TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+14.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 23.06.2024

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:  

̰
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը

10:45 23.06.2024

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը: Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Տոնի հիմքում Աստվածածնի տուփի մասին գեղեցիկ ավանդությունն է, որը մեզ է հասել դարերի խորքից: Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում: «Տուփը Երուսաղեմում գտնում են […]

̰
Աղվերանի հյուրանոցային համալիրներից մեկի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած

10:29 23.06.2024

Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել: Հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։ Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր […]

̰
Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Lincoln»-ը

10:16 23.06.2024

Հունիսի 22-ին՝ ժամը 22։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և «Lincoln» […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:02 23.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր- Ալավերդի – Այրում -Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս […]

̰
«Փեթակի» մոտ մեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է

00:00 23.06.2024

Հունիսի 22-ին՝ ժամը 19:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները: Մինչ շտապօգնության […]

̰
Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

23:34 22.06.2024

Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները: Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեներում հունիսի 25-ին լույս չի լինի

21:16 22.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Դուրյան թաղամասի առանձնատներ, Ն․ Սաֆարյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ․ 39, 40 շենքեր, 11։00-16:00 Նոր Արեշ 14փ․ 55-10; 15փ․ 51-70 առանձնատներ, 11։00-17:00 Պուշկինի փ. 3 շենք, Պարոնյան […]

̰
Ե՞րբ է եղել ամենաշոգ հունիսը Երևանում

21:07 22.06.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանն իր ֆեսբուքյան էջում հատուկ այս օրերին շոգերից բողոքողների համար հիշեցրել է մինչ այս Երևանում գրանցված ամենաշոգ հունիսը: «2021 թվականին այս օրերին՝ հունիսի 22-25-ը Երևանում գրանցված առավելագույն ջերմաստիճանները -22.06 – 38,0 աստիճան -23.06 – 40,2 աստիճան -24.06 – 41,1 աստիճան -25.06 – 41,0 աատիճան Գրանցված ջերմաստիճաները ռեկորդային բարձր են […]

̰
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

16:54 22.06.2024

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պաշտոնական ճանաչումը: «Բարձր ենք գնահատում այդ քայլը՝ որպես նշանակալի ներդրում պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների աջակցության և տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության պահպանման գործում»,- նշված է «X» սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ: HE GCCSG Welcomes the Official Recognition of the State of Palestine by […]

̰
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը

16:42 22.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում Յոգային նվիրված միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, […]

̰
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք

16:16 22.06.2024

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին: Նստաշրջանին մասնակցելու համար Գաբրիելյանը Նյու Յորք կգործուղվի 2024 թվականի հունիսի 25-27-ը:

̰
Իրաքը ողջունել է Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը

15:25 22.06.2024

Իրաքի ԱԳ նախարարությունը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը: Իրաքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ «իրավական պատասխանատվություն ստանձնելու և միջազգային օրինականության համապատասխան՝ բանաձևերը կատարելու այնպես, որ երաշխավորի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր օրինական ազգային ձգտումների իրականացումը»:

̰
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին

14:51 22.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Հիշեցնենք՝ Լալա Մնացականյանն այսօր հանկարծամահ է եղել: Նա 66 տարեկան էր: ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի […]

̰
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

14:11 22.06.2024

Սիրված ու ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-20։00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին՝ ժամը 11։00-13։00-ը՝ նույն տեղից։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանն այսօր հանկարծամահ է եղել: Նա 66 տարեկան էր։

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:41 22.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 22-ին և 24-27-ին կեսօրից հետո, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 22-ի և 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի […]

̰
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

13:26 22.06.2024

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչումը: Եգիպտոսը բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։ Եգիպտոսը նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները:

̰
Լուսանկարներ՝ Հայաստանի արգելավայրերից

13:09 22.06.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցից, «Սոսու պուրակ» և «Խուստուփ» արգելավայրերից։

̰
Կատարը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը

12:58 22.06.2024

Կատարի ԱԳ նախարարությունը կարևոր քայլ է որակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին Պետության ճանաչումը: «Այդ որոշումը կնպաստի երկու պետության՝ բանաձևով կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,-ասվում է «X»-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ: Statement : Qatar Welcomes Armenia’s Recognition of the State of Palestine#MOFAQatar pic.twitter.com/SK91FEUYlu — Ministry of Foreign Affairs – Qatar (@MofaQatar_EN) June 21, 2024

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

12:40 22.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:  

̰
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

12:31 22.06.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Քուվեյթի ԱԳ նախարարությունը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինի պաշտոնական ճանաչումը

12:20 22.06.2024

Քուվեյթի ԱԳ նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Դա դրական քայլ է, որը կնպաստի այն ամենին, ինչ նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Անցկացվել է գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով

12:14 22.06.2024

Հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունք: Ձևավորված խաղարկման խմբերում ներգրաված էին շահագրգիռ ստորաբաժանումներն ու անձնակազմը: Միջոցառման նպատակն էր ստուգել սողանքի ակտիվացման դեպքում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակներում մշակված «Ճգնաժամային հաղորդակցման և աղետների […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

21:46 21.06.2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն ազատվել է պաշտոնից: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ   դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: «Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության […]

̰
Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

21:29 21.06.2024

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր է գնահատել Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած […]

̰
ՔՊ-ն ամփոփել է 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

21:11 21.06.2024

Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Հայտարարության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։

̰
Իսրայելը սպառնում է Հայաստանին Պաղեստինը ճանաչելու համար

21:06 21.06.2024

Պաղեստինի պետականությունը ճանաչելու Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է նա։ Ավելի վաղ Հայաստանի […]

̰
Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

20:59 21.06.2024

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը […]

̰
ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները մտահոգիչ են. ENNHRI-ի հայտարարությունը

20:50 21.06.2024

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն է տարածել, իր լուրջ մտահոգությունը հայտնելով առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (Հայաստանի ՄԻՊ), նրա ղեկավար կազմն ու աշխատակազմը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով ենթարկվում են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների։ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատում է իր աջակցությունը Մարդու իրավունքների […]

̰
BACK_TO_TOP