TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027 թվականների ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

16:45 28.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

14:51 28.06.2024

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ: Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:

̰
Քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները

14:27 28.06.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև […]

̰
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում անցկացվել է նաև վերապատրաստողների երկօրյա դասընթաց

14:13 28.06.2024

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի մասնակցությամբ և Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ ազդարարման համակարգի համապետական արշավի շրջանակում տեղի է ունեցել վերապատրաստողների վերապատրաստում՝ ուղղված արշավում ներգրավված պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկմանը և կարողությունների զարգացմանը: Նախարարի խորհրդականն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին ազդարարման համակարգի արշավի շրջանակում ցուցաբերված շարունակական աջակցության համար՝ նշելով, […]

̰
Ալիևը պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

14:03 28.06.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Ջեյմս Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ […]

̰
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

13:54 28.06.2024

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցերից դիտարկվել է «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերում շրջանակակապային համակարգերի կիրառման պահանջների վերանայման առաջարկը։ Խորհրդի քննարկմանն է ներկայացվել բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծման թույլտվության փոփոխության վերաբերյալ հարցը։ Ուսումնասիրվել է նաև հակահրդեհային անվտանգության նորմերի պահանջների ապահովումը բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրների, խոշոր […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:45 28.06.2024

Երևանում հունիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված արարողությանը

13:23 28.06.2024

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը […]

̰
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Միխայել Ռոթի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

12:46 28.06.2024

Հունիսի 28-ի առավոտյան աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպում ունեցանք Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Քննարկեցինք Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման և տնտեսական հզորացման հարցերը: Կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը: Զրույցի առանցքում էր […]

̰
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

12:38 28.06.2024

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հույս է հայտնել, որ Իրանի՝ հունիսի 28-ին մեկնարկած նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում: […]

̰
ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց

12:17 28.06.2024

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի […]

̰
ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ

11:39 28.06.2024

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ Պատգամավորներն իրենց հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրոպական խորհրդարանի պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի […]

̰
Արարատ Միրզոյանը Տալինում հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

11:18 28.06.2024

Հունիսի 27-ին Տալլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS)։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Նախարար Միրզոյանը ներածական խոսքում ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:53 27.06.2024

Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։ Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Երեք աղջիկ հարձակվել են սննդի կետի աշխատակցի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք

23:51 27.06.2024

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի […]

̰
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

23:05 27.06.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի […]

̰
Արևմուտքն ասում է, որ մենք ձեզ համար անվտանգային համակարգ չենք կարող երաշխավորել. Թաթուլ Մանասերյան

21:22 27.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին: Անդրադարձ է եղել օրերս «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքական, թե տնտեսական ընտրություն» թեմայով քննարկումներին, որոնց մասնակցել է նաև Թաթուլ Մանասերյանը: Մեզ համար կարո՞ղ են ԵԱՏՄ-ում լավ գործընկերներ լինեն, իսկ ՀԱՊԿ-ում հակառակորդ. արդյո՞ք այսօրվա վիճակը մոտ է դրան: Իսկ կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից բայց մնալ ԵԱՏՄ-ում: Պատասխանելով այս […]

̰
Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

21:12 27.06.2024

Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին: Ստորագրվել է հուշագիր, որով Երևանը պաշտոնապես դարձել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը:

̰
Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներով

20:11 27.06.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Այս մասին տեղեկանում ենք ծառայության կայքից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են […]

̰
Հունիսի 28-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը

20:06 27.06.2024

Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի փողոցի, 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արմենակյան, Նորքի Այգիներ, Ամառանոցային փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ […]

̰
Վթավել է «Արզնի 2» ջրատարը

19:58 27.06.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, […]

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

19:55 27.06.2024

Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Ամենամսյա դրամական սոցիալական աջակցության՝ 300000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:

̰
Շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով

19:46 27.06.2024

Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Շիրակի մարզում անցկացրեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակներն էին՝ կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների տեսական հմտություններն ու ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև […]

̰
Կառավարությունը հաստատել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը

19:38 27.06.2024

Կառավարությունը հաստատել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես […]

̰
Կիրականացվեն Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքներ

19:34 27.06.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների իրականցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված, երկար տարիներ հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով մարզային նշանակության այդ ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի […]

̰
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

19:30 27.06.2024

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են […]

̰
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և ՀՀ-ի ապագան Եվրոպայում է․ Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

18:50 27.06.2024

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և Հայաստանի ապագան Եվրոպայում է․ ինչպես հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ: «Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին: Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Երկուստեք […]

̰
Կապահովվի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը

17:54 27.06.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որվ նախատեսվում է ապահովել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 60,000 հազար դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 70,196 հազար դրամ, Սյունիքին՝ 248,094.4 հազար դրամ, Տավուշին՝ 68,116.7 հազար դրամ: Ընդհանուր գումարի չափը կազմում է 446,407.1 հազար դրամ: Մասնավորապես՝ նախատեսվում է գույք ձեռք բերել […]

̰
Կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

17:43 27.06.2024

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի […]

̰
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը․ Միրզոյան

17:25 27.06.2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք ձեռք ենք բերել բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծել ենք կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։ Քննարկվել […]

̰
BACK_TO_TOP