TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արգիշտի Քյարամյանը կփոխարինի Դավիթ Սանասարյանին

16:29 26.04.2019

ՀՀ վարչապետի գրության համաձայն՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար է դարձել ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը: Նա ժամանակավորապես կփոխարինի Դավիթ Սանասարյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արգիշտի Քյարամյանն ապրիլի 10-ին նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Երեկ՝ կառավարության հերթական նիստից հետո, հարցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ […]

̰
Երևանի և Լիոնի միջև տնտեսական կապերը զարգացնելու համար առկա է համագործակցության մեծ ներուժ

16:28 26.04.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական […]

̰
Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

16:19 26.04.2019

Ծննդյան 70-ամյակի առթիվ հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

̰
Շուրիշկանի հրաշագործ ավետարանը Մատենադարանից կտեղափոխվի Սբ. Գևորգ եկեղեցի

16:16 26.04.2019

Ամեն տարի Կրկնազատկին՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը, Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին: Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող այս Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ […]

̰
ԵԱՏՄ-ն կառուցվում է Հայաստանի և այլ երկրների հետ սուվերենության հարգանքի հիման վրա. Պուտին

16:00 26.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ հանդես է եկել ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության վերաբերյալ ելույթով: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքում պետությունները, չնայած նախկինում ունեցած հակամարտություններին ու պատերազմներին, հանգել են համագործակցության գաղափարին, որի օրինակը Եվրասիական տնտեսական միությունն է: «Ռուսաստանը հետաքրքրված է […]

̰
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի դեսպանը

15:50 26.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության […]

̰
Այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. Փաշինյան

15:37 26.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հարգելի՛ ծառայողներ, պետակա՛ն այրեր, թույլ տվեք նախ բոլորիս շնորհավորել այսօրվա տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ […]

̰
Արեն Պետունցը նշանակվել է ԼՀԿ մամուլի խոսնակ

15:24 26.04.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Այս մասին տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը: Կենսագրություն Ծննդյան ամսաթիվ – 02 մայիս 1994 Ծննդավայր – ՀՀ, ք․ Վանաձոր Կրթություն 2016թ․ ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը, մասնագիտություն` թյուրքագետ: 2018թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, մասնագիտություն`             թյուրքական պատմաբանասիրություն: Աշխատանքային փորձ […]

̰
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հարցը

15:20 26.04.2019

Պեկինում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայելու հակամարտության կարգավորման հարցում»,- հաղորդվում […]

̰
«Կոշ» ՔԿՀ-ում արձանագրված խախտումների մի մասը վերացվել է տեղում

15:10 26.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականության և համաչափության ստուգման գործընթացը: Հերթական ստուգումներն անցկացվել են ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում: Ստուգման արդյունքում ՀՀ գլխավոր […]

̰
Սահմանադրությունը մարդուն տվել է ազատ տեղաշարժի իրավունք, իսկ դրանից զրկելը քրեորեն պատժելի արարք է. Վանեցյան

15:01 26.04.2019

Ինչպե՞ս տեղի ունեցավ, որ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը հատեց սահմանը և լքեց երկիրը: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: «Այս պահին, ենթադրենք, գիտենք, որ ինչ-որ մեկը ենթադրյալ հանցագործ է, եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք որևէ օրենք, այ հիմա, երբ էն ինտենսիվությամբ, որ ինձ հարցնում եք, և որոշ մեղադրանքներ են հնչում […]

̰
Մեր սահմաններն անառիկ են. ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ

14:38 26.04.2019

ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ Վաղինակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր  աշխատանքին միշտ քննադատորեն է վերաբերվում, բայց դժգոհ չէ ներկա վիճակից: Խոսեց նաև սահմանախախտումների դեպքերի մասին․ դրանք շատացել են։ «Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արևելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր […]

̰
Շուկայի ազատականացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի սխալ կանխատեսման պատասխանատվությունը կրելու  են նաև խոշոր սպառողները

14:38 26.04.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում էներգակիրների շուկայի ազատականացման արդյունքում հնարավոր հետևանքները: Հարցը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Շուկայի ազատականացումը ենթադրելու է սպառողների և մատակարարի ու էլեկտրականություն արտադրողների փոխադարձ պատասխանատվությունների սահմանում, եթե այսօր ամբողջ պատասխանատվությունը կրում է «Էլցանցերը», նախատեսվում է, որ բոլոր […]

