TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բնապահպանական իրազեկման արշավ՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

18:42 05.06.2024

Հունիսի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի օր։ Ինչպես հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, օրը նշելու նպատակներից է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով պահպանելու շրջակա միջավայրը։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել էր բնապահպանական իրազեկման արշավ։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի […]

̰
Հարկային արդյունավետ վարչարարություն իրականացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն

18:36 05.06.2024

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր` հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն […]

̰
Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար

18:28 05.06.2024

Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ տուժած շրջաններում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: «Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100․000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,-նշված է Լիտվայի կառավարության «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 🇱🇹-🇦🇲 solidarity in action: Lithuanian Government approved Eur 100 000 in humanitarian aid […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի պատվիրակությանը

18:22 05.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դրական և արդյունավետ համագործակցության բազմաթիվ փորձերը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ

18:16 05.06.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, […]

̰
Վարչապետին է ներկայացվել Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը

18:06 05.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ: Ներկայացվել է 2023 թ. […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ

17:55 05.06.2024

Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ […]

̰
ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպվել է աշխատանքային հանդիպում

17:49 05.06.2024

Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է […]

̰
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:43 05.06.2024

Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի […]

̰
Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

17:28 05.06.2024

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստակ թվային միջոցներով թափանցիկության ապահովումն է եւ վերահսկողության կազմակերպումը: Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ Ֆինանսների […]

̰
Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

17:23 05.06.2024

Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում: Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 5-ին, […]

̰
Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

17:16 05.06.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ը փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. – Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. – Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար […]

̰
Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

17:11 05.06.2024

Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով:

̰
Ամփոփվել են Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքները

17:05 05.06.2024

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում են Հանրային հեռարձակողի խորհրդից, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։ Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ […]

̰
Աղետի գոտում մեծ քանակությամբ տիղմ ու անկած կենդանիներ կան. Սանոսյանը խոսել է հնարավոր համաճարակի վտանգից

16:50 05.06.2024

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բնակավայրեր են լցվել մեծ քանակությամբ տիղմ, անկել են կենդանիներ, որոնց մի մասի մարմինները դեռ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համաճարակի վտանգի վերաբերյալ հարցին: «Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր […]

̰
Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երասխ և Եղեգնաձոր

16:27 05.06.2024

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ Պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ «Լավ քննարկումներ անցկացրեցինք […]

̰
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը

16:24 05.06.2024

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը եւ ուղղակի վաճառքի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը

16:09 05.06.2024

Հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ Էքս Ան Պրովանս և Մասիս […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին

15:27 05.06.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանում համապետական ընտրությունների հաջող ավարտի առթիվ։ Այս մասին նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սրտանց շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանում իմ բոլոր ընկերներին ամենամեծ ժողովրդավարական ընտրությունների հաջող ավարտի և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին հավատարմությունը վերահաստատելու առթիվ։ Ակնկալում ենք […]

̰
Կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

15:20 05.06.2024

Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

̰
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ բաց հարցերը գնալով նվազում են

15:08 05.06.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը նվազել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մի քանի օր առաջ մենք Հայաստանից ստացանք նոր նախագիծ, պետք է ասեմ, որ համաձայնագրի […]

̰
Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ

14:43 05.06.2024

Բուլղարիա կատարած աշխատանքային այցի, մասնավորապես «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

̰
ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել են

13:50 05.06.2024

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության առերևույթ 5 մասնակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցվելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր դատարան ներկայացնելու հիմքով այդ անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում։ Նշված […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես

13:18 05.06.2024

Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։ Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

̰
ՀՀ ՔԿ մասնագետները ԵԽ փորձագետների հետ քննարկել են առցանց տիրույթում ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման ոլորտում քննության արդյունավետության բարձրացման խնդիրները

12:40 05.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի հրավերով և ԱԳՆ աջակցությամբ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության CyberEast+ծրագրի շրջանակներում իրականացվել է ֆինանսական քննության, առցանց տիրույթում ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացմամբ և հանցավոր գործունեության այլ դրսևորումների արդյունքում ստացված վիրտուալ արժույթների ոլորտում արդյունավետ քննության, դրա համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, միջազգային առաջատար փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված խորհրդատվական առաքելություն- հանդիպում՝ […]

̰
Կարևոր ներդրում Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մեջ․ դեսպանի անդրադարձը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

12:04 05.06.2024

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է համարում Հայաստանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին կողմ քվեարկելը, որով հաստատվել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։ «Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ։ Շնորհակալ եմ Հայաստանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին

11:52 05.06.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Միխայել Զիբերտին Հայաստան կատարած այցի համար և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության […]

̰
Հայերն ու քրդերը Ֆրանսիայում համատեղ են հակազդում «Գորշ գայլերին»

23:52 04.06.2024

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են իրավապահներին կանխել թուրքական արմատական «Գորշ գայլեր» խմբավորման աճող ակտիվացումը: Անցած շաբաթ խմբավորման գրոհայինները կրկին հարձակում են նախաձեռնել: Այս անգամ ո՞ւմ դեմ է եղել հարձակումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ նրանք գրոհել են Էլզաս նահանգում քրդական համայնքի ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի համանախագահ Ան Լորանս […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին

23:38 04.06.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հունիսի 4-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 4-ին շարժումը հավաք էր անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Թեև Մանասյանը պատրաստ էր ընդունել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ևս չորս […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

21:37 04.06.2024

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։ Նշանակվել է Արաբկիրի տարածքային […]

̰
BACK_TO_TOP