23:55 26.04.2019
Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։
Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի չեն եղել: Հողագործներն արդեն ֆինանսական լուրջ վնասներն են հաշվում, իրացման հարցը լուծելու տարբերակները մտել են փակուղի:
Ցանած, մշակած կարտոֆիլը եղել է բարձրորակ սերմացու, որը գյուղացին թանկով գնել էր, հիմա դրա կեսն արդեն կորցրել է, մնացածն էլ կդառնա թափելու ապրանք, եթե այս մի քանի օրերին գնորդներ չգտնեն: Հորում պահեստավորած դեռ երկու տոննա կարտոֆիլը սկսել է նեխել: Միայ կարտոֆիլը չէ, որ հորերում փչանում է: Վիկտոր Չախոյանն անցած տարի նաև գազարի, ճակնդեղի առատ բերք է ստացել: Գետնափոր հորերում է մնացել 10 տոննա գազար ու կարմիր ճակնդեղ: Գյուղատնտեսը հաշվում է վարուցանքի համար ծախսած գումարը, որն անցնում է մեկուկես միլիոն դրամի սահմանը, իսկ օգուտն ու շահույթը զրոյին հավասար է: Առողջ ու տեսակավորած բերքն աշնանից պարկերով դրել ու սպասում է գնորդների:
«Ոչ մի գրամ չեմ ծախել, ոչ մի հարցնող չկա, 10 տոննա ապրանքը մնացել է հորը, չենք կարող վաճառել»,- հուսահատված ասել է մանթաշցի Վիկտոր Չախոյանը։ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղը հայտնի է իր գազարով, ամենաշատն այստեղ են ցանում գազար: Այս գյուղի գազարի համբավը սովետի տարիներից կա: Մանթաշում այժմ 100-150 տոննա չիրացված գազար կա: Տնտեսությունները ձմռան ամիսներին մի կերպ կարողացել են բերքը պահել: Ջերմաստիճանը քանի գնում բարձրանում է, իսկ հորերում արդեն անհնար է գազար ու բազուկ պահել:
«Գազարը փչանում է, հենց տաքությունը ընկավ, ծլերը կելնին ու բերքը կսկսի նեխել, 2-3 օրվա կյանք ունի էս ապրանքը»,- կիսափչացած գազարները մատնացույց անելով՝ ասում է Հովհաննես Հաջիբաբյանը։
Գյուղի տնտեսությունները նախորդ տարիներին էլ նույնքան բերք են ստացել, բայց մեծածախ վաճառքի խնդիր չեն ունեցել: Վաճառել են, լավ էլ օգուտ ստացել, դրա համար անցած տարի էլ չեն հրաժարվել հեկտարներով գազար մշակել: Թե ինչ եղավ, որ աշնանը հավաքած բերքը մինչև հիմա չի իրացվում, գյուղացիները պատճառներից մեկը համարեցին դրսից բերված ապրանքը:
«Գյուղում կա 100 տոննա և ավելի գազար, խնդիրը հետևյալն է՝ դրսից գազար են ներկրում ՝ Իսրայելից, Պարսկաստանից, իրենց գազարի արտաքին տեսքը գեղեցիկ է, մեր ապրանքը մեր երկրում լճացել է, բայց իրենք դրսից են ներկրում»,- ասել է Ազատ Բաղդասարյանը։
Իսկ Մանթաշի գազարի համար արտաքին շուկան Վրաստանն է, սա հիմնականում Ռուսաստանի Դաշնություն հազվադեպ է հասնում, ծախսերն են թանկ: Այս տարի, փաստորեն, վրացական շուկան էլ է փակ եղել մանթաշցիների համար: Գյուղից ոչ մի կիլոգրամ գազար չի հասել վրացական շուկա:
«50 դրամ դրել են մաքսատուրք, մուծենք, որ անցնինք Վրաստան։ Էդպես բան ով է տեսել ,5 դրամը հասկացանք, 10 դրամը հասկացանք,ես որ պիտի 50 դրամ մեկ կիլոգրամի համար մաքսատուրք մուծեմ Բավրա, էլ Վրաստան քանիսով ծախեմ, որ մեջը ընձի մե բան մնա»,- զարմացած ասել է մանթաշցի պապիկներից մեկը։
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունը և վարչության պետը, պարզվում է, մաքսայինի ու արտահանման խնդիրների կարգավորման իրավասություն չունեն, վարչության մասնագետները եղել են տնտեսություններում, գույքագրել են, թե քանի տոննա բանջարեղեն կա պահեստներում: Բայց պարզվում է այդ հաշվառումը Մանթաշ չի հասել: Վարչության պետն էլ տեղյակ չի եղել, որ Մանթաշում մինչև 150 տոննա չվաճառված գազար կա:
«Իրականում այդ հարցը մեզ մոտ չի բարձրացվել, չենք զբաղվել դրանով ճշմարիտ ասեմ, սեղանի ճակնդեղի մասով խնդրից տեղյակ եմ, երկու ամիս էլ այդ խնդիրը փորձում ենք լուծել, բայց գազարի համար առաջին անգամ ես ձեզանից եմ լսում, որ խնդիր կա մարզում»,- զարմացել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։
Իսկ այս ընթացքում գյուղնախարարություն բերքի իրացման խնդրով երկու գրություն են հասցրել ուղարկել, որոնք վերաբերել են միայն սեղանի ճակնդեղին: Այս ուղղությամբ հարցին լուծում դեռ չկա, գրություններին պատասխան չեն ստացել:
Գրությունների պաշտոնական պատասխանին սպասելու այս ժամանակահատվածը Մովսես Մանուկյանը խոստացավ, որ կօգտագործի հօգուտ գյուղացիների: Սկսեց փնտրել տեղացի ծանոթ արտահանողների, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշ չափաքանակ վաճառել:
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:57 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկանՕգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...
11:52 12.08.2025
«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...
11:44 12.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
11:38 12.08.2025
Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկումՕգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...