23:47 30.10.2018
Հոկտեմբերի 30-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ […]
23:35 30.10.2018
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Տավուշի և Կոտայքի մարզերում տեղի են ունեցել զբոսաշրջային նոր ուղղությունների բացման արարողություններ: Ռուսաստանի կողմից ֆինանսավորովղ ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել Դիտավան, Սարիգյուղ, Աչաջուր, Խաշթառակ, Հովք և Բջնի գյուղերում: Դիտավանում իրականացվող ծրագրով ֆերմերները բարելավում են իրենց գյուղատնտեսական հմտությունները: Բացի այդ, այստեղ կառուցվում է հյուրատուն, որը դռները կբացի 2019 թվականից: Սարիգյուղում ֆերմերներն աջակցություն […]
23:23 30.10.2018
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների […]
23:13 30.10.2018
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի հետ հանդիպմանը։ «6 տարվա ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը երևանյան բեմում էր: Հետաքրքիր զրույց ունեցանք և պայմանավորվեցինք հանդիպել ամռանը»,- ասված է գրառման մեջ:
22:46 30.10.2018
Ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սահմանի պահպանությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արձանագրվել է, որ Արաքս գետի ջրի մակարդակի իջնելով պայմանավորված, 5 գոմեշ ծանծաղուտով իրանական կողմից անցել է հայկական կողմ. դրանց […]
22:32 30.10.2018
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։ Բելառուսի ազգային […]
22:18 30.10.2018
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Արփունք գյուղում 2018 թվականի սեպտեմբերի կեսերից մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրատարը կունենա 2660 մետր երկարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեղեկացրել է՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 464 հազար դրամ, որում հիմնական ներդրումը պատկանում է «Երևանի Ռոտորի ակումբ ինթերնեյշնլ» կազմակերպությանը: […]
22:04 30.10.2018
Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատերերից Մայիս Մարգարյանը։ «Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։ Հիշեցնեմ, որ, չնայած էս լճի՝ էս ամառվա տարօրինակ […]
21:37 30.10.2018
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։ «Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի […]
21:25 30.10.2018
Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու […]
21:15 30.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար: Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի […]
21:00 30.10.2018
ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի […]
20:44 30.10.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին, տեղեկացնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, […]
20:30 30.10.2018
Ստեփանակերտի երկու հատվածներում բնակելի բազմահարկ համալիրներ են կառուցում, որոնց բնակարանները արտոնյալ պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկով վաճառելու են արցախցի ընտանիքներին։ Երկու համալիրներից մեկն ունի մոտ 200 բնակարան, երկրորդը՝ 300 բնակարան։ Դրանց մեջ մեծ մասը լինելու են 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ։ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեսանյութում բացատրում է, թե ինչ արտոնյալ հիփոթեքային պայմաններով են տրամադրվելու […]
20:07 30.10.2018
Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր բացակայում խորհրդարանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումից և դրա քվեարկությունից։ «Խմբակցությունն ուներ ի՛ր դիրքորոշումը, ես ունեի ի՛մ դիրքորոշումը։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ դիրքորոշումն է», – նշել է պատգամավորը։
20:00 30.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, այսօր դրական եզրակացություն տվեց համաներման մասին նախագծին ու այն ուղարկեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Քանի որ համաներման մասին նախագծերը պետք է քննարկվեն փակ կարգով, հանձնաժողովի քննարկմանը լրագրողների ներկայությունն արգելվել էր։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ նախագիծը ներկայացրած կառավարությունը համաձայնություն է տվել բոլոր խմբակցությունների առաջարկներին։
19:57 30.10.2018
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Քեզ համար Ազնավուր» համերգը: Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո երևանյան բեմում էր նաև Վարդան Պետրոսյանը: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս […]
19:24 30.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական […]
19:16 30.10.2018
Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված, մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ տարածքն իր շինություններով կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի։ Եվ պետական գույքի կառավարման կոմիտեն այստեղ կապ չունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Թե ինչ պետք է լինի, որ կառավարությունը չընդունի նվիրատվությունը, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ […]
19:11 30.10.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այլևս չի ուզում աշխատել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: «Լուրն իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա:
18:45 30.10.2018
Ամուլսարի շուրջ բարձրացված խնդիրների և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանի առիթով հնչած դժգոհությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը դիմել է բնապահպանության նախարարությանը: Մեր հարցմանն ի պատասխան` նախարարությունից հայտնել են. «Այսօր տեղի ունեցած ասուլիսում «Հայաստանի կանաչների միության» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի հնչեցրած հայտարարությունները՝ վերջինիս կողմից բնապահպանության նախարարության՝ իրեն ներկայացված պատասխանի /28․08․2018թ․/ թյուրըմբռնման հետևանք են: Բնապահպանության նախարարության պատասխան գրության […]
18:38 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նիստից կարճ ժամանակով դուրս գալով, պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, […]
18:22 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը […]
17:55 30.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»-ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած […]
17:49 30.10.2018
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: […]
17:26 30.10.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Գևորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նիստը կարող է տևել մինչև ուշ երեկո:
17:22 30.10.2018
Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան […]
17:14 30.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված մի շարք մոդելային օրենքների նախագծեր, հանձնարարականներ և այլ իրավական ակտեր, մասնավորապես ազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության […]
17:04 30.10.2018
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական […]