TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քննարկվել են ՀՀ վարչապետի և նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները

17:03 03.06.2024

2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մլրդ դրամ, որից 2023 թվականի ծախսերը կազմել են 21.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.3 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը […]

̰
Սուրեն Պապիկյանը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտավարամասնագիտական զորավարժությանը

16:48 03.06.2024

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են […]

̰
Խորհրդակցությանը նշվել է աղետի հետևանքների վերացման հարցում բոլոր ռեսուրսների օգտագործման անհրաժեշտությունը

16:42 03.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։ Զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը‚ մասնավորապես‚ նշել է‚ որ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները, աշխատել ուժերի առավելագույն լարումով՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ճանապարհային ենթակառուցվածքներին հասցված վնասը վերացնելու համար։ Այս համատեքստում տնօրենի կողմից տրվել են […]

̰
Գնել Սանոսյանն այցելել է Տաշիր համայնք՝ դիտարկելու աղետի հետևանքները

16:28 03.06.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տաշիր համայնք և դիտարկել աղետի հետևանքները: «Տաշիրում ևս մեծ ծավալի վերականգնողական աշխատանքներ են կատարվում աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Այստեղ ևս հեղեղվել են դաշտեր, բազմաբնակարան շենքերի առաջին հարկեր, վնասվել են ճանապարհներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սանոսյանը:

̰
Ֆինանսների նախարարության աշխատակիցները հանդիպել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ

16:23 03.06.2024

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը և նախարարության այլ աշխատակիցներ հանդիպել են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների հետ: Շնորհավորելով երեխաներին՝ աշխատակիցները հետաքրքիր զրույց են ունեցել կենտրոնի սաների հետ նրանց նախասիրությունների, մասնագիտության ընտրության և ապագայի պատկերացումների մասին: Զրույցից հետո նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել են հետաքրքիր ժամանց:

̰
Վրացական պատվիրակությունը ծանոթացել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությանը

16:17 03.06.2024

Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում վրացի գործընկերները ծանոթացել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի […]

̰
Աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են

16:07 03.06.2024

Աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են: Փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Լոռու մարզում իրականացվող աշխատանքներից:

̰
Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի

15:52 03.06.2024

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

15:32 03.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները: Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված […]

̰
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակությանը

15:11 03.06.2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառումից։ «Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդերլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

15:05 03.06.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր […]

̰
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Գրիգորյանը․ ՏԱՍՍ

14:57 03.06.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը միջոցառման վայրից։ Նշվում է, որ Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Великий камень» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս

14:41 03.06.2024

2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրականացվել են 17 ծրագիր եւ 107 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:16 03.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ […]

̰
Հանրային քննարկման շրջանակում ստացված առաջարկությունները մեծամասամբ ներառվել են էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխբնութագրում

14:09 03.06.2024

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը մայիսի 24-ին դրվել էր հանրային քննարկման: Ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են Ներքին գործերի նախարարությունում և մեծամասամբ ներառվել տեխնիկական բնութագրում։ Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին՝ հանրային քննարկման ժամանակահատվածում դրսևորած ակտիվության համար։

̰
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները․ Տասմագամբետով

13:37 03.06.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկությունը

13:30 03.06.2024

Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, գերատեսչությունից հայտնում են, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Դատարանը Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում կիրառեց

13:19 03.06.2024

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 03.06.2024

Երևանում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

12:45 03.06.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի […]

̰
Երևանի կենդանաբանական այգում փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ

12:24 03.06.2024

Երևանի կենդանաբանական այգում փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն

12:18 03.06.2024

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները:

̰
Մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ․ Երևանի քաղաքապետարան

12:11 03.06.2024

Օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ: Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և հասանելի կլինի բոլորին: Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Տիգրան Ավինյանը Երևան է հրավիրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին

11:57 03.06.2024

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Ուկրաինայի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ […]

̰
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում հունիսի 4/5-ին

10:55 03.06.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային շինարարության աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի, Օշական գյուղի Ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են Փրկարար ծառայության կատարած աշխատանքները

10:43 03.06.2024

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։ Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել […]

̰
Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ

19:47 01.06.2024

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Swag Kids մանկապատանեկան խումբը, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանը և «Yan […]

̰
Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն․ Հեռանկար-բանավեճ՝ Սուրեն Պետրոսյանի և Ռուբեն Մեհրաբյանի մասնակցությամբ

19:17 01.06.2024

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն: Հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ հասարակական կարգը խանգարելու անհաջող փորձ: Ներքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ մարելու միտում ունեցող բողոքի հերթական ալիք: Հեռանկար-բանավեճում իրենց տեսակետներն են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

̰
Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը, համայնքապետը ներկայացրել է իրավիճակը

18:07 01.06.2024

Մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Արճիշ, Այրում, Հաղթանակ, Դեբեդավան, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի բնակիչներից ստացվել է վնասի վերաբերյալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասվել են 40 շենք-շինություններ, հեղեղվել և ոչնչացվել են 108,5 հեկտար մակերեսով այգիներ ու պարտեզներ, անկել են բազմաթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացել են շատ մեղվափեթակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ աղետի գոտու տուժածներին օգնության նպատակով

17:58 01.06.2024

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։ «Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments […]

̰
BACK_TO_TOP