̰
Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան

14:35 26.04.2019

Հայաստանն Իսպանիայում նոր դեսպան ունի: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վլադիմիր ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

̰
Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ. Վանեցյան

14:17 26.04.2019

Չեմ կարծում, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկության, որը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այս թեմային ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտապանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Վանեցյանն ասաց. «Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը քանի տարի […]

̰
Բոլորը հավերժ չեն, եթե կարիք լինի, բոլորը շարք են կանգնելու. Դավիթ Տոնոյանը՝ Օգանովսկու պաշտոնաթողության մասին

14:15 26.04.2019

Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեցին վարչապետի հայտարարության վերաբերյալ, որ Արցախի հարցով բանակցությունները նոր կետից է սկսում: «Մտահոգիչ չէ՞ դա»,- հետաքրքրվեցին նախարարից: Տոնոյանն արձագանքեց. «Ուզում եք՝ մի թարս կամ սխալ բան ասե՞մ: ՀՀ վարչապետը որոշումներ է կայացնում: Նա բանակցությունների, արտաքին քաղաքականության համար պատասխանատու է, բանակցություններ է վարում: Դուք ուզում եք՝ պաշտպանության նախարարը […]

̰
Եթե ԶՈւ գեներալը ՌԴ-ից քաղապաստան խնդրեր, Դավիթ Տոնոյանը դա «դավաճանություն» կորակեր

14:12 26.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լրագրողները հարց ուղղեցին ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան հայցելու վերաբերյալ: «Եթե չեմ սխալվում, նա ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել: Որպես պաշտպանության նախարար` եկե´ք, ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»,- ասաց նա: Հարցին՝ եթե դա աներ ԶՈւ գեներալը, ի՞նչ կաներ, նախարարն ասաց. «Որպես դավաճանություն […]

̰
ԵԱՏՄ-ին միանալու շրջանակներում ՀՀ-ում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությամբ «ՀՀ էլցանցերը» չունի էներգիա վաճառողի մենաշնորհային դիրք

14:10 26.04.2019

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մի քանի հարցերի թվում քննարկվել են նաև այն միտումները, որոնք այսօր առկա են ԵԱՏՄ միասնական էներգետիկ համակարգում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսել է ԵԱՏՄ-ին միանալու շրջանակներում նախաձեռնված քայլերի մասին: «ՀՀ-ն նույնպես անելիքներ է ունեցել, 2018-ի հուլիսի 1-ին փոփոխության է ենթարկվել «Էներգետիկայի մասին» […]

̰
Չխախտելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ բոլորին հորդորում եմ մի քիչ համբերել. Վանեցյան

14:03 26.04.2019

Չխախտելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ բոլորին հորդորում եմ մի քիչ համբերել: Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Երբ գործն ուղարկվի դատարան, այնտեղ բոլորդ, առհասարակ հանրությունը հնարավորություն կունենաք ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Ե՛վ լրագրողական հանրությունը, և՛ մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը: Խնդրում եմ […]

̰
Լավ է` գոնե Քաղաքացու օրն արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Գագիկ Սուրենյան

13:58 26.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ապրիլի 27-ին տաք եղանակ կլինի: «Լավ է՝ գոնե ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը տաք արևային եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու»,- գրել է նա:

̰
Այսօր վստահ ենք, որ 40 միլիարդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք. Փաշինյան

13:52 26.04.2019

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 50 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով ձեռքբերումներն ու անելիքները: «Մենք այսօր վստահ ենք, որ 40 միլիարդ դրամով պետական բյուջեի եկամտային մասը գերակատարելու ենք: Մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու ենք, զինվորների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանում է, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության […]

̰
Ինչո՞ւ հեղափոխությունն այս անգամ հաջողեց. Վիգեն Խաչատրյանի վերլուծությունը

13:52 26.04.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խոսել է այն մասին, թե ինչու այս անգամ հեղափոխությունը հաջողեց: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ընդդիմադիր շարժումները քիչ չեն եղել: «Կարծում եմ` դա ունի շատ նախադրյալներ, որ ստացվեց: Իհարկե, մեկն այն է, որ առաջին փորձը չէր: Կար փորձ և եզակի փորձ չէր՝ ազատվել […]

