17:01 30.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է […]
16:54 30.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաև փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների […]
16:40 30.10.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է բարերար Մայք Սարյանի հետ: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր հանդիպեցի Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին, որը նաև միլիոնավոր ներդրումներ է կատարել ՀՀ զինված ուժերում: Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր […]
16:33 30.10.2018
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, այսպես կոչված՝ «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ […]
16:28 30.10.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամի (The Paros Foundation) ներկայացուցիչների հետ։ «Հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ ծանոթացել էի մեկ ամիս առաջ՝ Նյու Յորք կատարած այցելության ժամանակ, որտեղ և պայմանավորվել էինք մոտ ժամանակներս հանդիպել Երևանում և խոսել հիմնադրամի հետագա […]
16:26 30.10.2018
Հունաստանում ավարտվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Վերջին տուրի պարտիաներից մի քանիսը դեռ ընթացքի մեջ են, իսկ Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանն արդեն աշխարհի չեմպիոն է: Իր վերջին պարտիան Լեհաստանը ներկայացնող Պավել Տեկլաֆի հետ Շանթն ավարտել է ոչ-ոքի և անհասանելի դարձել մյուս բոլոր մրցակիցների համար: Շանթը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նրա մոտ մրցակիցը, ով […]
16:24 30.10.2018
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել իր «Դրախտի դարպասը» ֆիլմին աջակցողներին, ապա նշել, որ ֆիլմն իրականություն դարձնելու համար կրկին աջակցության կարիք կա: «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ մեզ տրամադրած ձեր թանկ ժամանակի, ձեր ամենափոքրիկ ներդրման համար, որը քաջալերում է մեզ՝ է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարելու հայկական կինոարտադրությունը զարգացնելու համար։ Ձեզանից շատերի շնորհիվ է, որ […]
16:06 30.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 2018թ հուլիսի 08-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի […]
16:03 30.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ […]
15:50 30.10.2018
2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․ […]
15:36 30.10.2018
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ «Աբովյան» ՔԿՀ. Վերականգնման արդյունավետություն և թափանցիկության մշակույթի հիմնում» խորագրով ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել վերոնշյալ ՀԿ ներկայացուցիչները և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: […]
15:17 30.10.2018
Պարտադիր չէ, որ մարդիկ լիարժեք քո հետ համակարծիք լինեն, դա նույնիսկ վատ է։ Շատ վատ կլինի, եթե այս ընտրություններում 100%-ով կամ 90%-ով կամ 80%-ով հաղթի ՔՊ կուսակցությունը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Պատգամավորը բացատրեց, որ իրենք բնական, քաղաքական դաշնակիցներ են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ […]
14:50 30.10.2018
Գործարարների համար մի շարք հարկատեսակներով հարկային բեռը որոշակիորեն նվազելու է: Այս մասին հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Թե որքանով է նվազելու հարկային բեռն ու երբ, Մանուկյանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրա մասին ինքը չէ, որ պետք է ասի: «Էթիկական նկատառումներից ելնելով՝ չէի ուզի այդ ամենը հնչեր իմ շուրթերից: Կառավարությունում մենք ունենք […]
14:23 30.10.2018
Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե կառավարությունը տնտեսական քաղաքականություն չունի: Ըստ Մանուկյանի՝ տնտեսական քաղաքականությունն իրենից առաջին հերթին ենթադրում է երկիրը դարձնել ավելի մրցունակ, ինչի նախադրյալներն արդեն կան: «Կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն. սա արդեն նշանակում է, որ կա անհրաժեշտ պայմանների մի բազմություն, որոնք հնարավորություն են ընձեռում, որպեսզի երկիրը դառնա ավելի մրցունակ»,- […]
