TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.52 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էսօրվա դատապարտվածների 80 տոկոսը կա՛մ անմեղ է, կա՛մ պատիժներն անհամաչափ են տրված. իրավապաշտպան

13:23 31.10.2018

«Մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսում գործերի վերանայում միայն նոր երևան եկած հանգամանքների դեպքում: Հիմա 20 տարի առաջ դատապարտվածին ի՞նչ նոր երևան եկած հանգամանքներ: Եկանք, հասանք լյուստրացիային, անցումային արդարադատությանը, որն էստեղ չի կիրառվում: Էսօրվա դատապարտվածների 80 տոկոսը կա՛մ անմեղ են, կա՛մ պատիժներն անհամաչափ են տրված, 42 ցմահ դատապարտվածներ դատապարտվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, նրանցից 7-ը մահացել […]

̰
Համաներման ընդունման պահին 270 անձ անմիջապես կազատվի, բայց նրանց թիվն ընթացքում կավելանա․ Կոստանյան

13:22 31.10.2018

Համաներման մասին նախագծի՝ Ազգային ժողովում քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ համաներման օրենքի ընդունման պահին անմիջապես կազատվի 270 անձ, սակայն ազատվողների թիվը ավելի ու ավելի կավելանա հաջորդիվ։ «Ինչո՞ւ։ Որովհետև համաներման մյուս կետերով, երբ պատժի կրման ժամկետները կրճատվում են, օրինակ՝ 6 ամսով, այդ հաշվառմամբ ևս […]

̰
Դատապարտյալների քանակը կրկնակի քիչ է, բայց մենք ավելի շատ անձի ենք ներկայացրել քաղաքացիական հիմնարկներում բուժման․ Զեյնալյան

13:20 31.10.2018

«Այս ընթացքում շատ ավելի շատ անձ է ներկայացվել քաղաքացիական հիվանդանոցներ բուժման, քան նախորդ տարիներին, այն դեպքում, որ դատապարտյալների քանակը կրկնակի պակաս է, քան նախորդ տարիներին։ Մենք ավելի շատ ենք ներկայացրել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա կառավարության քաղաքականությունն է։ Ֆինանսավորման […]

̰
Առողջության թեման հիմքում դրե՞լ են այս նախագիծը մշակելիս. Սերգեյ Բագրատյանի հարցը Զեյնալյանին

13:17 31.10.2018

Ազգային ժողովում համաներման մասին նախագծի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց դատապարտյալների առողջական խնդիրների հարցը ու նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց, թե առողջության թեման հիմքում դրե՞լ են այս նախագիծը մշակելիս։ «Առողջական հիմքով համաներում իրականացնելու նախադեպ չկա և ինստիտուտ չկա, սակայն առողջական հիմքով պատժից ազատելու կամ պատիժը կրելուց ազատելու ինստիտուտ կա, […]

̰
Ինչո՞ւ է մերժվել ցմահ դատապարտվածների համար համաներման որոշ կետեր սահմանելու առաջարկը. Ալեն Սիմոնյանի հարցը

12:58 31.10.2018

11 պատգամավոր Արդարադատության նախարարությանը դիմել է ցմահ դատապարտվածների համար նույնպես համաներման որոշ կետեր սահմանելու առաջարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, և համաներման նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ինչո՞ւ է մերժվել այդ առաջարկը, և արդյո՞ք եղել են դրանում կետեր, որոնք ներառվել են վերջնական նախագծում։ «Մեր վերաբերմունքը […]

̰
Շաբաթական մեկ անգամ հանրությունը կտեղեկացվի համաներման ընթացքի մասին

12:56 31.10.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը համաներման մասին քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ներկայացնել համաներման ընթացքի և արդյունքների մասին, ինչին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ ինքը հաշվետվություն կտա: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե նախորդ համաներումների ժամանակ եղե՞լ են արդյոք չարաշահումներ կամ հանցագործության կրկնություններ:

̰
Ինչո՞վ է աննախադեպ այս համաներումը. Հրաչյա Հակոբյանի հարցը Արտակ Զեյնալյանին

12:54 31.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում համաներում հայտարարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչով է աննախադեպ այս համաներումը: ««Աննախադեպ» եզրույթը, հավանաբար, վերնագրերից եք ընթերցել: Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է: Սակայն Դուք դա կարող եք արտահայտել: Առկա է տեղեկանք, համեմատական վերլուծություն՝ 2009, 2011, 2013 թվականների համաներման […]

