10:16 29.04.2019
Սերգեյ Պրիխոդկոն նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ:
10:13 29.04.2019
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր՝ միջազգային հեղինակավոր «A» կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու […]
09:31 29.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 Աբովյան փ. 29, 31, 33, 35, Իսահակյան փ. 22, 24, Կորյունի փ. 9, 11 շենքերը, Տերյան փ. 42 շենքի 2-րդ մուտքը և հարակից հանրային բաժանորդները, 11։00-16։00 Տիգրան Մեծ նրբանցքի 2, 4, 5Ա, 6, […]
23:37 28.04.2019
«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերականգնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է […]
23:30 28.04.2019
Մեկ տարի առաջ, երբ Լիոնի քաղաքապետի կարգավիճակով Հայաստանում էի, այստեղ ցույցերը նոր սկսվում էին: Երբեք չէի մտածի, որ մի քանի օրվա մեջ նման մեծ փոփոխություններ կարող էին լինել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է Լիոնի ներկայիս փոխքաղաքապետ Գևորգ Կեպենեկյանը՝ խոսելով Հայաստան կատարած վերջին այցերի ու Թավշյա հեղափոխության մասին: Անդրադառնալով նախկինում կատարած այն հայտարարությանը, որ […]
23:14 28.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և […]
22:59 28.04.2019
«Այ սա է Նոր Հայաստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մտավ Ստեփանակերտի «Տաշիր Պիցցան», տեղ չկար, դրսում սպասեց։ Դաստիարակված մարդը հեռվից երևում է»,- իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Բրսոյանը:
22:45 28.04.2019
Ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստան է ժամանել Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Գևորգ Կեպենեկյանը: Այցի շրջանակներում նա գործնական հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետի, Երևանի քաղաքապետի ու մի շարք նախարարների հետ: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ Հայաստան է եկել թե՛ Ֆրանսիայի կառավարության, և թե՛ Լիոնի քաղաքային իշխանությունների հրահանգով: Իսկ կատարած այցը նպատակ ունի ամրապնդելու հայ-ֆրանսիական համագործակցությունը: […]
22:30 28.04.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին: «Պեկինում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր […]
22:15 28.04.2019
Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը: ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները […]
22:00 28.04.2019
Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ի որոշմամբ: Այս մասին հայտնում է iravaban.net-ը։ Նրա լիազորություններն այժմ կասեցվել են: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 2018 թվականի հունիսի 21-ին Դավիթ Սանասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որում ոչինչ […]
20:45 28.04.2019
Ամբերդի տարածքում շինաշխատանքներ են կասեցվել։ Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։ «Այսօր, ինչպես նախապես տեղեկացրել էի, այցելեցի Ամբերդ ամրոցի տարածք, որտեղ կասցեվել էին շինարարական աշխատանքները։ ❗️❗️❗️ Այժմ գլոբալ խնդրի մասին ❗️❗️❗️ Ամբերդ ամրոցի հարակից տարածքը եւ ամրոցին հարող մշակութային հատվածի քարտեզագրումը, ըստ ինձ հասած տվյալների, վերջին անգամ կատարվել է 2013 […]
20:25 28.04.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ը, կդադարեցնի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան, Վարդանանց, Թումանյան փողոցներով և Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.30-ն՝ Մաշտոցի, Րաֆֆու, Աղյուսագործների փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: […]
17:56 28.04.2019
Miss USSR (Միսս ԽՍՀՄ) գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է Լոնդոնում և որին մասնակցել են գեղեցկուհիներ նախկին ԽՍՀՄ երկրներից, գլխավոր մրցանակը նվաճել է Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ Անգելինա Չաբանյանը։ Մրցույթի պաշտոնական էջում նրա օգտին է եղել քվեների մեծ մասը։ Անգելինայի հասակը 174 սմ է։ Նա ծագումով Բելառուսից է, 15 տարեկանից սովորում է Անգլիայում։ Մանկուց զբաղվում է տարբեր […]
16:47 28.04.2019
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկում մի քաղաքացու: Ոստիկանության ծառայողները Իսահակյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչ 29-ամյա Իլյա Հ.-ին: […]
16:32 28.04.2019
Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Չեռնոգորիայի ու Հայաստանի Մ-16 հավաքականների հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 5:4 հաշվով: Նշենք, որ առաջին տուրում մեր ընտրանու ֆուտբոլիստները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթել են տանտերերի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Վերջին տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը կմրցի Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ:
15:46 28.04.2019
Գյումրիում գործող «Պոպոկ» անիմացիոն ստուդիայի հիմնադիր Աղվան Խաչատրյանը մտադիր է ընդլայնել գործունեությունն ու նոր աշխատատեղեր ստեղծել։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։
14:00 28.04.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։ ? 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։ ✅ Հիշեցնեմ նաև, որ տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ, որը իր ներառում է բոլոր […]
13:48 28.04.2019
Ապրիլի 27-ին Ֆլորենցիայի (Իտալիա) Ս. Մինաս տաճարում, Ս. Մինաս հայազգի մարտիրոսի նահատակության և համանուն տաճարի հիմնադրման 1000-ամյակի հոբելյանական տոնախմբության շրջանակներում, տեղի ունեցավ «Կրոնների փառատոն» միջկրոնական արարողությունը։ Միջկրոնական արարողությանը Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական հրավերով իր մասնակցությունը բերեց և բանախոսությամբ հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է […]
13:06 28.04.2019
Ապրիլի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտ այրվել է 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում՝ 0.5 հա, Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների փողոցում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
12:48 28.04.2019
Վայոց Ձորում տեսախցիկները կրկին նկարահանել են ընձառյուծի: Նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Այն հրապարակվել է WWF Հայաստանի ֆեյսբուքյան էջում: Այս տարի արդեն մի քանի անգամ տեսախցիկները ընձառյուծ են ֆիքսել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
12:18 28.04.2019
Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես գրում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, […]
11:23 28.04.2019
Երեկ՝ ապրիլի 27-ին, ես որևէ գրառում չեմ կատարել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ՝ հարգելով այն մարդկանց, որոնք տոնում էին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Իմ կարծիքն այս թվացյալ գովելի, բայց ըստ էության՝ խորապես խտրական տոնի վերաբերյալ բացասական է։ Իմ կարծիքով՝ այն «Քաղաքացու օր» չէ, այլ «Որոշակի հայացքներ ունեցող քաղաքացու» օր։ […]
10:35 28.04.2019
Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Այս առիթով ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է։ «Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ, առավել ևս՝ աշխատավարձի հարյուր տոկոսով, չեն եղել: Աշխատավարձի հարյուր […]
23:06 27.04.2019
Ազատությունը արվեստում, մտածելակերպում, երազանքներում ու ազատ արտահայտվելու իրավունք: Գեղարվեստում այս հնարավորությունը տալիս է, այսպես կոչված, սթրիթ արտը: Շատ նկարիչներ իրենց մտքերը, քննադատությունները, ընդվզումն ու բողոքը, ինչպես նաև զգացողություններն արտահայտել են հենց սթրիթ արտի միջոցով: Գյումրեցի նկարիչները նույնն են որոշել անել Քաղաքացու օրը նշելու համար: Իսկ ստեղծագործական հարթակը քաղաքի գլխավոր մուտքի մոտ գտնվող բետոնե ցանկապատն էր: […]
22:40 27.04.2019
«Մինչև տարեվերջ Շիրակի մարզ կբերվի ճապոնական արտադրության 13 նոր հրշեջ մեքենա, որով էլ լուծված կհամարվի հրշեջ մեքենաների խնդիրը Շիրակի մարզում»,- Գյումրիում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշել է, որ հրշեջ մեքենաների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ սպասվում է, որ կստացվի առաջիկայում։ Մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկվելու է Շիրակի մարզ։ […]
21:02 27.04.2019
Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին […]
20:47 27.04.2019
Այսօր «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունն էր: Այն սկսվեց համերգային ծրագրով, որին հաջորդեց Բանանց-Արցախ ֆուտբոլային հանդիպումը: Մարզադաշտն արդեն ունի նոր խոտածածկ և լուսավորություն՝ համապատասխան եվրոպական բոլոր չափանիշներին: Մարզադաշտի վերաբացման արարողությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ այս մարզադաշտում մայիսի 8-ին անցկացվելու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը, իսկ ամռանն այստեղ կանցկացվեն Եվրոպայի […]
20:00 27.04.2019
Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ավտոմեքենայի մոտ գտնվող 1972 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ […]