19:39 25.04.2019
Ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։ Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի, […]
19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]
19:25 25.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառում է կատարել Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ավարտի առթիվ: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել այս տարի: «Շնորհավորում եմ բոլորիս այս ճանապարհի բացման կապակցությամբ։ Անխոս կարևոր նախագիծ է։ Այս գործընթացը մեկնարկել էր և իրականացվել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի գլխավորությամբ, ում հետևողականությանը անձամբ եմ ականատես եղել երբ ընտրվել եմ […]
19:18 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության […]
19:15 25.04.2019
Սալոնիկում բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և հյուպատոսարանը պահպանող ոստիկանության աշխատակիցների միջև:
18:50 25.04.2019
Ապրիլի 24-ին Նիդեռլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։ Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդեռլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել […]
18:46 25.04.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Պատճառները պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Նախարարությանը հետևյալ հարցերն ենք ուղղել. 1. Ինչո՞ւ այս տարի գումար չի հատկացվել Սևանա լճում խեցգետնի և ձկան […]
18:42 25.04.2019
Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին, թե […]
18:30 25.04.2019
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանում ՀՀ զինված ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների սպայական կազմի վերապատրաստման կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին Ռյազան են մեկնել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
18:28 25.04.2019
Ժնևի համալսարանում՝ Հայագիտության ամբիոնում, մայիսի 2-ին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի ղեկավարությամբ, կներկայացվի Բեռնարդ Ջորջի հեղինակած «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը», որին հաջորդելու է քննարկում նույն համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Սևան Գարիբյանի հետ: Այս քննարկումը եզրափակում են «Անսովոր դատավարություններ» եռագրության վերաբերյալ բանավեճերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել էին հետևյալ […]
18:13 25.04.2019
Հայոց ցեղասպանության զոհերին, Օսմանյան կայսրության ամբողջ հայկական բնակչությանը հայկական հրոսակախմբեր ու նրանց աջակիցներ անվանելը, մեկուկես միլիոն մարդ սպանելն ու դա արդարացված գործողություն համարելը ոչ միայն ժխտողականության «նոր մակարդակ» է, այլև նշանակում է արդարացնել ամբողջ ազգ սպանելը։ Այս խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջի միջոցով պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ հնչեցրած […]
18:06 25.04.2019
Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]
18:00 25.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Ինչպես տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը, ՀՀ նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ […]
17:53 25.04.2019
«Ոչ միայն այս, այլ ցանկացած հարցում մենք մեր քայլերի պատասխանատվությունը կրում ենք: Եթե այդ օրենքին ինչ ձևով, որ բերվել էր, ես կողմ քվեարկեի ու հետո դա հանգեցներ ինչ-որ այլ ընկերությունների փակմանը, էդ դեպքում էլ էի պատասխանատվություն կրելու: Եթե գլոբալ նայենք, ապա ես ասում եմ, որ ցանկացած փոփոխություն պետք է լինի հիմնավորված»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների […]
17:46 25.04.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք: Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ […]
17:38 25.04.2019
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սևան լճի մակարդակին ու էկոհամակարգի վիճակին. «Այս տարի մակարդակը դեռ չի հասել նույնիսկ անցյալ տարվա մակարդակին, երբ սակավաջուր տարի էր: Խոսել լավ, թե վատ վիճակի մասին, դեռ շատ վաղ է: Ձյան հալոցքը դեռ չի սկսել, տեղումների մասին չենք կարող ասել՝ […]
17:32 25.04.2019
Այսօր առավոտյան` 07.30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ջաջուռի ոլորաններին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել 15 մետր խորություն ունեցող ձորակում: Ուժեղ հարվածը կանխել չեն կարողացել նույնիսկ ճամփեզրին տեղադրված մետաղյա արգելապատնեշները։ Պատահարի հետևանքով […]
17:08 25.04.2019
Հայաստանի բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Չինաստանի իր գործընկերոջը Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից: Երկու երկրների բնապահպանության գերատեսչության ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է սկիզբ դնել բնապահպանական մի շարք ոլորտներում համագործակցությանը: «Քիչ առաջ Չինաստանի բնապահպանության նախարարի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որով ի թիվս այլ հարցերի կհամագործակցենք մոնիթորինգի, […]
17:06 25.04.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության […]
17:02 25.04.2019
Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանն այսօր ազատ է արձակվել և առավոտյան լքել է քրեակատարողական հիմնարկը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության […]
17:02 25.04.2019
Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, տեղական իշխանությունների, ինչպես նաև լեհական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեսպան Սամվել Մկրտչյանը, դիմելով ներկաներին, իր խոսքում մասնավորապես կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ […]
16:58 25.04.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ այցելել է լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին. «Քիչ առաջ այցելեցի լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։ Խոսեցինք բժշկական անձնակազմի հետ։ Պացիենտի վիճակը կայուն է։ Արագ ապաքինում եմ ցանկանում երկուսին էլ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում` «Աստղիկ» […]
16:56 25.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքրվել է, թե լավ եղանակից հասցրել են տաքանալ: «Ժողովո´ւրդ ջան, գոնե մի քիչ տաքացա՞ք»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2358186477577921
16:54 25.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ահազանգում է հանրակրթական ուսումնական հաստատություններում իր դիտարկումների արդյունքում արձանագրված անօրինական գործընթացների մասին: Նա հայտարարել է, որ խնդիրների կարգավորման խնդրանքով գրությամբ դիմել է ՀՀ ԿԳ նախարարին: «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության գործընթացում Կառավարման խորհուրդների կողմից կողմնապահության վերաբերյալ բողոքները չեն դադարում: Եվ շատ հաճախ առաջարկ է լինում գնալ և մասնակցել […]
16:50 25.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
16:45 25.04.2019
Ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն Հարկային օրենքսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման վերաբերյալ: Այս մասին որոշում է կայացվել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: «Ձևաչափն ու օրակարգը կքննարկենք։ Այս պահին նպատակ կա հստակ ֆիքսել այդ օրը, իրազեկել, որպեսզի շահագրգիռ կողմերը, տնտեսագետները նույնպես հնարավորություն ունենան դիմելու»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ […]
16:34 25.04.2019
SHANTNEWS.am-ը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից ապաստան խնդրելու փաստի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս նշել է, որ ՌԴ-ում արտահանձնման գործերով օրենքը ենթադրում է մի փոքր այլ ընթացակարգ, քան ՀՀ-ում. «Իրենց մոտ մեկ փուլ կա, որ նա դեռ պետք է անցնի, որպեսզի մտնի քննարկման, իսկ ինքն […]
16:30 25.04.2019
Ինչպես արդեն հայտնի է , Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Գաբրիելյանն ասել է, որ տենդերին, սովորաբար, մասնակցել է միայն Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, բայց իրենց մեղքը չէ, որ մրցակից […]
16:23 25.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն։ «Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, […]
16:18 25.04.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող նոր կարգ է հաստատվել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե […]