TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ցեղասպանութեան զոհ գացած մտաւորականներուն համար քննութիւն կատարել. Կարօ Փայլանի նոր նախաձեռնութիւնը

16:17 25.04.2019

24 ապրիլ 1915-ին, Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Պոլսոյ բնակիչ քաղաքագէտներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասէրներ եւ բազմաթիւ հայ մտաւորականներ ձերբակալուեցան։ Անոնք նախ աքսորուեցան Այաշ ու Չանղըրը եւ ապա մեծամասնութիւնը սպաննուեցաւ։ Թէեւ 1915-ի կորուստները անկարելի է վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակէտէ արժէքաւոր է հասարակաց յիշողութենէ ներս ստեղծուած ցաւերը ընդունիլ եւ աշխատիլ զիրար առողջացնելու ուղղութեամբ։ Խորհրդարանը պէտք […]

̰
Ապրիլի 27-ին Հայաստանի բոլոր մարզերում նշվելու է ՀՀ քաղաքացու օրը. Լիլիթ Մակունց

16:05 25.04.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում Քաղաքացու օրվա հետ կապված գրառում է կատարել. «Ապրիլի 27-ին Հայաստանի բոլոր մարզերում նշվելու է ՀՀ քաղաքացու օրը: Միջոցառումները սկսվելու են ժամը 10:00-ից ծառատունկով և տևելու են մինչև 21:30-ը՝ օրը համերգային ծրագրով ամփոփելով: Անձամբ ես այդ օրը լինելու եմ Գյումրի և Վանաձոր քաղաքներում»:

̰
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

16:04 25.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդեռլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը: Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է […]

̰
ԱԱԾ գործողություններում ուղղորդում չեմ տեսնում. Արտակ Զեյնալյան

15:55 25.04.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա […]

̰
Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել

15:45 25.04.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ՀՀ ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության […]

̰
Երեխաների մուտքը մանկատներ կանխելու հարցում պետությունը կհամագործակցի «Բարի մամա»-ի հետ

15:34 25.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը: «Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր և մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով […]

̰
Վարչապետը հանձնարարեց արագ սկսել Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի նորոգման աշխատանքները

15:22 25.04.2019

Կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման ծրագիրը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում և ո՞րն է ձգձգման պատճառը: «Այդ ծրագիրը քննարկվում է 2015-ից: Ամեն տարի ներկայացնում էինք շինկոմիտե և մեր ցուցակում ունեինք մարզադպրոցների վերանորոգման և հիմնանորոգման առաջնահերթությունը, և Ալեքսանյանի մարզադպրոցը միշտ առաջնահերթ տեղ է […]

̰
Արմավիրի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար

15:07 25.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների […]

̰

15:00 25.04.2019

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում, հանել սահմանված շեմերը՝ 100 հազար ստորին և 10 մլն դրամ վերին շեմը: Ջանջուղազյանը […]

̰
Ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին որևէ գնահատական տալ. ՊՎԾ պետի տեղակալը` Դավիթ Սանասարյանի մասին

14:54 25.04.2019

Այսօր լրագրողները կառավարության հերթական նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, տեղակալը նշեց՝ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը: «Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության […]

̰
Փաշինյանը Զելենսկուն հրաշալի խորհուրդ է տվել. Սոլովյով

14:40 25.04.2019

Վլադիմիր Սոլովյովը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

̰
ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

14:30 25.04.2019

Այսօր՝ 25/04/2019-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Այս մասին տեղեկանում ենք Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008-ին և վերաբերում էր նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, […]

̰

14:28 25.04.2019

ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման մեջ նշված է. «Հաստատել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9 […]

̰
Պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը կնվազի

14:25 25.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ […]

̰
Աննա Հակոբյանը և Արփին տիկնիկային ներկայացնում են բեմադրել

14:20 25.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ  Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է իր դուստր Արփիի հետ տիկնիկային ներկայացում բեմականացնում` «Կարմիր գլխարկի» մոտիվներով։ «Մամա և Արփի VS աշխատանքային այցեր, սթրեսներ»,- տեսանյութը մակագրել է Աննա Հակոբյանը: Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին […]

̰
Նախագահը բարերարների հետ քննարկել է Գյումրիում բարեգործական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

14:17 25.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում […]

̰
Լևոն Արոնյանին ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի ու այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, այլ մենք պետք է նրանց վաստակը մեր դրոշի առաջ ընդունենք. վարչապետ

14:13 25.04.2019

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության մեջ 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանին հատկացնել 133 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 2019-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցաշարին պատրաստվելու և մասնակցելու համար: Նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ սպորտի և […]

̰
ՌԴ-ում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել

14:09 25.04.2019

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Մենք ունենք «փայլուն» հարաբերություններ, չեք պատկերացնում, թե որքան են «փայլում» հայ-ռուսական հարաբերությունները: Մեկ էլ պարզվում է, որ Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել: Կառավարությունն ասում է՝ բան չմնաց, հեսա լուծվելու է այս […]

