14:26 21.06.2024
Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով` հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից […]
14:08 21.06.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գեվորիկ» ՍՊԸ-ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը՝ «Չաղ-Չաղ Թագավոր»)։ Մասնավորապես՝ 🔻 արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց […]
13:59 21.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
13:45 21.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]
13:37 21.06.2024
Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և […]
12:42 21.06.2024
Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը։ Այսպիսի հայտարարություն է արել միջազգային այս կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Թասմագամբետովը լրագրողների հետ զրուցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո։ Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 20-21-ը Ղազախստանում։ Միաժամանակ, Երեւանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ «Հայաստանը եղել և մնում […]
00:15 21.06.2024
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում Վարդենիսից տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սա ձյուն չէ, այլ կարկուտ»:
00:06 21.06.2024
Հունիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր։
22:07 20.06.2024
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]
21:41 20.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկին: Հիշեցնենք, որ հարթակը առաջարկում է իշխանություններին առաջիկա 3-4 ամիսներին հանրաքվե անցկացնել «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով: Ի՞նչ փուլում է գործընթացը, ինչ սպասելիքներ կան իշխանություններից, կա՞ գնահատական թե ինչպիսին կարող են լինել այդ հանրաքվեի արդյունքները: Այս հարցերին է […]
21:26 20.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների […]
21:01 20.06.2024
Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ […]
20:42 20.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մազմանյան փ. 5/1 շենք, Չաուշի փ. 14/3 շենք, 16 թաղ․ 47 շենք, Անդրանիկի փ. 121, 127, 129, 131, 133 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Նոր Արեշ 22փ․ 13-64; 24փ․ 31-54 […]
20:27 20.06.2024
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի, խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հայտսրարության մեջ նշվում է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն […]
19:47 20.06.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Գերմանիայի զարգացման համագործակցության հայաստանյան գրասենյակի քաղաքականության ավագ պատասխանատու, Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (HoD) ներկայացուցիչ Անժելիկա Սուելզենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչներ։ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն […]
19:43 20.06.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին ժամը 17:45-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
19:39 20.06.2024
Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանրային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների անկյունաքարերից մեկը բարեվարքության համակարգի ներդրումն ու հաջողությամբ կիրառումն է: «Նման համատեղ […]
19:23 20.06.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Ռիգա: Պատվիրակությունը Ռիգա կգործուղվի հունիսի 25-27-ը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը:
19:18 20.06.2024
Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
19:14 20.06.2024
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԵՄ աջակցությամբ էրազմուս+ ծրագրերի շրջանակում ընթանում է 4 ծրագիր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նախարարությունում այսօր կայացած «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման ընթացքում: Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված միջացառման նպատակն է ներկայացնել դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների […]
18:56 20.06.2024
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
18:37 20.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 20-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան համայնք՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Նախարարին է ներկայացվել կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև աշխատանքների առաջնահերթությունը՝ սերմերի հավաստագրման համակարգի արդիականացում (թվայնացում), տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրում և գործարկում, կենսաքիմիական […]
18:29 20.06.2024
Հունիսի 17-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գյումրիի Թբիլիսյան խճուղում Կումայրիի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու՝ երկուսն էլ 22 տարեկան: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթն իրենն է, որի մեջ եղած կրիստալը ձեռք է բերել […]
18:21 20.06.2024
«Այսօր կրկին խոշոր տրամաչափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ և մի շարք այլ բնակավայրերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկարներ հրապարակել:
18:12 20.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, Հարգելի՛ գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ, Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Վիլնյուս կատարած մեր այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ վերադառնալ բարեկամ Լիտվա իմ՝ 2021 թվականին որպես Ազգային ժողովի նախագահ, վերջին այցելությունից հետո: […]
18:06 20.06.2024
Հունիսի 18-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը հերթական անգամ հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքները, որոնք դրական ազդեցություն են ունեցել ավիացիոն ոլորտի զարգացման վրա։ Կողմերը քննարկել են նաև ապագա համագործակցությունը և հայկական […]
17:49 20.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: «Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան և մենք ուրախ կլինենք հանդիպել Ձեզ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը […]
17:43 20.06.2024
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 2 հիմնական և Գետահովիտի միջնակարգ դպրոցներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է քննության ընթացքին և հաջողություն մաղթել աշակերտներին: «Հաշվի […]