15:26 26.06.2024
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնոում են՝ հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։ Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է […]
15:20 26.06.2024
Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել: «Մենք երկու գործընթացները տեսնում ենք […]
15:14 26.06.2024
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
14:48 26.06.2024
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորվել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե’ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե’ […]
14:42 26.06.2024
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել […]
14:35 26.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վենետիկի արվեստի 60-րդ միջազգային բիենալեի Հայաստանի ոչ պաշտոնական տաղավարում՝ AKNEYE ֆիջիթալ սփեյսում, կայացել է միջոցառում՝ նվիրված Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանի առաջին մասնակցության 100-ամյակին: Նախագծի հեղինակներն են «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ն և Fastex-ի «AKNEYE»-ը: Միջոցառմանը մասնակցում էին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, […]
14:20 26.06.2024
Զարգացման ֆրանսիական գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը նշում են էներգետիկ անցման իրենց գործընկերության 10-ամյակը։ «16000 շահառու ընտանիք ամբողջ երկրում։ Առավել հարմարավետություն և խնայողություններ ընտանիքների համար, պակաս էներգետիկ կախվածություն Հայաստանի համար»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: ➡️ L’Agence française de développement se tient au côté de l’Arménie. https://t.co/7LRdTZvA8L — Olivier […]
14:14 26.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությամբ […]
14:06 26.06.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունիսի 25-ին Փարաքար գյուղի Գասպարյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա Արման Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ […]
13:45 26.06.2024
Հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն […]
13:36 26.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի […]
13:27 26.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:
13:20 26.06.2024
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 25-ին Վրացյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 40-ամյա Աշոտ Հ.-ին: Նա փետրվարի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]
13:14 26.06.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործընթացում Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը: Մասնավորապես կարևորվել է ԶՖԳ միջոցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող […]
23:23 25.06.2024
Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ: «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, […]
22:19 25.06.2024
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների […]
21:50 25.06.2024
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բողոքում է Իսրայելի կառավարության որոշման դեմ, որը պարտավորեցնում է եկեղեցապատկան անշարժ գույքի համար հարկ վճարել: Այդ որոշումը, ըստ պատրիարքության, հակասում է հարյուրամյակներ շարունակ գործող ստատուս-քվոյին: Արդյո՞ք այն հայկական եկեղեցու դեմ է ուղղված միայն. թեմային՝ «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ո՛չ, միայն հայկական եկեղեցու դեմ չէ, այլ քրիստոնեական մյուս եկեղեցիները նույնպես տուժելու […]
21:06 25.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, Մոլդովական փ. 30/1, 32, 32/1, 37/41, Թոթովենցի փ. 7 շենքեր, թիվ 135 դպրոց, թիվ […]
19:00 25.06.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 26-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
18:54 25.06.2024
Հունիսի 20-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր. • հստակեցնել համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները, • ստուգել ոլորտը կարգավորող փաստաթղթերի իրատեսությունը: Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական […]
18:46 25.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ: Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության […]
18:42 25.06.2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։ ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել […]
18:32 25.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում իրականացվող իրավական բարեփոխումներին: Մասնավորապես, դրանք վերաբերում են […]
18:26 25.06.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:
18:17 25.06.2024
Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003 թվականին ծնված Կառլոս Զառագոզաին: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Հրազդանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]
17:55 25.06.2024
Հունիսի 25-ին Երևանում շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականներին Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով: Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից, 6-րդ հանդիպման երկրորդ օրը բովանդակալից քննարկում է անցկացվել Ասիայում տեղեկությունների արդյունավետ փոխանակման հարցերի շուրջ՝ «Տեղեկությունների ավտոմատ […]
17:42 25.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք: Նկատի ունեմ Իրաքի և Հայաստանի […]
17:33 25.06.2024
Տնտեսության տեսանկյունից Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում կապերի զարգացման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այնուամենայնիվ, չենք կարող աչք փակել այն հանգամանքի վրա, որ այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք»,- հավելել է նա։ Օվերչուկն անդրադարձել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի անցկացմանը՝ ընդգծելով, […]
17:19 25.06.2024
Լոռու մարզի Կաթնառատ գյուղում քիչ առաջ տեղացել է ինտենսիվ կարկուտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և լուսանկարներ հրապարակել:
17:07 25.06.2024
Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, […]