12:30 30.10.2018
Shantnews.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն երկու հստակ առաջարկ կա. «Առաջարկներից մեկը հետևյալն է՝ սահմանին մեքենաների ղեկային տեղաբաշխումն իրենք փոխում են […]
12:18 30.10.2018
Վարչապետի ընտրությունը կկայանա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը: Նրա խոսքով՝ կախված քննարկման ընթացքից՝ քվեարկությունը կլինի կա՛մ այդ օրը (եթե քվեարկությունը շատ երկար չձգվի և հասցնեն քվեարկել), կա՛մ հաջորդ օրը (եթե քննարկումը շատ երկար տևի ու զուտ ժամանակի առումով չհասցնեն […]
12:12 30.10.2018
Օրերս լույս է տեսել ռուսական «ЦАМТО» (Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն) հերթական տարեկան ամփոփիչ զեկույցը, որի մի հատված հրապարակվել է ցանցում, և հենց այդ հատվածում են տեղ գտել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գնումների մասին տեղեկությունները։ Դրանք, ըստ ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի, հնացած են ու չեն թարմացվում։ Ադրբեջանագետն օրինակ բերեց Ադրբեջանի բանակում այս տարի ցուցադրված «Պոլոնեզ» բելառուսական […]
12:08 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում այսօր դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ավարտին որոշվել է առաջարկներ ներկայացնել, իսկ առաջարկներ պետք է ներկայացնեն նաև նախաձեռնության անդամները: Օրեր առաջ կայացած հանդիպման ժամանակ մեկ առաջարկ արվել էր ՊԵԿ-ի կողմից, այն […]
12:06 30.10.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Մի քանի ոլորտների առնչությամբ ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել` օրվա խնդիրները լուծելուց բացի, նաև մնայուն ծրագրեր իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: […]
12:01 30.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսում է՝ մասնակցելու Մինսկում կայանալու է Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպումը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ հանդիպումներ: Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Նա հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել է այն հիմնական շեշտադրումները, որոնք հայկական կողմը պատրաստվում է անել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը: […]
11:56 30.10.2018
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Տորոնտոյի բնակչուհի Սիրվարդ Քուրտյանը, նա 106 տարեկան էր: Այս մասին տեղեկացանք Horizon Weekly-ից: Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև՝ Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է […]
11:23 30.10.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատանքում հաջողություն գրանցելու և […]
11:20 30.10.2018
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Քիչ առաջ առաջադրեցինք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասել է Նազարյանն ու հույս հայտնել, որ մինչ վերջնաժամկետն այլ թեկնածուներ չեն առաջադրվի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ […]
11:20 30.10.2018
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված […]
11:17 30.10.2018
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հատկանշել է հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն […]
11:15 30.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմին է ներկայացրել Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ […]
09:26 30.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 11։00-20:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:15 30.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 6 շենքը, Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի 73 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Լենինգրադյան փ. 31/1 շենքը, Բաշինջաղյան 2, 12 շենքերը, 10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, […]
09:03 30.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հայտնի է դարձել ուշագրավ դեպք՝ կապված Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի ու վերջինիս քավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ։ Ըստ այդմ՝ 2017թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ առաջադրվեց Արտակ Գևորգյանի թեկնածությունը, մարզի ՀՀԿ կառույցի նախագահ Սահակ Մինասյանը դեմ էր դրան, սակայն Նիկոյանն ավելի ուժեղ գտնվեց ու իր սանիկին աջակցեց […]
00:51 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է): Պարզվել է, որ «Volkswagen […]
00:10 30.10.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից վերագործարկվելու է «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 307-րդ կմ-ին (Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 16 շենքին հարակից ճանապարհահատված) նախկինում տեղադրված արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
23:46 29.10.2018
«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացիներ, Ուզում ենք փաստել, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ դրույթը` իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այս դրույթը, սակայն, […]
23:37 29.10.2018
«Հայկական Երազանք» կուսակցությունը դատապարտում է այսօր Ազգային Ժողովում «Հանրապետական» խմբակցության կողմից կազմակերպված նոր Ընտրական օրենսգրքի տապալումը։ «Նախկին իշխանությունները իրենց վերարտադրման և վերադարձի միակ շանսը տեսնում են չարաբաստիկ ռեյթինգային ընտրակարգի պահպանումով, քանի որ հույս են փայփայում նախկին գործիքակազմով քվեներ հավաքել։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ անկախ նրանից, թե որ ընտրական օրենսգրքով կանցնեն արտահերթ ընտրությունները, օրվա իշխանությունները […]
23:07 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1949 թ.), «Mercedes S500» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.), «Opel Astra […]
22:45 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» մակնիշի (վարորդը՝ Վ. Ճ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. […]
22:35 29.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15-ի սահմաններում, մի կին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում գողացել է վաճառողուհու բջջային հեռախոսը: Առևտրի կենտրոնի տեսագրող սարքերը ֆիքսել են կատարվածը: Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 45 -02-02 հեռախոսահամարներով:
22:23 29.10.2018
Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի բացման արարողությունից հետո նշել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: «Հայաստանի ու Բելառուսի միջև շարունակվում են կառուցողական փոխհարաբերությունները մի շարք հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք բելառուսական ապրանքների Հայաստան արտահանման ծավալների ու հայկական արտադրանքի Բելառուս արտահանման ծավալների աճը: Մենք ակնկալում ենք, որ շուտով տեղի կունենան կառավարական մակարդակի այցեր: Հայաստանի հետ մենք շատ ծրագրեր ունենք, պետք է դրանք կյանքի […]
21:54 29.10.2018
Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» […]
21:42 29.10.2018
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Ավանեսովի փողոցում հայնաբերել և բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի` 1984թ. ծնված Գեորգի Մակարաձեին, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նա հոկտեմբերի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձ կատարելու մեղադրանքով:
21:30 29.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ֆասթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհդի հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Նորարարական ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ինձ համար […]
21:12 29.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացահայտվել է մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, յուրացման կամ վատնման 7, ծեծի 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, թմրամիջոցի հայտնաբերման 3, անձի […]
20:57 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ջրատարում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Համբարձումյան փողոցի ջրատարից դուրս են բերել 1941 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
20:42 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես […]
20:32 29.10.2018
Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով` ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածը Դիլիջանի […]