TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

16:07 24.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին […]

̰
Հետախուզվում էր ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահների կողմից

11:55 24.06.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Ամերիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 34-ամյա Օլեգ Ն.-ն: Նա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: […]

̰
Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:47 24.06.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 41-ամյա Անդրեյ Տ.-ն: Նա փետրվարի 14-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) 4-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]

̰
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի

11:42 24.06.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղեր, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 509 հազար 906 ուղևոր

11:34 24.06.2024

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 509 հազար 906 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 774-ը երեք վագոնանի, 1160-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100,5 %»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:24 24.06.2024

Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անցկացվելու է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը», «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք և գործնական վարժանք, որոնց ընթացքում ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով

11:08 24.06.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունիսի 21-ին Նորագավիթի 12-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա Տիգրան Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

10:55 24.06.2024

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական նիստը, որը վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համայնքը 8 նոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար: Ընթացքում է նաև նոր շարժիչների ձեռքբերման գործընթացը, քանի որ դրանց խափանված լինելու հետևանքով որոշ մեքենաներ այս պահին չեն շահագործվում: *** Վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

10:49 24.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.5 դրամ:  

̰
Դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է

10:42 24.06.2024

Հունիսի 21-ի ժամը 16.21-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցից կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 61-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ ժամը 15.55-ի սահմաններում Կասյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց […]

̰
Երասխ գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

10:35 24.06.2024

Հունիսի 23-ին` ժամը 19:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ հունիսի 24-ին, ժամը 03։58-ին: Այրվել է մոտ 2000 հակ […]

̰
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին այսօր կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

10:21 24.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Հանրությանը հորդորում են չանհանգստանալ։

̰
Մասիսի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

10:14 24.06.2024

Հունիսի 19-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս Կայարանի տարածքում բնակվող 60-ամյա մի տղամարդ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի պահում թմրամիջոց։ Ստուգման նպատակով իրավապահներն այցելել են նշված հասցե, որտեղ տեսանելի վայրում նկատել են կանեփի բույսեր և չորացած կանեփանման զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 31 բույս […]

̰
Փրկարարներն օգնության են հասել մոլորված քաղաքացիներին, որոնցից 13-ը՝ անչափահաս

10:07 24.06.2024

Հունիսի 23-ին` ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։ Դեպքի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:00 24.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

22:16 23.06.2024

Հունիսի 23-ին՝ ժամը 16։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, […]

̰
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպման համար Երևան ժամանած հյուրերին

21:35 23.06.2024

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը տեղի կունենա Հայաստանում: Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից, այն կանցկացվի հունիսի 24-ից 25-ը՝ Երևանում։ Հանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։ ՊԵԿ նախագահը, ողջունելով […]

̰
Մասիս քաղաքում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ն ու «Վազ 2101»-ը

20:46 23.06.2024

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ Ֆրանկոֆոնիայի բացատի հարևանությամբ, բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ն ու «Վազ 2101»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տուժածներ չկան: Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր […]

̰
Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. կա զոհ

19:54 23.06.2024

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը ցեմենտով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ […]

̰
Տոյվո Կլաարը ողջունել է սահմանին hրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու ՀՀ-ի առաջարկը

18:23 23.06.2024

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ «Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։ ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսել իր փորձը»,- […]

̰
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

18:00 23.06.2024

«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին: Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր […]

̰
Քննարկվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը

16:36 23.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ, քննարկել առկա և հնարավոր համագործակցությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական […]

̰
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

16:14 23.06.2024

Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա դրական քայլ է՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի ազատության, ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչման և անկախ պետություն ստեղծման՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում: Բահրեյնը Հայաստան կողմից Պաղեստին Պետության ճանաչումը գնահատել է նաև […]

̰
Վարչապետը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում

15:44 23.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում: «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթս ՔՊ Քաղաքական ժողովում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ալեն Սիմոնյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին

15:30 23.06.2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի ծննդյան օրվա առթիվ: «Իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լյուքսեմբուրգյան գործընկերներին և ժողովրդին  Ազգային օրվա՝ Նորին Արքայական Մեծություն Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ: Կարծում եմ` Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցն արդյունավետ էր, որը մենք դիտարկում […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

15:00 23.06.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից։

̰
Եղեգնուտ գյուղում այրվել է տնակ

14:27 23.06.2024

Հունիսի 23-ին` ժամը 11։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ […]

̰
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

14:12 23.06.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:40 23.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 23-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին, Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունիսի 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի […]

̰
Գյումրիի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենան ընկել է փոսը՝ արգելափակելով քաղաքացուն

12:52 23.06.2024

Հունիսի 23-ին՝ ժամը 11։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենան ընկել է տրանսպորտային միջոցի վերանորոգման համար նախատեսված փոսը, քաղաքացին արգելափակվել է փոսի և ավտոմեքենայի միջնամասում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
BACK_TO_TOP