13:10 27.04.2019
Քաղաքացու օրվա շրջանակում Կապանում կազմակերպված հանրային քննարկմանը մասնակցել է նաև Աժ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: «Նախկին իշխանության պատկերացմամբ` քաղաքացին ՀՀ տարածքի բնակիչն էր, որը չուներ կամարտահայտվելու, դրսևորվելու, իր իրավունքները պաշտպանելու հնարավորություններ կամ ուներ մասամբ: Իրեն տարիներ շարունակ ասում էին` ձեզանից ոչինչ կախված չէ, որոշվում է մեկ վայրում և ինչպես որոշվեց այդ վայրում, այդպես էլ լինելու է», […]
13:04 27.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Քաղաքացու օրն անցկացնում է Եղեգնաձորում՝ ֆուտբոլային բացահայտումներ անելով: «Եղեգնաձորի սպորտդպրոցի սաների, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշխատակիցների հետ տոնում ենք Քաղաքացու օրը։ Ի դեպ, տեղի ֆուտբոլի աղջիկների թիմը շատ ուժեղ է՝ նույնիսկ տղաների թիմին է հաղթում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակյանը:
13:00 27.04.2019
Կապան այցելած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցելով հանրային քննարկմանը, խոսել է լիարժեք քաղաքացու գիտակցում ունենալու անհրաժեշտության մասին. «Անցած տարվա իրադարձությունները ֆիքսեցին մեկ բան՝ ՀՀ-ում իրավունքի և օրենքի տեսակետից տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ: Իհարկե, որոշ մարդիկ կարող են ասել, որ այսինչ ոլորտում մնացել են խնդիրներ, չլուծված հարցեր կան, այո´, բայց այն կամքը, որը դրսևորվել […]
12:50 27.04.2019
Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով РБК-ի հրապարակմանը, թե մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Նաղդալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ […]
12:50 27.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող ևս մեկ քաղաքացի է աշխատանքի անցել: «Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն: Որպես օրինակ, որպես […]
12:46 27.04.2019
Քաղաքացու օրվա առիթով Երևանի փողոցներում տոնը նշողներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մաշտոցի պողոտայում շարժվելիս նա թեքվեց դեպի Արամի փողոց, որտեղ փողոցում խորոված էին անում։ Փաշինյանը միացավ խորոված անողներին։ Փաշինյանն ասաց, որ նախորդ ապրիլին անձամբ չի տեսել, թե ինչպես են խորոված արել ու այդ ամենը դիտել է տեսանյութերով։ Իսկ այսօր չի ցանկացել հենց ինքը սկսել […]
12:42 27.04.2019
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրը: «Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։ […]
12:36 27.04.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին. «Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին… Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար… Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին… Դժվար թե… Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից… Իրականում սա հերթական […]
12:30 27.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու ընտանիքի անդամների հետ քայլում է Երևանի փողոցներում։ Փաշինյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ պարզաբանելով, որ հարցերին պատասխանելու է ասուլիսի ընթացքում։ Վարչապետը կրում է Քաղաքացու օրը խորհրդանշող շապիկ: Նիկոլ Փաշինյանը սելֆիներ է անում երեխաների ու մեծահասակների հետ, պատասխանում նրանց հարցերին:
12:27 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրվա շրջանակում Կապան կատարած այցի ժամանակ, մասնակցել է հանրային քննարկման: Քննարկման ժամանակ նախարարին հարցել են, թե ինչու Հայաստանը կրթական բարեփոխումների համար չի վերցնում Սինգապուրի օրինակը. «Եթե Սինգապուրի գործիքները կիրառեինք, ուրեմն բոլոր՝ թերացում ունեցող տնօրեններին պետք է նստեցնեինք, բոլոր խորհուրդները պետք է փակվեն, եթե դուք դա ուզում եք, […]
12:20 27.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է այսօր Հայաստանում առաջին անգամ տոնվող Քաղաքացու օրվան: «Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ […]
12:10 27.04.2019
«Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեզ համար, մեր երկրի հզորության համար»,- ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, կազմակերպված քննարկման ժամանակ, նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ասաց՝ միջազգային հարաբերություններում կարևոր է միջազգային հանրության գնահատականը՝ ինչ է կատարվում Հայաստանում, դա միտված է ՀՀ հեղինակության բարձրացմանը: Նախարարը, սակայն, նշեց՝ իրենք պատասխանատու են առաջին հերթին ՀՀ քաղաքացու, […]
12:00 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Քաղաքացու օրը նշում է Կապան քաղաքում՝ մասնակցելով հանրային քննարկմանը: Հարությունյանը քննարկման ժամանակ խոսել է ներառական կրթությունից: «Մենք միանգամայն այլ արժեհամակարգ ունեցող հասարակություն են դաստիարակում սրանով: Մեր երեխաները սովորում են համակեցության, միասին ապրելու, խոցելի խմբերին հարգելու կանոնները: Մեզ համար առաջնային խնդիր է պատշաճ կերպով համընդհանուր ներառման անցնելու, որ բոլոր […]
11:44 27.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարները վերաբերում են Քաղաքացու օրը նշելուն. «Գնում ենք Եղեգնաձոր՝ մասնակցելու Քաղաքացու օրվա միջոցառումներին։ Ճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում»,- գրել է նախարարը՝ լուսանկար հրապարակելով:
11:33 27.04.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ, […]
11:15 27.04.2019
Ապրիլի 27 ին, ժամը 06:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 4-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Մ.Ղ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել` 09:19-ին: Մասամբ այրվել է […]
11:00 27.04.2019
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Է․ Գ․-ն ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հ. Հ.-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, […]
09:16 27.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով:)»,- գրել է նա։ Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ այստեղ: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի […]
09:03 27.04.2019
«Եթե մենք քաղաքացու օրը դիտարկենք որպես Նիկոլ Փաշինյանի շարժման հաղթանակի օր, որպես Սերժ Սարգսյանին քշելու օր, դա պրիմիտիվ բան կլինի: Բայց եթե մենք դա դիտարկենք որպես մի օր, երբ մի ստվար զանգված իրեն զգաց երկրի տերը և ասաց՝ ես քեզ վարձում եմ, որ ծառայես, ոչ թե ինձ ղեկավարես, և դրսևորվեց ազատ մարդու վարքագիծ: Այդ տոնը […]
08:46 27.04.2019
Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած 30 հոգեբաններ ու հոգեվերլուծողներ Գյումրիում մասնակցել են միջազգային երկօրյա գիտաժողովի։Այն նվիրված է Գյումրիում և Սպիտակում հոգեվերլուծական ծառայության հիմնադրման 30-ամյակին։ Մասնակիցներից շատերը 88-ից հետո աղետյալ քաղաքներում նոր ծառայության հիմնադիրներն են: Նրանք 88-ի աղետից 30 տարի անց խոսել են երկրաշարժի հետևանքների, ինչպես նաև պատերազմների, աղետների ու ահաբեկչությունների հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների մասին: […]
08:30 27.04.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը […]
01:00 27.04.2019
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ վերջին նիստն իրեն ցույց է տվել, որ խորհրդարանը հասունանում է. «Այս վերջին քննարկումը ցեմենտի հետ կապված ցույց տվեց, որ էնտեղ կառավարության որոշումները դակողներ չեն, ինքնուրույն կարծիքներ ունեն, մտքերի բախում է գնում, ընդդիմությունը լիաթոք արտահայտվում է»,- ասել է Խաչատրյանը: Արամ Աբրահամյանի այն հիշեցմանը, թե […]
00:50 27.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է, որ Կապանում է՝ նշելու Քաղաքացու օրը։ «Քաղաքացու օրը նշելու համար եկել եմ Կապան։ Վաղը շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված՝ և՛ տոնակատարություններ, և՛ լուրջ քննարկումներ։ Այսինքն՝ ուրախությունը, տոնախմբությունը և լուրջ քննարկումները միախառնված են։ Պետք է այդ օրը մեր իրավունքների, նոր հնարավորությունների մասին խոսենք։ Պետք […]
00:38 27.04.2019
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը՝ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի անունից, մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացրել է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա»-ն: «2019 թվականի ապրիլի 24-ին մի խումբ հայեր, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս դեսպանատան մոտ ցույց անցկացրին: Ինչպես և նախորդ տարիներին, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջում էին, որպեսզի 1915-ի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»: Ավելին, այլ երկրներում հայկական […]
00:25 27.04.2019
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե արդյոք ունենք տնտեսական բարգավաճում հեղափոխությունից հետո. «Իսկ ո՞նց կարող է մեկ տարում տնտեսական բարգավաճում լինի: Բարգավաճման համար շատ տարիներ են պետք: Բայց բարգավաճում տանող տենդենցը կարող էր ավելի լավը լիներ, քան կա»,- ասել է Խաչատրյանը: ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրել […]
23:55 26.04.2019
Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։ Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի […]
23:13 26.04.2019
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. […]
21:59 26.04.2019
Ապրիլի 23-25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճայիններ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի: Ոսկե մեդալակիրներ են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: ՀԱՕԿ […]
21:15 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
21:01 26.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի […]