TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կապանում ենք` նշելու Քաղաքացու օրը. Արայիկ Հարությունյան

00:50 27.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է, որ Կապանում է՝ նշելու Քաղաքացու օրը։ «Քաղաքացու օրը նշելու համար եկել եմ Կապան։ Վաղը շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված՝ և՛ տոնակատարություններ, և՛ լուրջ քննարկումներ։ Այսինքն՝ ուրախությունը, տոնախմբությունը և լուրջ քննարկումները միախառնված են։ Պետք է այդ օրը մեր իրավունքների, նոր հնարավորությունների մասին խոսենք։ Պետք […]

̰
Ապրիլի 24-ի կապակցությամբ Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել

00:38 27.04.2019

Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի անունից, մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացրել է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա»-ն: «2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական […]

̰
Իսկ ո՞նց կարող է մեկ տարում տնտեսական բարգավաճում լինի. Վիգեն Խաչատրյան

00:25 27.04.2019

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե արդյոք ունենք տնտեսական բարգավաճում հեղափոխությունից հետո. «Իսկ ո՞նց կարող է մեկ տարում տնտեսական բարգավաճում լինի: Բարգավաճման համար շատ տարիներ են պետք: Բայց բարգավաճում տանող տենդենցը կարող էր ավելի լավը լիներ, քան կա»,- ասել է Խաչատրյանը: ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրել […]

̰
Շիրակի մարզում 1500 տոննա կարմիր բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է. գնորդ չկա

23:55 26.04.2019

Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից  պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։ Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի […]

̰
Ոստիկանները թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում բռնել են 55-ամյա տղամարդու, որն անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ

23:13 26.04.2019

Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. […]

̰
Երիտասարդ ազատ ոճայինները 3 ոսկե մեդալ են նվաճել Բելառուսում

21:59 26.04.2019

Ապրիլի 23-25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի: Ոսկե մեդալակիրներ են դարձել  Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: ՀԱՕԿ […]

̰
Նախագահը և տիկին Սարգսյանը դիտել են «Սպարտակ» բալետը

21:15 26.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։

̰
Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն. Փաշինյան

21:01 26.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]

̰
Սիրելի՛ կանայք՝ մի վախեցեք հեծանիվ հորինել․ դուխով արե՛ք ձեր քայլը․ Փաշինյան

20:45 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից հրապարակել տեսանյութ  «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի»  միջազգային համաժողովից։ «Սիրելի կանայք (նաև տղամարդիկ). մի վախեցեք հեծանիվ հորինել: Դուխով արե՛ք ձեր քայլը»:

̰
Հանդիսավոր երթ՝ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ

20:31 26.04.2019

Սահմանապահի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը, ինչպես նաև դեֆիլեի մասնակից զինծառայողներն այսօր հանդիսավոր երթով անցան Հյուսիսային պողոտայով (Հյուսիսային պողոտա-Թումանյան հատվածից մինչև Խ. Աբովյան փողոց)։

̰
«Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը Creative Armenia-ի միջոցառմանը հանդես է եկել մրցանակ սահմանելու առաջարկությամբ

20:27 26.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր […]

̰
Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

20:14 26.04.2019

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր անցկացվել է զորավարժություն: «Ապրիլի 26-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում, տարբեր զորատեսակների ներգրավմամբ, անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որին հետևում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խոստումներով գումար հափշտակող ամուսինների

20:00 26.04.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, նրանք հայտնաբերվել են Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Կինը […]

̰
Ախալցխայում ապրիլքսանչորսյան միջոցառումներին խոչընդոտելու փորձ է արվել

19:58 26.04.2019

Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում, ինչպես օրինակ Ախալցխայում: Տեղի ունեցած միջադեպի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը: «Ախալցխայի Տավառնի թաղամասում ապրում են թուրք-մցխեթցիներ, կան նաև ադրբեջանցիների մի քանի ընտանիքներ, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը (քաղաքն այդքան […]

̰
Գարո Փայլանը Թուրքիայի պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին

19:54 26.04.2019

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային: «Արմենպրես»-ը հարցումը ներկայացրել է ամբողջությամբ: «Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով. Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ […]

̰
Կրակոցներ Երևան-Էջմիածին ճանապարհին. ոստիկանները բերման են ենթարկել 5 քաղաքացու

