10:11 26.04.2019
«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա […]
10:07 26.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր […]
09:51 26.04.2019
2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝ Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, […]
09:45 26.04.2019
Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով Երևանում այսօր կազմակերպվել է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրով համաժողով։ Քննարկմանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը բացման խոսքում նշել է, որ տնտեսական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել մտավոր սեփականության իրավունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
09:38 26.04.2019
«Փաստ»-ը փոխանցում է․ «Առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»։
09:26 26.04.2019
«Հրապարակ»-ը հայտնում է․ «Մեր տեղեկություններով` աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։ Նա 2016-ին երրորդ զավակ է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել, […]
09:15 26.04.2019
Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը: Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով: Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ […]
09:15 26.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 77-106 սեփական տները, Դիմիտրովի 3, 4, 5 նրբանցքների 19-41 սեփական տները, Ավան՝ Իսահակյան թաղ. 3/3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
08:49 26.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 23-ին Բերիո Հայոց թեմի, Բերիո թեմի Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև Սիրիայի Հայ ավետարանական համայնքների առաջնորդների բարձր հովանավորությամբ Հալեպի Զվարթնոց եկեղեցու սրահում տեղի ունեցավ հսկումի արարողություն: Երեք համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներում անդրադարձ կատարվեց ցեղասպանության պատմական կողմերին, միջազգային ճանաչման գործընթացին` կոչ անելով մեկտեղել ջանքերն ու առավել ակտիվ և արդյունավետ աշխատանքներ […]
08:25 26.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Փաշինյանը կարծում է, որ սա կառավարության հաջողությունը չի, այլ՝ հեղափոխության։ Վարչապետը սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ «Իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն […]
07:18 26.04.2019
Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ հանդիսացող երկու երկրի դիվանագետներին։ Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։ Հայաստանի առաջարկների էությունը կայանում է […]
00:54 26.04.2019
«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը: Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ […]
00:10 26.04.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի առթիվ թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ համայնքին։ «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել Արգենտինայի մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթը»,- գրել է նա։ En el Día de Acción por […]
23:57 25.04.2019
Շիրակի մարզպետը կպատասխանի թեժ գծի հեռախոսազանգերին: Այս մասին այսօր նա ասել է հանրային խորհրդատուների հետ հանդիպմանը: Շիրակի մարզպետարանում շուտով նոր թեժ գիծ կգործի, որին բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց բողոքները, խնդիրները և այդ խնդիրների լուծման առաջարկները: «Թեժ գիծը մշակվում է: Ինչ մեթոդներով է թեժ գծով ֆիքսված զանգը, խնդիրը ներկայացվելու համապատասխան վարչությանը, մենք հիմա վերջնամշակում ենք սա: […]
23:35 25.04.2019
Շիրակի մարզպետարանի հանրային քննարկումների հարթակն այսօր տրամադրվել էր կրթության ոլորտին: Դպրոցների տնօրենների հետ թեև ակտիվ քննարկում էր ակնկալվում, բայց այդպես չեղավ: Ավելի շուտ հարցեր հնչեցին ոչ թե կրթական որակի, այլ դպրոցներում աշակերտների, ուսուցիչների պահվածքի, տիրող միջանձնային անհանդուրժողական հարաբերությունների մասին: Մարզպետարանի կրթության վարչության պետն էլ խոստովանեց, որ իր ղեկավարած կառույցը քաղաքաշինական վարչություն է դարձել, ավելի շատ […]
23:29 25.04.2019
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ քննարկվել են առաջիկա համագումարին վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ համագումարը տեղի կունենա հունիսի կեսին: Օրվա հետ կապված վերջնական որոշում դեռ չի եղել: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, կայացվել են մի շարք որոշումներ, քննարկվել է […]
23:15 25.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, տեղի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից: Կեսօրին ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր […]
23:10 25.04.2019
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար ՀՊՏՀ դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ […]
22:59 25.04.2019
EcoNews.am-ը գրում է․ «Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող […]
22:45 25.04.2019
Ապրիլի 24-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել […]
21:33 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը:
21:10 25.04.2019
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2107» […]
21:07 25.04.2019
«Կառավարության շատ անդամներ երևի թե տեղյակ չեն, որ ԳԱԱ-ն ու իր ինստիտուտները հանդիսանում են պաշտոնական խորհրդատուն: Դա օրենքով է նախատեսված, որ կառավարությունը, համենայնդեպս, պետք է հաշվի առնի ակադեմիական ինստիտուտների տված առաջարկները և դիտողությունները»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, երբ խոսել է այն մասին, որ […]
20:59 25.04.2019
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել: Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ […]
20:40 25.04.2019
Ապրիլի 24-ին Չեխիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Պրահայի հայկական խաչքարի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հոգեհանգստյան կարգ ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ լարային քառյակի համերգ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում, մոմերով երթ Սուրբ Հոգու եկեղեցուց դեպի խաչքար: Այս ամսին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառումներին մասնակցել են […]
20:27 25.04.2019
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, […]
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
19:45 25.04.2019
Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները համատեղ ծառատունկ են կազմակերպել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում 95 դեկորատիվ ծառ է տնկվել։ 95 տարի առաջ կազմավորվել է Ալեքսանդրապոլի 5-րդ սահմանապահ վաշտը, որը հետո անվանակոչվեց Լենինականի, հիմա արդեն Գյումրիի սահմանապահ ջոկատ։ Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային […]
19:39 25.04.2019
Ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։ Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի, […]
19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]