19:51 27.04.2019
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ […]
19:45 27.04.2019
2018թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում իրականացվել է 422 302.0 մլն դրամի շինարարություն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Շինարարության վրա ծախսված միջոցներից 119 983.1 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 81 881.9 մլն դրամը՝ միջազգային վարկերից, 6 416.4 մլն դրամը՝ համայնքների միջոցներից, 7 863.5 մլն դրամ՝ մարդասիրական օգնության միջոցներից: 183 274.6 մլն դրամ հատկացվել […]
19:39 27.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Եվրոպայի հայ դատի կենտրոնական գրասենյակի կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը խոսել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Բանաձևը, որ ընդունվեց Պորտուգալիայում, հայտարարության ձևով էր: Եթե համեմատենք ուրիշ երկրների հետ, Պորտուգալիայում կա հայամետ մթնոլորտ: Այնտեղի հայ համայքնը մեծ չէ, սակայն «Գյուլբենկյան» հիմնադրամի աշխատանքը հայանպաստ մթնոլորտ է ստեղծել: Այսօր Եվրոպայում […]
19:22 27.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ շուրջ քսանյոթ տարիների պատմություն ունեցող հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում: Համոզմունք հայտնելով, որ երկու պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ […]
19:20 27.04.2019
Երևանում 1.000.000 դոլար գողացած Լիբերիայի քաղաքացին Նիդերլանդներից արտահանձնվեց Հայաստան: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Ապրիլի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների ուղեկցությամբ Ամստերդամից Երևան է տեղափոխվել Լիբերիայի քաղաքացի Ֆրանսիս Վրեհ Ռեյդին։ Տղամարդը 2009-ից Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով։ 2010 թվականի հունվարից նա […]
19:18 27.04.2019
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցում արված գրառումներից մեկին, որ վերաբերել է ոստիկանության համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներին: «Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվությոն է: Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն […]
19:16 27.04.2019
Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն: «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն […]
19:06 27.04.2019
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձավ բանակում առկա խնդիրներից մեկին: Հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց՝ կապված զինծառայողներին ներքնազգեստ տրամադրելու հետ: Բալայանն ասաց. «Գաղտնիք բացած չեմ լինի, որ մինչև երևի թե չորս ամիս առաջ տրվում էր շաբաթը մեկ կոմպլեկտ, դրա որակը շատ վատն էր, այսինքն՝ երկու կամ […]
18:45 27.04.2019
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ դուրս եկավ Կառավարության շենքից և հիմա քայլում է ու լուսանկարվում քաղաքացիների հետ: Փաշինյանը և մի շարք մարդիկ կրում են «Դուխով» գրառմամբ հայտնի գլխարկներ: Վարչապետը կրում է Քաղաքացու օրվա թեմատիկայով սպիտակ վերնաշապիկ: Վարչապետի հետ քայլում են նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ու դուստրերը:
18:30 27.04.2019
Քաղաքացու օրը օրվա միջոցառումները Երևանում մեկնարկել են խորհրդանշական ծառատունկով: Սարյանի պուրակում 27 սոսի է տնկվել: Այս մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետարանից: Միսաք Մանուշյանի անվան պուրակում հանրային քննարկում էր: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղելու ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին: «Իրազեկ քաղաքի» խորագրով հանդիպման ընթացքում երկրի տնտեսությանը, պետություն-քաղաքացի մշտական կապի ամրապնդմանը և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն առնչվող մի […]
18:20 27.04.2019
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2019թ. փետրվարին «Արմստատի» կողմից […]
17:50 27.04.2019
Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում և մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երևանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում […]
17:40 27.04.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին, ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ […]
17:16 27.04.2019
Սոչիում հայկական սփյուռքի ներկայացուցիչները առաջարկել են Լազարևսկի շրջանում գտնվող գյուղն անվանափոխել: Խոսքը Альтмец գյուղի անվանումը պաշտոնապես փոխելու մասին է: Տեղի բնակիչները վաղուց այն կոչում են Նոր-Լույս, հայտնում է sochinews-ը: Հայկական սփյուռքի ներկայացուցիչներն իրենց առաջարկությունը մանրամասնում են. «Գյուղը ժամանակին Альтмец է կոչվել այս հողերի տիրոջ պատվին: Սակայն այս հողը սեփականատերը վաղուց վարձակալության է տվել Թուրքիայից եկած […]
16:54 27.04.2019
Երեկ ավարտվեց ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանը: Մրցույթի արդյունքների, քվերակության և Ստեփանակերտում Միշայի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է 11-ամյա երգիչ Միշա Գրիգորյանի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ. «Միշան այս նախագծում հաջողություններ է ունեցել ու աչքի էր ընկել: Կարելի է ասել, որ նա հատուկ ուշադրությամբ էր շրջապատված, սակայն պարզ […]
16:38 27.04.2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է […]
16:33 27.04.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում: Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ. «Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ […]
16:14 27.04.2019
«Ապրանքների և ծառայությունների կեղծման հակազդեցության արդի ասպեկտները» թեմայով այսօր «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում: Նպատակը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ապրանքների ու ծառայությունների որակի կեղծման խնդիրը, որին այսօր բախվում են բազմաթիվ ընկերություններ: ՌԴ որակի ակադեմիայի նախագահը հիշում է, թե ինչպես 45 տարի առաջ Հայաստանում ստացավ իր առաջին դասը որակի մասին: […]
15:41 27.04.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը: Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է […]
15:27 27.04.2019
Ապրիլի 24-ին հաջորդող օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք կազմակերպելը ավանդույթ է դարձել, իսկ այդ ավանդույթի հիմքերը դրվել են ավելի քան 10 տարի առաջ: Այս նախաձեռնությանը ամեն տարի նոր անդամագրվողներ են լինում՝ դպրոցներ, բուհեր, կազմակերպություններ ու անհատներ: Ի դեպ, այս ծաղիկների հաջորդ հանգրվանը աղբանոցը չէ: Այս ծաղիկները շարունակելու են ապրել, բայց ուրիշ տեսքով ու գործառույթով՝ մոմեր, բացիկներ, […]
14:50 27.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն […]
14:30 27.04.2019
Ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում և խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձևավորված օպերատիվ խմբերն իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, […]
14:22 27.04.2019
Ինչպե՞ս եք սկսել այս օրը և ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Լրագրողներն այս հարցն են տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Սովորական կերպով եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչ կոչվում է Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքն այս ամբողջ պետության: Քաղաքացին՝ իր իրավունքներով, կարողություններով, հնարավորություններով, որը համապատասխան […]
14:16 27.04.2019
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի փոքր բյուջեով անցկացնել Քաղաքացու օրը: «Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու […]
14:12 27.04.2019
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է: «Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։ Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «այն մեղադրանքը, […]
14:00 27.04.2019
Բոլորը պետք է նույնականացնեն իրենց այս օրվա հետ: Լրագրողների հետ զրույցում այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: «Ժողովրդի մեծամասնության, քաղաքացիների կամքի շնորհիվ մարդիկ կարողացել են փոխել իշխանությունը, մի բան, որը տեղի չէր ունենում 27 տարի: Սա քաղաքացու կայացման համար կարևոր ատրիբուտ է, թե որքանով է նա կարողանում մասնակցել իշխանության ձևավորմանը»,-ասաց նա: […]
13:40 27.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, շփվում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը թեև չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, սակայն անդրադարձավ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը իր կուտակած ունեցվածքի մասին, և ասաց, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու […]
13:31 27.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միասին ֆեյսբուքյան տեսակապի միջոցով հանդես են եկել գործուղման վայրից. «Մեկնում ենք մի երկրից մյուս երկիր, բայց որոշեցինք առիթը բաց չթողել և շնորհավորել բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացու օրվա կապակցությամբ: Փորձում էինք հիշել, թե անցյալ տարի ով որտեղ էր այս օրը և հիշեցինք, որ անցյալ տարի այս […]
13:22 27.04.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, Մաշտոցի պուրակում հրավիրված քննարկման ժամանակ նշեց՝ որպես քաղաքացի` իրեն վստահ է զգում, առավել ևս, երբ տեսնում է՝ որքան հզոր է դարձել այդ զգացումը քաղաքացու մեջ, առավել ևս երիտասարդների մեջ: «Ես շատ առիթներ եմ ունենում գնահատելու՝ շփվելով երիտասարդների հետ, իմ որդիների, իրենց շրջապատի հետ, որքան հետաքրքիր […]
13:12 27.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։ Նա մոտենում է քաղաքացիներին, զրուցում նրանց հետ և շրջում փողոցներով: Վարչապետը լուսանկարվում է երեխաների և իր հետ ցանկացող բոլոր քաղաքացիների հետ: Մարդիկ ողջագուրվում են վարչապետի հետ և նրան առողջություն մաղթում: «Տոնը ինձ համար չէ, տոնը մարդկանց համար է: […]