̰
Հայկական արտադրության հեռուստացույց, բան, լինելու է, հա՞. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Խաչատրյանին

14:08 25.04.2019

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեն հայ օգտատերերին հորդորում է պաշտպանել ֆեյսբուքյան էջերը

14:04 25.04.2019

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեն հորդորում է ֆեյսբուքյան օգտատեր ՀՀ քաղաքացիներին պաշտպանել իրենց էջերը: Պաշտոնական էջում հանդես է եկել հետևյալ հրապարակմամբ. «Հարգելի քաղաքացիներ, քանի որ վերջին օրերին կրկին նկատում ենք դեպքեր, երբ հայ օգտատերերի էջերը «Ֆեյսբուքում» գողանում են, ևս մեկ անգամ հորդորում ենք միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան։ Երբ այս ֆունկցիան միացնում […]

̰
Գյումրիում գողություն կատարող անձը դանակահարել է բնակարանի 80-ամյա պապիկին

14:00 25.04.2019

Ապրիլի 25-ի գիշերը` ժամը 03։30-ի սահմաններում, Անի թաղամասի բնակարաններից մեկում գողության դեպքն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերին դիմակավորված անձը Պարույր Սևակ 8 շենքի 8-րդ բնակարան է ներխուժել պատշգամբից ու տանն ինչ-որ իրեր  է փնտրել: Տանտերերն արթնացել են ու հյուրասենյակում տեսել դիմակավորված անձի, որը չի հասցրել փախչել, տանտերերը փորձել են […]

̰
7 մլն հատկացնել միայն սիգի պաշարների որոշման համար. առաջարկ Բարդուխ Գաբրիելյանից

14:00 25.04.2019

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Գաբրիելյանն ասել է, որ երկու հիմնավորում է ներկայացվել՝ միայն իրենք են տենդերին մասնակցում, մրցակցություն չկա, և որ հատկացվող 7 մլն դրամը բավականին […]

̰
«Կա՛մ Բաբկեն Թունյանն ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը». Իվետա Տոնոյան

13:57 25.04.2019

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ, որոնց հիմնական հարցադրումները վերաբերում էին «Արարատցեմենտ» գործարանի գնման գործընթացի շուրջ առաջացած աղմուկին, թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Իմ քայլը» խմբակցությունների անդամները հայտարարություններ արեցին, որոնցից մեկին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ […]

̰
Քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք կտրամադրվի

13:55 25.04.2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ին ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: Այս անհրաժեշտությունն, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և […]

̰
Եթե ՌԴ-ն քաղաքական ապաստան տա, Պողոսյանն առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում իր համար տուն կառնի, այնտեղից էլ ձեզ վրա կծիծաղի. Մարուքյան

13:50 25.04.2019

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդոմոն Մարուքյանին հարցրել են՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու թեմային: «Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան: Հուսանք, այո, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, հուսանք՝ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին՝ այ-այ-այ, շատ բան կստացվի»,- ասաց նա: […]

̰

13:48 25.04.2019

ՀՀ կառավարության՝ ապրիլի 25-ի նիստում ներկայացվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար: Զեյնալյանն ասաց, որ […]

̰
Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ՈՒԱԶ-ները կտրամադրվեն բանակին. Արա Կետիկյան

13:44 25.04.2019

Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաները, հավանաբար, կտրամադրվեն բանակին: Այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը: Նրա խոսքերով՝ այն մեքենաները, որոնք չեն եղել Մանվել Գրիգորյանի սեփականությունը, առգրավվելու են և քննարկումներից հետո, հավանաբար, կտրամադրվեն Զինված ուժերին:

̰
Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

13:32 25.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած […]

̰
Կառավարությունը 1 տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքը, և մեր 8 առաջարկներից որևէ մեկը չընդունվեց. Մարուքյան

13:30 25.04.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ամփոփել է հերթական քառօրյան: «Այս նիստերի ընթացքում պարզվեց, որ կառավարությունը 1 տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքը, և մեր 8 առաջարկներից որևէ մեկը չընդունվեց: Դրան գումարած՝ որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին: Նաև շատ վատ եմ գնահատում արդարադատության նախարարի զեկույցը, շատ վատ եմ գնահատում ամփոփիչ […]

̰
Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ է դարձել նոր ծրագրերով. Արա Կետիկյան

13:21 25.04.2019

Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել, բազմաթիվ նոր ծրագրեր է բերել, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, վարչության անդամների թիվը նվազեցվել է՝ հասցվելով 25-ի: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը՝ նշելով, որ ԵԿՄ-ում կաշխատեն պահել միայն պատերազմի մասնակիցներին: «Երկրապահը բանակային թիվ մեկ ռեզերվն է, հետևաբար` ես թվեր չեմ ասի, թե ինչքան մարդ […]

̰
BACK_TO_TOP