13:12 14.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների միջև ձևավորված և փոխադարձ հարգանքի վրա խարսխված ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկելու դատախազությունների միջև գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:
Արթուր Դավթյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա և կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձևավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Բացի դրանից՝ գլխավոր դատախազները քննարկել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է վերջինս ավելի արագացնելու անհրաժեշտություն:
Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:
Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:
«Համոզված եմ, որ համագործակցության ծրագրի իրացման արդյունքում մեր պետությունների դատախազները, բացի միմյանց հետ գործնական և տեսական գիտելիքներ փոխանակելուց, առիթ կունենան անձնական շփումների միջոցով ևս զարգացնել երկու դատախազությունների միջև հետագա համագործակցությունը»,-փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ասել է Արթուր Դավթյանը:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը պարոն Մոնթազերիին հրավիրել է Հայաստան:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...