր: Աջակցությունը տրամադրվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրով: Տեխնիկան հատկացվելու է Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, հայ և ճապոնացի այլ պաշտոնյաներ: Իր խոսքում վարչապետ […]

̰
Փակ նիստ. «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի նաև Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակը

17:28 06.05.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացնելու և անդրադառնալու է վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին, հստակեցնելու է խմբակցության դիրքորոշումն այդ նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նշենք, որ նման աշխատանքային հանդիպումներ լինում են գրեթե ամեն քառօրյայից առաջ: Ավելի վաղ հայտնել […]

̰
Ընկերության համար ընկերությամբ են վճարում. Ֆելիքս Ցոլակյանը` Ճապոնիայի տրամադրած օգնության մասին

17:16 06.05.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն  այսօր Ճապոնիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հրշեջ-մեքենաների և այլ տեխնիկայի հանձնման արարողության ժամանակ խոսել է հայ-ճապոնական բարեկամության մասին: Հիշել է. «Հայ-ճապոնական բարեկամությունը դրանով չի սահմանափակվում, դեռևս 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարությունը մեկնեց օգնության ձեռք, Կարմիր խաչի հիվանդանոցներից ընդհուպ 6 ամսով Հայաստան են ժամանել տասնյակ բժիշկներ, փոխանցվել են մի քանի միլիոնի […]

̰
Աբովյան քաղաքում իրավախախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

17:15 06.05.2019

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային […]

̰
Անի Սամսոնյանը վարչապետից հետաքրքրվել է՝ քանի մարդ է ներառվել կադրային բանկում

17:11 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, Եթե հիշում եք՝ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կադրային բանկ ստեղծելու մասին: Այսինքն՝ բոլոր այն մասնագետները, ովքեր աշխատանք են փնտրում և կարող են ծառայել ի նպաստ ՀՀ-ի, կարող էին իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] հասցեով և […]

̰
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի տարբերությունը բևեռացման է հանգեցնում. Խաժակյան

17:08 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում խոսել է աշխատավարձերի բարձրացման խնդրից: Նա հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատավարձերի բարձրացման գործընթացն իրականացվել է անհամաչափ: «Միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ուղղություններ են պահանջում, որոնք համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, վերջը ինչ-որ մի ցենզ ունեն՝ վերջիններիս աշխատավարձերը միջինը բարձրացել […]

̰
Արմեն Աբրոյանը պնդում է, որ Ամբերդի հարցով դատախազություն են դիմել

17:04 06.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գործ է հարուցված իր գործունեության հետևանքով: SHANTNEWS.am-ը գործի վերաբերյալ մանրամասներ է պարզել […]

̰
Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը

17:01 06.05.2019

Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ: Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:  Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25: […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:58 06.05.2019

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի […]

̰
Զարուհի Մեջլումյանը թողնում է ՊՎԾ մամուլի խոսնակի պարտականությունները

16:56 06.05.2019

Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ, Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում: Երբ թավշյայից հետո՝ […]

̰
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Երևանում ծնվել է 340 երեխա

16:50 06.05.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 340 երեխա՝ 183 տղա, 157 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Մայրաքաղաքի մանկապարտեզների ֆոնդը կրճատվել է. Դավիթ Խաժակյան

16:40 06.05.2019

Ինչպես կարելի է լավ գաղափարն այսքան փչացնել: Նման հայտարարություն արել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատավարձերի բարձրացման խնդրից: «Երբեմն մեզ ասում են՝ «դուք ուզում էիք, որ աշխատավարձը բարձրացնեինք»: Գիտեք, եթե պետք է ամեն անգամ մենք ասենք աշխատավարձ բարձրացնելու անհրաժեշտություն կա, դուք նման կերպ բարձրացնեք, […]

̰
Ի՞նչ հնարավորություններ ունեն ճապոնական JICA-ի նվիրած հրշեջ մեքենաները

16:32 06.05.2019

Ճապոնական JICA-ն ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրել 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և կարգավար 1 մեքենա: Մինչ հանձնման պաշտոնական արարողությունը, որին նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն հասցրել են ծանոթանալ դրանց առավելություններին ու հնարավորություններին: Նրանք հայտնել են, որ դրանք տրամադրվելու են Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք ներկայացրել […]

̰
2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով

16:22 06.05.2019

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել […]

̰
Ի՞նչ գործ է հարուցված. Մանուկ Մանուկյանն՝ իր գործունեության առնչությամբ հարուցված գործի մասին

16:16 06.05.2019

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Ի՞նչ գործ է հարուցված, ես չգիտեմ` կա՞, թե՞ չկա: Ինչի՞ հիման վրա է հարուցված, ո՞վ է հարուցել: Ի՞նչ են ուզում գտնել կամ չգտնել, […]

̰
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է. Դավիթ Խաժակյան

16:14 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է առաջիկայում Երևանի ավագանու նիստերի ընթացքում քննարկման դրվող մի քանի կարևոր հարցի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է հաստիքացուցակներին: Խաժակյանի խոսքերով՝ համոզմունք է եղել, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է եղել և կարիք ունի վերանայման: «Երբ տեղի էին ունենում այդ քննարկումները, և քաղաքապետարանից ասում էին, […]

̰
Մշակույթի նախարարության իսկի պետքն էլ չի եղել. Մանուկ Մանուկյանը դիմելու է դատարան

16:11 06.05.2019

Այսօր ասուլիս է հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը, ով ասել է, որ ցանկանում է որոշ պարզաբանումներ անել Ամբերդի պահպանական գոտու առնչությամբ։ «Արծարծվում է, շահարկվում է, տողատակերով ինչ-որ բաներ է ասվում, որ 1986 թվականին կազմված պահպանական գոտին […]

̰
Ամբերդի տարածքում շինարարություն իրականացնողը չի պատրաստվում երկար սպասել

16:02 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ամբերդի տարածքում գտնվող, իր սեփականություն հանդիսացող տարածքում աշխատանքները ժամանակավորապես են դադարեցվել՝ բանավոր պայմանավորվածությամբ ու հարգանքից ելնելով: «Քաղաքաշինության կոմիտեն, մշակույթի նախարարությունը մեզ առաջարկել են, որ առայժմ աշխատանքները չշարունակենք, մինչև համապատասխան մասնագետներ, հնագետներ կգան, տարածքը կուսումնասիրեն, նոր համապատասխան […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր նոր խոսնակին

15:59 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է […]

̰
ԱԻՆ-ում այսօր տեղի կունենա հրշեջ ավտոմեքենաների հանձնման արարողություն

15:53 06.05.2019

ՀՀ ԱԻՆ շարահրապարակում այսօր տեղի կունենա JICA-ի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2017 թ. սեպտեմբերի 7-ին ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին […]

̰
Գյումրիում 28-ամյա երիտասարդն ընկել է պատշգամբից ու մահացել

15:38 06.05.2019

Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]

̰
Մանուկ Մանուկյանը չի հերքում՝ եթե աղմուկը չլիներ, հնագետներին չէր դիմելու

15:30 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր ներկայացրել է տարածքի՝ սեփական լինելու մասին փաստաթղթերը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է նրանից, թե ինչու է լռել, երբ տարածքում հնագիտական գտածոներ էին հայտնաբերվել: Ինչպես հայտնի է, Մանուկյանը օրերս է ազատվել մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետի պաշտոնից: Այդ […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը. Մակունց

15:18 06.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա տեղեկացրել է, որ դեռ այն չեն քննարկել խմբակցությունում: ««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը, առաջիկայում նախատեսվում է քննարկում, որի ընթացքում կքննարկենք: Քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի […]

̰
BACK_TO_TOP