16:55 06.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա բնակչի կողմից նույն մարզի 37-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի […]
16:49 06.06.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: «Սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի […]
16:42 06.06.2024
Բարձրագույն դատական Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի նախագիծը, որի ներդրմամբ հնարավոր կլինի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, բացառել դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և մի շարք գործիքակազմերով մոտիվացնել դատավորներին առավել արդյունավետ […]
16:36 06.06.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, թե որ դեպքում 5 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամին, եթե վերջինս որոշի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը նշված քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի պայմանները՝ այստեղ: Բնակավայրերի ցանկը՝ ստորև:
16:28 06.06.2024
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Քննարկումների առանցքում եղել են երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման ուղիները: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
16:22 06.06.2024
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահը գործընկերներին է ներկայացրել դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնել դատավորների առաջխաղացման գործընթացը, կբացառի դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և կմոտիվացնի դատավորներին առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու հարցում։ ՄԱԿ-ի […]
16:16 06.06.2024
Եվրոպայի օրվա շրջանակում ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ներկայացումը երևանյան բեմում էր Եվրոպական խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո: Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե […]
16:10 06.06.2024
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին և 7-ին Երևանում անցկացնում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է աջակցել մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգի կիրարկմանը՝ դրա խթանման, ֆիննական, էստոնական և շվեդական փորձառության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Երկօրյա գիտաժողովին կլինեն թեմատիկ պանելային քննարկումներ: Այս […]
16:04 06.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Ողջունելով նախարարին՝ Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, […]
15:52 06.06.2024
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևանում հունիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-11-ին ժամանակ […]
15:39 06.06.2024
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով: Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած […]
15:25 06.06.2024
Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ մարզերի ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ […]
15:18 06.06.2024
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար՝ գործադիրն ընդունել է որոշում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն: Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը […]
15:15 06.06.2024
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Ադրբեջանցի քաղաքագետը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատված է […]
14:57 06.06.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքները ժամանակակից մակարդակով ապահովելու նպատակով Chainalysis Reactor ծրագրային համակարգի ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակի թույլտվության փաստաթղթեր համակարգի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Chainalysis Reactor տվյալների հարթակ է և էլեկտրոնային գործիք, որը կապ է հաստատում կրիպտոարժութային գործարքների և իրական աշխարհի սուբյեկտների միջև՝ արդյունքում հնարավորություն […]
14:43 06.06.2024
Գործադիրը սահմանել է Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը: Իրավակարգավորումը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի […]
13:42 06.06.2024
Հունիսի 3-ից 5-ը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ք. Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) մասնակցել է «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» (այսուհետ՝ Հիմնադրամ) ղեկավար կոմիտեի հերթական նիստին: Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է շնորհանդես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Հայաստանը 2023թ․ դեկտեմբերի 11-ին դարձել է Հիմնադրամի շահառու: Հիմնադրամից […]
21:44 05.06.2024
Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին: Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է […]
19:54 05.06.2024
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Յուրիկ Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Կարբի համայնքի «Դեմեր» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Յուրիկ Մ․-ն, ուղևորներ` Արագածոտնի մարզի բնակիչներ 39-ամյա Արմինե Հ․-ն և 64-ամյա Հրանուշ […]
19:50 05.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը: 2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում […]
19:46 05.06.2024
2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 6 ծրագիր՝ 36 միջոցառմամբ: Պլանավորված ցուցանիշը կազմել է 38 մլրդ 114 մլն դրամ, փաստացին՝ 41 մլրդ 585 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ […]
19:38 05.06.2024
Աղետի գոտում շարունակվել են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից, Քարկոփ բնակավայր է հասցվել խմելու ջրի խողովակ:
19:30 05.06.2024
Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի ղեկավարն էր Երևանի փոխքաղաքապետ Ա․ Փամբուխչյանը, իսկ ղեկավարի տեղակալը՝ ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կիրակոսյանը: Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների […]
19:24 05.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը։ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ հետ համագործակցությունը Հայաստանում թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի բարձրացման և նորարարության ներդրման գործում: Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս գործընթացի շրջանակներում ներդրվել են արդյունավետ մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հանրային մասնակցության և […]
19:16 05.06.2024
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ: Հանդիպմանը քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, Եվրոպայում եւ Միջին Արեւելքում: Ալեն Սիմոնյանը Նատաշա Պիրց-Մուսարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման գործընթացը, շեշտել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը նշել է, […]
19:08 05.06.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը: «Ըստ այդմ՝ դադարեցվում է հետևյալ փողոցների երթևեկությունը՝ […]
19:00 05.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն աշխատանքային խմբի հետ այցելել է աղետի գոտում գտնվող բնակավայրերը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններ։ Կենտրոններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ժամանակ ՄՍԾ պետին ներկայացվել են տարածքային կենտրոնների կողմից մայիսի 26-ից արտակարգ ռեժիմով իրականացված աշխատանքները, այդ թվում՝ սեփական բնակարաններից տարհանված […]
18:56 05.06.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման և […]
18:48 05.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը կարևորում է Դանիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհարստացնենք և կընդլայնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։