14:22 30.10.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի հնարավոր զարգացումներին: Բնապահպանը նախ՝ նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հարցում իր տեսակետը հստակեցրել է և նշել, որ ունենալով ոսկի և ջուր, այդ երկուսից ընտրում է ջուրը: Այնուհետ խոսելով […]
14:14 30.10.2018
«Զուտ ժամանակային առումով ես կարծում եմ, որ երրորդ անգամ Ընտրական օրենսգիրքը չի բերվի ԱԺ»,- կարծում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ընտրությունների կգնանք գործող օրենսգրքով: Անհասկանալի է, թե ինչու որոշ քաղաքական ուժեր, որոնց կենսական շահերից էր բխում նոր օրենսգրքի ընդունումը, որպեսզի հանվեր ռեյտինգային ընտրակարգը, նվազեցվեր ընտրական շեմը, որովհետև նորով սահմանվում է չորս տոկոս անցողիկ […]
14:12 30.10.2018
Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովը շարունակել է իր աշխատանքները: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից մանրամասներ է հաղորդում համաժողովից: Մյունխենի անվտանգության համաժողովը գլոբալ անվտանգության քաղաքականության և ռազմական ոլորտում համագործակցության քննարկումների ազդեցիկ հարթակ է, այն անցկացվում է ամեն տարի Մյունխենում, բայց դրանից զատ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում, և այդ ձևաչափերից մեկն էլ հիմնական խմբի հանդիպումներն […]
14:06 30.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի […]
14:01 30.10.2018
Տնտեսության կառուցվածքը վստահաբար պետք է փոխվի: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Նրա բացատրմամբ՝ ներկայումս գործող կառուցվածքը երկարաժամկետ կայուն աճի հեռանակարներ չի ստեղծում: «Այս փոփոխությունը ենթադրում են, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշներ, ֆորմալ առումով, այսպես ասած, ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ»,- ասել է Մանուկյանը: Մանուկյանի խոսքերով՝ մաքսային, […]
14:00 30.10.2018
«Չնայած դեմոկրատական Հայաստանում տարբեր տեսակի քննարկումներին, ի դեմս Բելառուսի, դուք միշտ ունեցել եք և կունենաք լավ ու վստահելի ընկեր։ Մենք միասին աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում՝ մեր Եվրասիական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում։ Եվ ինչ էլ որ այնտեղ ասեն, գրեն, մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, ամենը, ինչ դրված է այս կազմակերպությունների շրջանակներում»,- այս մասին հայտարարել […]
13:56 30.10.2018
Երբ մենք ասում ենք ստվերի դեմ պայքար, դա գոնե պետք է տնտեսական ցուցանիշների վրա արտացոլված լիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը: Ըստ նրա՝ եթե ստվերի դեմ պայքար եղել է, ապա տնտեսական ակտիվության աճը 0,2 %-ից ավելի բարձր պետք է լիներ, եթե եղել է ստվերի դեմ պայքար, ապա Հայաստանում տնտեսական ակտիվության աճն […]
13:44 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն հստակ երկու առաջարկ կա: «Սա հերթական քննարկումներից մեկն էր, որի ժամանակ պարտավորվել էինք ներկայացնել մեր […]
13:30 30.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ամերիկյան «Salesforce» ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք […]
13:25 30.10.2018
Հայաստանի տնտեսական աճը դանդաղել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը: Սակայն նա ընդգծել է՝ տնտեսական ցուցանիշն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մշտապես է այդպիսին եղել: «Սա մեր տնտեսության կառուցվածքներից է: Եթե դուք փորձեք ուսումնասիրել, շատ մեծ հավանականությամբ կարող եք ասել, որ նոյեմբերին, դեկտեմբերին շատ ավելի լավ ֆոն կլինի, բայց հոկտեմբերի համար մտահոգություններ […]
13:06 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ, 50-ամյա Ոսկան Մ.-ին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում […]
13:00 30.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով […]
12:49 30.10.2018
Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին, հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները: Հասկանալով […]
12:44 30.10.2018
Ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին Ադրբեջանի հինգ, իսկ հեռանկարում` յոթ «գրավյալ» շրջանների վերադարձ, քաղաքագետը […]
12:37 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին: Ինչպես տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ […]
12:34 30.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր […]