TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը

15:54 25.06.2024

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը: Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը, ծառայության Շիրակի մարզի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։ Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և […]

̰
Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց և տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը. Սոնա Ղազարյան

15:42 25.06.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքների: Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ եւ հարգելի՛ զեկուցողներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ե՛ւ շատ հետաքրքիր զեկույցների, ե՛ւ կարեւոր ուղերձների համար: Համաձայն եմ, […]

̰
Սև ծովի շրջաններից սպասվում է ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

15:36 25.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

15:30 25.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.48 դրամ:  

̰
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան. ՀՀ ՄԻՊ

15:24 25.06.2024

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք։ Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա […]

̰
«Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է». Կարեն Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

15:18 25.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության […]

̰
Արմավիրցի տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը

15:12 25.06.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հունիսի 24-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա որովայնին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. 35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող […]

̰
Կապանում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

15:06 25.06.2024

Հունիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը 5 հարկանի վարչական շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը: Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության շտաբի պետն էր Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանը: Ուսումնավարժությանը […]

̰
42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա

00:02 25.06.2024

Ամփոփվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը: Գնահատումների գումարման արդյունքում հայտնի են դարձել 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» […]

̰
ՆԳ նախարարն ու ԱՄՆ ԹՊԻՀ պատվիրակությունը ՊԾ և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական նոր համալիրում ծանոթացել են կատարված աշխատանքներին

23:22 24.06.2024

Հունիսի 24-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռեյչլ Քուքը, ԹՊԻՀ-ի ներկայացուցիչներն ու ՆԳ նախարարության ղեկավարությունն այցելել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Նրանք շրջել են տարածքում, […]

̰
Շենգավիթում  2024 թվականին շուրջ 280 բակ է բարեկարգվել

21:36 24.06.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  Շենգավիթ վարչական շրջանում 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհամար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով՝ ծառայելով բնակիչների հանգստին ու ժամանցին: «Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում […]

̰
Լոռու մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 տուժած

20:43 24.06.2024

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության […]

̰
Ադրբեջանը մինչև նոյեմբեր կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը. զրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

20:37 24.06.2024

Պաշտոնական Երևանը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի, և ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքուն դա կարող է անել 2024թ. նոյեմբերին կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո: Հայկական կողմի այս հայտարարությանը հաջորդեց ԱՄՆ պետքարտուղարի զանգը Ալիևին: Էնթոնի Բլինքենը հորդորեց Ադրբեջանի նախագահին առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այս […]

̰
Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ով

20:17 24.06.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 17-23-ը: Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (23.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 47սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]

̰
Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

20:08 24.06.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրում հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով հայ դասական կոմպոզիտորների գործերը: Հունիսի 25-ին Հայկ Մելիքյանը ելույթներով հանդես կգա Ուրուգվայում՝ հեղինակավոր «Սոլիս» համերգասրահում, Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին, և հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը. դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, […]

̰
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետին

19:45 24.06.2024

«Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը։  «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ […]

̰
Նախագահն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետին

19:36 24.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնային: Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել նահանգապետի այցը Հայաստան: «Նմանօրինակ փոխայցելությունները խթանում են մեր երկրների միջև բարեկամական կապերի և տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը»,- նշել է Վահագն Խաչատուրյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնան շեշտել է, որ իր այցելության […]

̰
Ֆրանսիայի դեսպանը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ

19:21 24.06.2024

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Օլիվիե Դըկոտինյին Զարգացման ֆրանսիական գործակալության հետ այցելել է Վեդիի ամբարտակ և ոռոգելի տարածք։ «3200 հա ոռոգված տարածք՝ 5000 շահառուով, Հայաստանի ամենաբերրի հարթավայրում»,-«X»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հավելելով, որ ԶՖԳ-ի կողմից ավելի քան 80%-ով ֆինանսավորվող նախագիծը ավարտին կհասցվի մի քանի ամսից: Visite avec l’Agence française de développement du […]

̰
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

19:14 24.06.2024

Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի համալրման գործընթացի կազմակերպման պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: ԶՈՒ ավագ սպայակազմը զեկուցել է […]

̰
«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ»․ Անահիտ Մանասյան

18:59 24.06.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիաիցայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ-ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։ «Դատական և […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ

18:54 24.06.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ: Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի […]

̰
Պետականի և մասնավորի ճկուն համագործակցություն, ուսուցում աշխատավայրում. ուժի մեջ է մտել ՄԿՈՒ նոր օրենքը

18:39 24.06.2024

Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, այսօր կայացել է օրենքի պաշտոնական ներկայացումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:27 24.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Կիրառվելու է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ՝ մի ծառայողի, «Խիստ նկատողություն»՝ մյուսի նկատմամբ

18:14 24.06.2024

Հունիսի 24-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված […]

̰
Հորբատեղ գյուղում տեղի է ունեցել սողանք. ավտոճանապարհը փակվել է

18:06 24.06.2024

Հունիսի 24-ին` ժամը 07։34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։ Փրկարարները սահմանազատել […]

̰
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

17:55 24.06.2024

Հուն­իսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովր­դա­կան Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմի­տեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպա­տակ­ներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը […]

̰
Շարժման մարո՞ւմ, թե տրանսֆորմացիա, քաղաքական գործընթա՞ց, թե քաղաքական շոու

17:42 24.06.2024

Անցած շաբաթվա սկզբին ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրվեց: Օրակարգն էլ հստակ էր. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով: Հրավիրվելը հրավիրվեց, բայց դա այդպես էլ չկայացավ՝ այնպես, ինչպես ենթադրվում էր: Իշխող ուժը մինչ այդ էր ասել, որ չի մասնակցելու:  Դրան զուգահեռ «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» դարձյալ հանրահավաք հրավիրեց, ու խոսվեց այն մասին, թե շարժումը շարունակվում է […]

̰
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

17:34 24.06.2024

Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ […]

̰
Խորհրդատվական հանդիպում՝ «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթով հետաքրքրված համայնքների հետ

17:16 24.06.2024

«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել իրազեկման, խորհրդատվական հանդիպում 18 համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարել է Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, մրցույթը համակարգող Վերոնիկա Խորասանյանը: Ներկա են եղել 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և մրցույթի փորձագետներ: «Այս ձևաչափով հանդիպում առաջին անգամ ենք անցկացնում […]

̰
Արտակարգ դեպք` Երևանում. Սարի Թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, 3 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոցներ

17:07 24.06.2024

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի: Կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու […]

̰
BACK_TO_TOP