̰
Իրավական տեսանկյունից ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Համաներման օրինագծի մասին

12:54 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին

12:50 31.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային […]

̰
Եղել են խցեր, որ մեկ մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել՝ հերթով, հիմա այդ հարցը լուծվել է․ Զեյնալյանը՝ Մարգարիտ Եսայանին

12:46 31.10.2018

Համաներումն իրականացվում է որպես մարդասիրական քայլ, ոչ թե քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելուն միտված որոշում։ Համաներման մասին նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս կապակցությամբ նրան հարցրեց, թե երբվանի՞ց է, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափման կարիք չունեն, և ինչի՞ արդյունք է դա։ «Սա մեր իշխանությունների, Հայաստանի իշխանությունների, կառավարության քաղաքականության […]

̰
Արդյո՞ք լուծվել են վաղաժամկետ ազատվող դատապարտյալների ինտեգրման հարցերը. Մարինա Մարգարյանը՝ Զեյնալյանին

12:38 31.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցողին՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք լուծվել են վաղաժամկետ ազատվող դատապարտյալների ինտեգրման հարցերը, ունի՞ կառավարությունը […]

̰
Այս տարվա 10 ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ

12:26 31.10.2018

«Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտման 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Մասնավորապես, հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել […]

̰
Համաներումը տարբեր կերպ ու տարբեր չափով կազդի 6500 անձի վրա․ Զեյնալյան

12:20 31.10.2018

Համաներման արդյունքում պատժից ազատվողների շեմը 3 տարվա ազատազրկում ունեցողներից բարձրացվել է մինչև 4 տարվա, 5 տարվանը՝ 6 տարվա։ Այս մասին ասաց Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ազատվողների թիվը կլինի ավելի շատ, քան իր հնչեցրած թվերն են: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի շուրջ 270-ը՝ դատապարտյալների շուրջ […]

̰
Ո՞ւմ վրա չեն տարածվի համաներման կետերը

12:15 31.10.2018

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց համաներման մասին նախագիծը, որը տարբերվում է մինչ այս հրապարակված տարբերակից։ Զեյնալյանը խումբ առ խումբ ներկայացրեց այն անձանց, որոնք կազատվեն պատժից, ու այն անձանց, որոնց պատժի չափը կնվազեցվի։ Զեյնալյանն ըստ խմբերի ներկայացրեց, թե ում վրա չի տարածվի համաներումը․ Այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում […]

̰
Ինչպե՞ս են համաներման ենթարկվողները հատուցելու տուժողների վնասները

12:12 31.10.2018

ԱԺ-ում ընթացող համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը հարց է տվել հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, թե ինչպե՞ս պետք է հատուցվեն համաներման ենթարկվող անձանց կողմից տուժածների վնասները: Արտակ Զեյնալյանն ասել է, որ եթե չկա վնասի հատուցման հայց, ապա դա կատարման ենթակա չէ: Այն դեպքում, երբ անձը պատիժը կրել է, […]

̰
Իրենք միայն և միայն ընդունակ են հայերի մեջ թշնամի որոնել. Արտաշես Գեղամյանը՝ իշխանությունների մասին

12:05 31.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը տրամաբանական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, դրա համար հիմքեր չկային: Գեղամյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլիներ, երբ խորհրդարանը խոչընդոտեր կառավարության աշխատանքները, ինչը, ըստ նրա, չի եղել: «Մենք այստեղ ունենք ճիշտ հակառակ պատկերը. միահամուռ ուժերով ցանկացած օրինագիծ խորհրդարանի կողմից ընդունվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղամյանը: […]

̰
Խանդոյանի պաշտպանը միջնորդեց նրա այրուն ներգրավել որպես իրավահաջորդ

12:04 31.10.2018

ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց որպես մահացած ամբաստանյալի շահերի իրավահաջորդ ներգրավել նրա այրուն` Անուշ Խանդոյանին, որպեսզի  վերջինս դիրքորոշում արտահայտի՝ շարունակե՞լ  դատաքննությունը Խանդոյանի մասով, թե՞ դադարեցնել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պահանջեց ներկայացնել Խանդոյանի մահվան վերաբերյալ փաստաթուղթ: Պաշտպանն այդպիսի փաստաթուղթ չուներ: Դատական նիստը կրկին հետաձգվեց, որպեսզի հաջորդ նիստին ներկայանա […]

