18:38 17.07.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հարությունյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները:
Ծրագրի համակարգող Անի Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքներն՝ ըստ ուղղությունների և ձեռք բերված արդյունքների։
Նշվել է, որ 2023 թվականից 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում վերաթողարկվել է www.creativeeurope.am կայքէջը, ստեղծվել են էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, LinkedIn: Ավելի քան 80 կազմակերպության և անհատ ստեղծագործողների հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ստեղծվել է պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա (թանգարաններ, փառատոներ, թատրոններ, գրադարաններ, հրատարակիչներ, արվեստի գործիչներ և այլն)։
Նշյալ ժամանակահատվածում մոտ 10 հայտադիմում է ներկայացվել ԵՄ «Մշակույթ» բաժնի համագործակցության միջին և մեծ նախագծերին, «Culture moves Europe» անհատական շարժունակության ծրագրով ներկայացվել է 30 խմբային և անհատական հայտ։ Մասնակցություն է ապահովվել նաև Եվրոպական փառատոների ասոցիացիաների դրամաշնորհին՝ ներկայացնելով 3-ից ավելի հայտ: Հայաստանից հաղթել է «Երևան մյուզիք ուիք» նախագիծը։ Ամփոփվել են նաև 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերության շուրջ 2,1 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի՝ տարատեսակ ծրագրեր իրագործելու և «Ստեղծագործ Եվրոպայի» երկրներում կատարողական արվեստի գործերի տարածման նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանն՝ ի դեմս դեսպան Վասիլիս Մարագոսի, արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ եվրոպական ամենատարբեր հարթակներում ապահովվում է Հայաստանի մասնակցությունը:
«Առաջընթացն իսկապես նկատելի է, ինչը շատ կարևոր է: Առաջնային ենք համարում ավելի մեծ թվով մասնակցության հայտերի ներկայացումը և այս առումով պետք է հասկանանք, թե որոնք են այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվում են ծրագրերին դիմողները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստակամ է քննարկելու այս ուղղությամբ աջակցության բարելավումը, որն էլ ավելի կընդլայնի ծրագրին Հայաստանից մասնակցության հնարավորությունները և կապահովի ավելի բարձր մասնակցություն մարզերից։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երիտասարդ ստեղծագործողների և խմբերի կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը համահունչ լինելը:
«Առաջնային է ավելի մեծ թվով ստեղծագործողների ներգրավվածությունը և մասնակցության ապահովումը: Ընդ որում, մասնակիցները միևնույն թեմայի շուրջ կարող են համատեղ հայտ մշակել, ինչը, կարծում եմ, կբարձրացնի հաղթելու հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության արդյունավետությունը:
««Ստեղծագործ Եվրոպայի» գրասենյակների աշխատանքներն ուղղված են նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը, ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը, գործընկերային կապերի հաստատմանը: Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում կնպաստենք այս նպատակների իրականացմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը գործում է 2023 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի հիման վրա, որը վավերացվել է 2022 թ. դեկտեմբերին:
Օգոստոսի 1-ին մեկնարկելու է «Culture moves Europe» ծրագրի մասնակիցների նոր կանչը: Ծրագիրը տրամադրում է շարժունության դրամաշնորհներ արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...