15:18 25.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության և Ներքին գործերի նախարարություններից:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կառավարության հակադոպինգային քաղաքականությունը:
«ՀՀ կառավարությունը, վստահաբար, ոչ է ասել խթանիչներին և մաքուր սպորտի կողմնակից է: Դրա վառ վկայությունն է այն փաստը, որ վերջին 8 տարիներին Հայաստանի որևէ մարզիկի մոտ դոպինգ թեստի դրական պատասխան չի արձանագրվել, այն դեպքում, երբ դոպինգ թեստերի քանակը վերջին տարիներին աճել է շուրջ 140 %-ով: Սա Հայաստանի հակադոպինգային գործակալության ակտիվ գործունեության, ԿԳՄՍ նախարարության՝ մարզական ֆեդերացիաների և մարզիչների հետ ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ոչ ասելով դոպինգին՝ կարողացանք նաև արդյունքներն էապես բարելավել: 2023 թվականին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն»,- ասել է նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալությանը՝ արժևորելով պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի աշխատանքը, որը, նախարարի տեղակալի խոսքով, իր գործի մեծ նվիրյալ է:
«Բանիմաց աշխատանքի արդյունքում Հայաստանն ունի բացարձակապես անկախ Հակադոպինգային գործակալություն: Համատեղ համագործակցության արդյունքում կարճ ժամանակում ՀՀ օրենսգրքում կատարել ենք որոշակի փոփոխություններ՝ այն լիովին համապատասխանեցնելով WADA-ի պահանջներին»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ավելացել է նաև Հակադոպինգային գործակալության բյուջեն՝ 54 մլն դրամից հասնելով 87 մլն դրամի:
Նրա խոսքով՝ եթե նախկինում թեստավորման համար հատկացվում էր 17 մլն դրամ, ապա այժմ այն աճել է շուրջ 2,5 անգամ՝ կազմելով 44 մլն դրամ:
Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստան են ժամանել աջակցելու գործընթացների բարելավմանը: Նրանք ողջունել են դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը, ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունն ու այն հանգամանքը, որ հայ մարզիկները վերջին տարիներին որևէ դրական դոպինգ թեստ չեն հանձնել: Գնահատման թիմի անդամները շեշտել են նաև գործակալությանը տրամադրվող բյուջեի ավելացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն, որ դոպինգի դեմ պայքարում պահանջներն անընդհատ փոխվում և խստացվում են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2023 թ. 5 անգամ ավելացել է՝ 2018 թ. համեմատ. նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նա նաև ներկայացրել է Հայաստանը միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից:
Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որտեղ ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:
Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմի անդամներին են ներկայացվել նաև միջգերատեսչական սերտ համագործակցության արդյունքները՝ ՀՀ առողջապահության, Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ինչպես նաև Մաքսային ծառայության միջև:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են հետագա անելիքներն ու զարգացման ուղիները:
Հունիսի 25-27-ը նախատեսված գնահատման այցի շրջանակում ԵԽ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամների հետ:
08:10 09.05.2025
Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն08:00 09.05.2025
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: ...
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...