̰
Հայաստանցիները գոհ են ԱԱԾ-ի աշխատանքից. հարցում

11:48 31.10.2018

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները: 1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ […]

̰
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել. ՀՀԿ խմբակցության  ղեկավար

11:42 31.10.2018

Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]

̰
Ցմահ դատապարտյալների մտերիմները նիստին հետևում են ԱԺ բակից՝ բջջային ուղիղ եթերով

11:39 31.10.2018

Խորհրդարանում ընթացող նիստին ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ ու ընկերներ հետևում են ԱԺ բակից՝ հեռախոսներով՝ ուղիղ եթերի միջոցով։ Հիշեցնենք, որ նրանք սկզբում հավաքվել էին խորհրդարանի դարպասների մոտ, բայց հետո որոշել են բակ մտնել ու այնտեղից հետևել օրենսդիր մարմնի աշխատանքին։ Պահանջում են, որ համաներումն ազդի նաև ցմահ դատապարտյալների վրա։

̰
Ովքե՞ր կազատվեն այս համաներումով․ պաշտոնական նախագիծը ներկայացնում է Զեյնալյանը

11:36 31.10.2018

Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանը ներկայացնում է, թե անձանց որ խմբերն են համաներվելու ու ազատվելու պատժից։ Հրապարակվող այս նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից․ Առաջին խումբ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված […]

̰
Նոր առաջադրման իմաստը չեմ հասկանում. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի առաջադրման մասին

11:28 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի: «Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը […]

̰
Համաներումը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման համար չէ․ Զեյնալյանը ներկայացրեց դատապարտյալների թվերը

11:22 31.10.2018

Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած կա 2888 դատապարտյալ, իսկ մահճակալների տեղերը 5306 են։ Առանձին վերցրած «Նուբարաշեն» հիմնարկում կա 644 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշենում» էլ կա 155 դատապարտյալ ու կալանավոր, իսկ տեղերի քանակը 339 է։ Այս մասին տվյալներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Սա ներկայացնում […]

̰
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել

11:20 31.10.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: «Խաչիկ» ՍՊԸ-ի […]

̰
Ցուցարարներն առաջարկում են, որ համաներումն ազդի բոլորի պատժաչափի վրա

11:19 31.10.2018

SHANTNEWS.am- ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ֊ի մոտ դարձյալ ակցիա են կազմակերպել ցմահ դատապարտյալների ընկերներն ու հարազատները՝ պահանջով, որ համաներում տարածվի նաև նրանց վրա։ Սակայն, բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք պնդում են, որ համաներումը պետք է ազդի բոլոր ազատազրկվածների վրա՝ կրճատելով պատժաչափերը։ Այս պնդման կողմնակիցներն այն կարծիքին են, որ պետք է կրճատվեն […]

̰
ԱԺ-ում սկսվել է համաներման մասին նախագծի քննարկումը․ ներկա են բոլոր խմբակցությունները

11:08 31.10.2018

61 պատգամավորների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Մասնակցում են բոլոր խմբակցությունների պատգամավորները, և օրակարգի հաստատումն իրականացվեց միաձայն։ Երկու ընթերցումների միջև ժամանակը շատ չի լինի, նախատեսվում է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այս մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս որոշումը […]

̰
ԱԺ-ի մոտ անցկացվել է բողոքի ակցիա՝ համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածելու պահանջով

10:33 31.10.2018

Այսօր դարձյալ ԱԺ-ի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները՝ պահանջով, որ համաներում տարածվի ցմահ ազատազրկվածների վրա։ Ինչպես հայտնի է, անցած նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պատասխանի համար խոստացված 10 օրը դեռ չի լրացել: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու […]

̰
Պլանային ջրանջատում Ավան վարչական շրջանում

09:27 31.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11։00-18:00-ն, և նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Խոդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների և դրանց նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:16 31.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սասունցի Դավթի փ. 13 շենքը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 6/2 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զոհրապի փողոցը, Լուկաշին 1, 2, 3 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 «Շտապ բժշկական օգնություն» […]

̰
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը

00:01 31.10.2018

Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով: Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, ապա Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին` Վեհափառ Հայրապետը Սուրբ Հոգու առաջնորդութիւնը մաղթեց ԳՀԽ անդամներին եւ արդիւնաւոր ընթացք ժողովի աշխատանքներին: […]

̰
BACK_TO_TOP