TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

17:25 20.06.2024

Հունիսի 15-ին՝ ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Հարսից ընդունվել է հաղորդում: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ […]

̰
ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

17:17 20.06.2024

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում […]

̰
Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Hanvan» մակնիշի բեռնատարը. կա տուժած

17:12 20.06.2024

Հունիսի 20-ին՝ ժամը 13:52-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ., […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությանը

17:06 20.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ հոբելյանի և նամականիշի մարման առիթով, և նշել, […]

̰
Կսահմանվեն սկուտերների, սքեյթբորդների և անհատական տեղաշարժման այլ միջոցների երթևեկության կանոնները

16:58 20.06.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթևեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ։ Ըստ հիմնավորման՝ վերջին շրջանում Հայաստանում […]

̰
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

16:45 20.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 – կմ32+700 հատվածը։ 3.1 կմ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ բնակավայրերով։ Ներկա պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային‚ մայթերի կառուցման‚ գոյություն ունեցող ծածկի քանդման աշխատանքներ։ Կառուցվում են նաև հենապատերը‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները։ Շինարարը […]

̰
Բեռնատարում հրդեհ է բռնկվել

16:36 20.06.2024

Հունիսի 20-ին՝ ժամը 12։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատար (վարորդ՝ Ռ․ Ջ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

16:29 20.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Զրուցակիցները քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն […]

̰
ԿԳՄՍՆ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

16:22 20.06.2024

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս […]

̰
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք. 7 անձ կալանավորվել է

16:14 20.06.2024

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու միջոցով, սխեմատիկ խարդախության եղանակով մի քանի անշարժ գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում […]

̰
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու՝ ջրահեղձ եղած մարմինը

16:07 20.06.2024

Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված գյուղի Սևան Այգեգործական 6-րդ թաղամասի տներից մեկում՝ լողավազանի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի: […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին

15:58 20.06.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ վերջիններիս համար երկարաժամկետ կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքների շարունակականությունը: Այս […]

̰
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով

15:43 20.06.2024

Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ շնորհիվ նոր փողոցների անունների, որոնք արտացոլում են կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները, հնարավորություն կտա բնակիչներին ավելի իրազեկված լինել իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին:  

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին

15:36 20.06.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջեւ առկա հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական, անվտանգային, կա համագործակցության մեծ ներուժ: […]

̰
Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

15:30 20.06.2024

Հունիսի 19-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է փոխանցվել Արփի գյուղի մի խանութի սեփականատիրոջ հաղորդումը. «ՎԱԶ» մակնիշի մի մեքենայի վարորդ առևտուր անելիս վճարել էր հինգհազարանոց կեղծ թղթադրամ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Խանութում հայտնել են, որ գնորդին վերադարձրել են 4500 դրամ մանրը, բայց մեքենայի համարանիշին ուշադրություն չեն դարձրել: Ոստիկաններն անցել են գործի, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին

15:22 20.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ:  

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:16 20.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում […]

̰
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում

15:10 20.06.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

̰
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը

15:04 20.06.2024

ԱՄՆ-ում  80 տարեկանում մահացել է դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: «Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը: Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել է […]

̰
Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

13:55 20.06.2024

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Գոռ Արամայիսի Ալոյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային […]

̰
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով. Հակոբ Արշակյան

23:11 19.06.2024

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, […]

̰
Քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները 

22:40 19.06.2024

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից: Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի […]

̰
Ի՞նչ է հայտնի ֆրանսիական CAESAR զինատեսակի մասին. մեկնաբանում է ռազմական փորձագետը

22:31 19.06.2024

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Դա թե’ պաշտոնական, և թե’ փորձագիտական շրջանակներում երկու կողմից էլ միանգամից որակվեց որպես կարևոր իրադարձություն: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:  

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև

22:07 19.06.2024

Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են […]

̰
Արդյո՞ք Հայաստանում իսկապես կարող է տեղաբաշխվել ֆրանսիական զինված կոնտինգենտը

21:25 19.06.2024

Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական ​​և հանցավոր նախագծերից։ Արդյո՞ք այս նախաձեռնությունը […]

̰
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ

21:18 19.06.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: «Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ»,-ասված է հայտարարության մեջ:

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հունիսի 20-ին կմեկնի Վիլնյուս

20:53 19.06.2024

Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

̰
Հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Անդրանիկի փ. 134, 135, 137, 143, 145, 147, 149 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ 21 շենք, Շիրակի փ․ 66, 68, 70, 72 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք […]

̰
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին

20:15 19.06.2024

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք այդ նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, իրավիճակը տարածաշրջանում, արտաքին […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Ֆրանսիայի վարչապետի խորհրդականը տարածաշրջանային հարցեր են քննարկել

20:05 19.06.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական ​​խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմաոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և […]

̰
BACK_TO_TOP