̰
Միհրան Պողոսյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ. Փաշինյան

13:44 26.04.2019

ԱԱԾ սահմանապահների վարչություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելու դեպքին, նաև այն փաստին, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ևս Ռուսաստանում է, այնտեղի քաղաքացիություն ունի: «Պողոսյանը պատգամավորի կարգավիճակն օգտագործեց և տեսադաշտից կորավ: Քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Եթե […]

̰
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրականացվելիք մատակարարումների վերաբերյալ. Տոնոյանը՝ ՌԴ այցի մասին

13:36 26.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ապրիլի 26-ին լրագրողները հարց ուղղեցին նրա ձևակերպած «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի մասին: Նախարարին հիշեցրին՝ այս արտահայտությունը բուռն արձագանքի արժանացավ Հայաստանից դուրս: Հարցին՝ ի՞նչ էր ուզում ասել այդ արտահայտությամբ, Տոնոյանը պատասխանեց, որ ասվածն ասվել է արդեն, հորդորեց չշարունակել թեմայի քննարկումը: Մոսկովյան այցից մանրամասներին անդրադառնալով՝ նա նշեց, որ ամեն ինչ թափանցիկ […]

̰
Նոր՝ անփորձ իշխանությունը կարողացավ խուսափել տնտեսական ճգնաժամից. Վիգեն Խաչատրյան

13:36 26.04.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խոսել է հեղափոխությանն ու հեղափոխական իշխանությանը տրվող գնահատականներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնացողներն ու նրանց համակիրները դժգոհ են, իշխանության եկածներն ու նրանց համակիրները՝ գոհ։ «Մարդու՝ շոշափելի առաջին պայմանը նյութական վիճակն է: Այդ առումով դժվար թե գոհ լինեն, որ իրենց կյանքում բան է փոխվել: Ես, որպես […]

̰
Դավիթ Տոնոյանը՝ ամերիկյան զենքի ձեռքբերման մասին

13:28 26.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, որ Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայում ևս «Սու-30» կործանիչներ են տեղաբաշխվելու, պատասխանեց. «Ռուսական բազան մոդեռնիզացվելու է ժամանակի ընթացքում և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ»: Լրագրողները հիշեցրին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ամերիկյան զենքի վերաբերյալ առաջարկ ուներ Հայաստանին: […]

̰
Կարելի է ենթադրել, որ 50 հազարից 10 հազարը նոր աշխատատեղերն են. Տիգրան Խաչատրյան

13:22 26.04.2019

«Միշտ դժվար է ասել, թե որ մասն է ստվերից դուրս եկել և որ մասն է նոր բացված աշխատատեղ»,- այսպես մեկնաբանեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետի այն հայտարարությունը, որ ստվերից 50.000 աշխատատեղ է դուրս եկել: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ երբ 2018-ին ԱԺ էին ներկայացնում ծրագրի կատարման հաշվետվությունը, դեռ այդ պահին եղած տեղեկություններում […]

̰
Կրակոցներ են լինում, բայց ոչ թիրախավորված. Դավիթ Տոնոյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

12:47 26.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ զրուցել է լրագրողների հետ: Սահմանին տիրող իրավիճակին անդրադառնալով՝ Տոնոյանը նշել է. «Անընդհատ նույն վիճակն է, կրակոցներ են լինում, բայց ոչ թիրախավորված: Իրավիճակը կայուն է»:

̰
Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանների մեծ մասում մասնագետները թերություններ են հայտնաբերել

12:40 26.04.2019

Շիրակի մարզում սկսվել են հակակարկտային կայանների ապակոնսերվացման աշխատանքները: Սա նշանակում է, որ մասնագետները ստուգում են, թե կայաններն ինչ վիճակում են ու պատրա՞ստ են արդյոք սեզոնի բացմանը: Կարկտավտանգ եղանակները Շիրակի մարզում սովորաբար մայիսի վերջին, հունիսի սկզբին են լինում, մինչ այդ բոլոր կայանները պետք է սարքին վիճակի բերվեն: Մարզում 91 կայան կա տեղադրված, որոնց մի մասը ընթացիկ […]

̰
Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը. վարչապետ

12:40 26.04.2019

Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, […]

̰
BACK_TO_TOP