19:47 26.04.2019

Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը` ժամը 17.30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նշված 2 ավտոմեքենան, վարորդները ու 3 ուղևոր: Անձնական խուզարկությամբ «ԿԻԱ»-ի […]

̰
Դանակահարություն Սարիգյուղում

19:45 26.04.2019

Ապրիլի 25-ին` ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել […]

̰
Լեռնային Ղարաբաղը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում. Ալիև

19:44 26.04.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումում ելույթ ունենալիս անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը չարժե դիտարկել միայն տարածաշրջանային տեսանկյունից: «ԼՂ հակամարտությունը լուրջ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև […]

̰
Շրի Լանկայում պայթյուններ են որոտացել

19:41 26.04.2019

Շրի Լանկայում երեք պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ պայթյունները տեղ են ունեցել երկրի արևելքում՝ Կալմունայ քաղաքում, որտեղ իրավապահ ուժերը հակաահաբեկչական գործողություններ էին իրականացնում:

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկներով դիմել է վարչապետին

19:38 26.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրավոր առաջարկներ է ուղարկել ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան»-ից, ուղարկված փաստաթղթերը ներառում են ինչպես կոնկրետ առաջարկություններ, այնպես էլ հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ հարկային և մաքսային քաղաքականության վերաբերյալ: Ներկայացվում են նաև հստակ […]

̰
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Վիլի Ղազարյանն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում

19:25 26.04.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Զինվորի կողքին՝ զինվորի համար» խորագրով գրառում է կատարել ֆեյսբուքում՝ նշելով. «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող Վիլի Ղազարյանն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում. Վիլին իր վկայականը ստացավ անձամբ ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանից: Վիլի ջան, բարի ծառայություն»:

̰
Քաղաքապետ Մարությանն ընդունել է «սպասարկման մշակույթի գուրու» Ջոն Շոուլին

19:24 26.04.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի […]

̰
Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է հայերին «զինելու» մեջ

19:09 26.04.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է 100 տարի առաջ հայերին աջակցելու մեջ: «Ֆրանսիացիները կարևոր դեր են խաղացել 100 տարի առաջ հայերին զինելու և թուրքերի սպանությունների հարցում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ […]

̰
Հայաստանում գազի գինը կհասնի՞ Օրենբուրգի գնին, թե՞ դա անորոշ ապագա է. Միքայել Մելքումյան

18:43 26.04.2019

«Եթե մենք ասում ենք միասնական կամ ընդհանուր շուկա, նշանակում է, որ գոնե գազի կամ էլեկտրաէներգիայի գինը՝ գումարած տրանզիտ, տրանսակցիոն ծախսեր, գումարած հարկեր, պետք է համադրելի լինեն: Գալո՞ւ ենք նրան, որ գինը իջնի, հաշվի առնենք Օրենբուրգի մարզի գազի գինը և այլն, թե՞ դա անորոշ ապագա է, որ չենք էլ հավատում»,- այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման […]

̰
Արամ MP3-ն և Արամեն միացել են «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը

18:38 26.04.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից անելով հետևյալ գրառումը. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը միացել են նաև Արամ MP3 և Արամեն: Խաղալիքները փոխանցվելու են Հալեպի հայ համայնքի երեխաներին»:

̰
Դրամական միջոցների զգալի մասը նվիրել է քեռիս. ՊՎԾ պաշտոնակատարն՝ իր ունեցվածքի մասին

18:31 26.04.2019

ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով իր ունեցվածքի ու ներկայացրած հայտարարագրի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքներին: «Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակնկալիք ունեմ ճիշտ ընկալվելու: Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին: Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ […]

̰
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է

18:13 26.04.2019

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարությունից: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան նախորդող երեք […]

̰
Ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը որոշեց անձամբ փորձարկել թեքահարթակները. պատգամավորի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին

17:49 26.04.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորն անձամբ փորձարկել էր թեքահարթակները և տեղեկացրել, որ դրանք չեն համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին: SHANTNEWS.am-ը  այս թեմայի շուրջ զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ: «Թեքահարթակներից դիմում-բողոքներ եղել են միշտ: Նախ` պետք է նշել, որ թեքահարթակները […]

̰
Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Ռուբեն Ռուբինյան

17:34 26.04.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խորհրդարանական փոխգործակցության դերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և հայկական կողմը […]

̰
Վարչապետն ընդունել է «Հայկական արծիվներ» շախմատային թիմի անդամներին

17:31 26.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, […]

̰
BACK_TO_TOP