TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+14.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընթացիկ աշխատանքների դիտարկում հանրային լողափերում՝ լողափնյա սեզոնին ընդառաջ

20:26 21.06.2024

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում՝ լողափնյա հանգստի շրջանի մեկնարկի համատեքստում ամփոփելու իրականացված նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Այցի շրջանակում դիտարկվել են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում տեղակայված N1 և […]

̰
Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք. Ֆրանսիայի դեսպան

20:18 21.06.2024

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ մեկնում է Սյունիք: «Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք՝ հայկական տարածքի ռազմավարական և խոցելի մարզ։ -Անվտանգության և հումանիտար իրավիճակ -Ապակենտրոնացված համագործակցություն -Գյուղատնտեսության զարգացում -Երաժշտական ​​փառատոն Գորիսում»,-գրել է դեսպանը:    

̰
Հունիսի 24-ին որոշ հասցեներում լույս չի լինի

20:11 21.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-11։00 Նորաշեն թաղ. 26, 27, 28 շենքեր, Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքեր, Անդրանիկի փ. 123, 125 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Գայի պող. 21, 23, 27, 28, […]

̰
Հասարակական տրանսպորտի ուղեվարձն այս տարի չի թանկանա

20:06 21.06.2024

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է Կոստանյանը։

̰
Քարի, մետաղի և կտավի միջոցով մարդասիրության քարոզչի՝ Երվանդ Քոչարի 125-ամյակը կմեկնարկի «Քոչար ֆեստ» ծրագրով

19:55 21.06.2024

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական ծրագրերն ու միջոցառումները պաշտոնապես ներկայացվել են Երվանդ Քոչարի թանգարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին նախորդել է նամականիշի մարման արարողությունը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի […]

̰
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

19:48 21.06.2024

Բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ […]

̰
ՀՀ-ում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամարտիկը Կառավարությունն ու իշխող մեծամասնությունն է. Արման Եղոյան

19:44 21.06.2024

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի` նպատակն է լսել բովանդակային առաջարկներ` նախանշված քաղաքական նպատակներին հասնելու համար, ստանալ ոչ թե «ի՞նչ», այլ «ինչպե՞ս» հարցի պատասխանը` ուղիների, ժամկետների, […]

̰
Լոռու մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նախաքննություն է իրականացվում

19:40 21.06.2024

2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։ Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ […]

̰
ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել են հայագիտության զարգացման վերաբերյալ հարցեր

19:35 21.06.2024

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի […]

̰
Ոստիկանությունը հայտնել է Լոռու մարզում տեղի ունեցած վթարից զոհվածների անունները

19:20 21.06.2024

Հունիսի 21-ին՝ ժամը 11.55-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը՝ 72-ամյա Վալերի Մ.-ն, և երեք ուղևորները՝ 69-ամյա Ջուլիետտա Մ.-ն, 86-ամյա Իսկրա Պ.-ն և 58-ամյա Նաիրա Պ.-ն, մահացել են: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Գևորգ Պապոյանն այցելել է Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան

19:16 21.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 21-ին այցելել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։ Այցին մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Ընկերության ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և […]

̰
Նշանակվել են փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին

19:10 21.06.2024

Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է հետևայալը. «Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած

18:57 21.06.2024

Հունիսի 21-ին` ժամը 16:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի […]

̰
Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը. Հակոբ Արշակյան

18:51 21.06.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ: «ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

18:23 21.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրուցակիցները քննակել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի:

̰
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

17:39 21.06.2024

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել է 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտեր։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։ Հայտնաբերված 20 փաթեթը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային […]

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր նույն հասցեում բնակվող 20-ամյա կնոջը

17:22 21.06.2024

Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող շենքերից մեկում վիճաբանություն է: Մեծամորի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 11.30-ի սահմաններում նշված շենքի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մայիսյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նույն հասցեում բնակվող 20-ամյա Մ. […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

17:16 21.06.2024

Հունիսի 21-ին՝ ժամը 11:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին […]

̰
Հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի շնորհիվ

17:11 21.06.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին բաժին է ներկայացել 36-ամյա Հարություն Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց […]

̰
Երեք քաղաքացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

16:33 21.06.2024

Հունիսի 20-ին` ժամը 19.41-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ M-4 ճանապարհից՝ Սևանի թերակղզու հատվածից, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել վրաերթի ենթարկված երեք քաղաքացի: Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված քաղաքացիներին և դեպքի վայրից […]

̰
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

16:20 21.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հունիսի 21-ից հուլիսի 12-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ : Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ […]

̰
Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

16:10 21.06.2024

Հունիսի 18-ին՝ ժամը 23.58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

15:58 21.06.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ✅ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

15:50 21.06.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին այդ ուղղությամբ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար: Ամփոփելով այս ընթացքում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ փոխվարչապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Կողմերը […]

̰
Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր. ԿԳՄՍՆ

15:44 21.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմա­գրման վկայական տրամադրելու հայտեր ընդունելու մասին: Հայտերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ՝ փոր­ձաքննության 37 ոլորտների համար: Հայտերը պետք է ներկայացնել առձեռն երկուշաբթիից ուրբաթ օրերին (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00) ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային […]

̰
Պաղեստինը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ ճանաչման համար

15:17 21.06.2024

Պաղեստինի պետության նախագահի աշխատակազմը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Պաղեստինի Պետության ճանաչման համար։ Նշվում է, որ «այդ համարձակ և կարևոր որոշումը առանցքային քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ճանապարհին»: «Հայաստանի իմաստուն որոշումը համապատասխանում է երկու պետությունների համակեցության սկզբունքներին, ռազմավարական ընտրությանը, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը։ Այս ճանաչումը նպաստում […]

̰
Ալավերդու համայնքապետարանում կայացել է օպերատիվ շտաբի հերթական նիստը

15:09 21.06.2024

Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարին են ներկայացվել այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։ Նախարարին է զեկուցվել նաև […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը

14:54 21.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել. «Գիտեք, […]

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

14:44 21.06.2024

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ […]

̰
Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ

14:35 21.06.2024

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։ «Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելուց հետո Արտաքին գործերի նախարարությունն Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է՝ խիստ նկատողություն փոխանցելու համար», – գրված է հայտարարությունում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ […]

̰
BACK_TO_TOP