ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

ՀՀ-ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

15:20 26.06.2024

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել:

«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Մենք սրանց ուղղությամբ տարբեր կերպ ենք աշխատում: Այո, կարող է լինել որոշակի փոխկապակցվածություն: Բայց մեր մոտեցումը հեևյալն է․ եթե լուծելու երկու բարդ բանաձևեր կան, ու դուք այդ բարդ բանաձևերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով, դրանք պետք է բաժանել: Մեր ըմբռնումն ու մոտեցումն այն է, որ մենք ունենք երկու տարբեր ուղղություն»,–ասել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է՝ Հայաստանն ակնկալում է, որ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվեն: Նա նկատել է, որ Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար: ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս գործընթացում ժամկետ սահմանված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

18:18 07.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

18:12 07.05.2025

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

Աժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

18:06 07.05.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

SHANTNEWS

18:00 07.05.2025

SHANTNEWS

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

17:54 07.05.2025

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

17:48 07.05.2025

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...

BACK_TO_TOP