18:38 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նիստից կարճ ժամանակով դուրս գալով, պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ինչու է քննարկումը փակ, երբ ԱԺ կայքում տեղադրված է այդ մասին լուրը:
«Թե ինչո՞ւ է ԱԺ կայքում տեղադրված, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Համենայն դեպս, դա անթույլատրելի է համակարգային տեսակետից, որովհետև հրապարակումը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, որոնք չպետք է առաջանան այս հարցի քննարկման ընթացքում»,- ասաց Կոստանյանը:
Լրագրողները հիշեցրել են նրան, որ Դավիթ Հարությունյանն ասել է, թե սխալ կա համաներման նախագծում «Սասնա ծռեր» խմբի այն անդամների մասով, որոնց նկատմամբ չկա դատավճիռ:
«Բովանդակային առումով որևէ հարցի չեմ պատասխանում: Հիմա քննարկում ենք և կանդրադառնան բոլոր հարցերին»,- հավելեց Կոստանյանը՝ ընդգծելով, որ փոփոխություններ հնարավոր են:
Համաներման կարգավորման մասին կարելի է խոսել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե այս համաներումն «աննախադեպ է», Կոստանյանը տվեց հետևյալ պատասխանը.
«Չգիտեմ՝ Արտակ Զեյնալյանն ինչ նկատի ունի, բայց համաներումը կիրառվել և կիրառվելու է թե՛ մեր իրավակիրառ պրակտիկայում առկա ավանդույթները և իրավական կարգավորումները պաշտպանելու տեսակետից, թե՛ միջազգային իրավական նորմերի: Շրջանակը լայն կամ նեղ լինելու տեսակետից մենք կարող ենք խոսել բովանդակային քննարկումները ավարտելու արդյունքում: Հիմա ես չեմ ուզում դա մեկնաբանել: Առաջին ընթերցման արդյունքում գնահատելու հնարավորություն կունենանք»:
Նա չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե որքանով է այս համաներումը տարբերվում նախորդներից: Կոստանյանը մեկնաբանություններ չտվեց նաև վիճելի դրույթների մասով.
«Ես ձեր ցանկացած հարցին համադրություն և համեմատություն անցկացնելու տեսակետից եթե պատասխանեմ, ես մեխանիկորեն կբացահայտեմ քննարկման արդյունքները և բովանդակությունը: Ես հիմա ձեռնպահ եմ մնում, հետո բոլոր հարցերին կպատասխանեմ»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...