13:02 29.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, […]
13:00 29.10.2018
2018թ. հոկտեմբերի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:
12:55 29.10.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` իր հիմնական ցանկությունը ժողովրդին օգտակար լինելն է: «Ես նորից ասեմ բոլոր լրագրողներին, Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը մտադրություն, ինչ-որ եսիմ ինչ… ես նորից եմ ասում, հիմնական իմ ցանկությունն ա, որ կարողանամ օգտակար լինեմ, ես խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, ամեն […]
12:50 29.10.2018
«Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու։ Բոլոր այն կարծիքները, որ «կոնսենսուսը մինուս մեկ է», թերի քաղաքական արժեք են ստանում հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսանկյունից»,- Ազգային ժողովում իր այսօրվա ելույթում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է։ Ինչքան էլ խորհրդարանում փորձեն իրար համոզել, Աշոտյանի խոսքով, որևէ […]
12:36 29.10.2018
Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստի ընթացքում հնչած խոսքերը ստվերեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամենակարևոր գրավականը՝ բիզնեսմենների անջատումը քաղաքականությունից։ Այս մասին իր դիրքորոշումն ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Ինչի՞ համար է այս օրենսգիրքը փոփոխության ենթարկվում։ Ընդհանրապես ինչի՞ համար է հեղափոխություն եղել Հայաստանում։ Կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և […]
12:30 29.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» և մինչև 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: ՀՖՖ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է […]
12:28 29.10.2018
Պուլկարիոյ Պուրկաս քաղաքին մէջ բացումը կատարուած է Երջանկայիշատակ Վազգէն Վեհափառի անունը կրող թանգարանը։ Թանգարանը կառուցուած է 2005-ին Պուրկասի հոգեւոր հովիւ Պօղոս քհնյ. Միքայէլեանի ջանքերով եւ Մարգարիտա Մելքոնեանի բարերարութեամբ: Թանգարանը անուանակոչուած է Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Հայոց թեմերու լուսահոգի առաջնորդ, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն վեհափառի անունով, եւ յատկանշական է, որ այս իրադարձութիւնը տեղի ունեցաւ 2018-ին, երբ կը […]
12:26 29.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով առանց […]
12:22 29.10.2018
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել, հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկել է արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը, և որոշում է կայացվել մասնակցել առաջիկա ընտրություններին: «Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին՝ նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձևավորել նախընտրական ցուցակ: Միաժամանակ, ՍԻՄ նախագահին […]
12:16 29.10.2018
Այնպես չէ, որ քաղաքական վերջնական որոշումները ընդունվում են խորհրդարանում։ Այս տեսանկյունից Հայաստանում չկա խորհրդարանական երկրի խորհրդարանի պահանջներին համապատասխանող Ազգային ժողով։ Եթե նախկինում խորհրդարանը նայում էր նախագահականի որոշումներին, հիմա նայում է գործադիրի ուղղությամբ։ Այս մասին իր կարծիքն այսօր հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Պարզ ասեմ՝ օրենքների 95 տոկոսը գալիս է կառավարությունից։ Պառլամենտն […]
12:15 29.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական […]
12:14 29.10.2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այսօրվա քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը քննադատեց ռեյտինգային ընտրակարգը։ Նրա խոսքերով՝ այս ընտրակարգով ընտրված պատգամավորները որևէ ելույթ չեն ունենում խորհրդարանում, քաղաքական ակտիվ գործունեություն չեն ծավալում։ Նրանք, ըստ Մելքումյանի, հնարավոր է՝ ակտիվ աշխատանք են անում իրենց տեղերում՝ համայնքներում, որտեղից ընտրվել են, սակայն խորհրդարանում նրանց մեծ մասն աշխատանքային գործունեություն […]
12:12 29.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ներկա էր խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը: Լրագրողներն Ալեքսանյանին հիշեցրին` նախորդ անգամ նա միակ պատգամավորն էր, որը դեմ քվեարկեց այս նախագծին, ինչին նա արձագանքեց. «Ես կնոպկեն շշկռվեցի, կնոպկեն: Դեմ չեմ ըլե, ձեռնպահ պետք ա սեղմեի, կնոպկեն պռոստը սխալվա, […]
12:08 29.10.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական կոնսենսուս կա, քանի որ խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքը, միանշանակ, կողմ է այս նախագծին։ Այս մասին Զոհրաբյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից իրենց դիրքորոշումը ներկայացնելիս։ Զոհրաբյանի խոսքերով՝ իրենք կողմ են նոր օրենսգրքով ընտրություններին գնալուն, բայց եթե այն չընդունվի էլ, կարող են գործող […]
12:06 29.10.2018
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր մեկնարկել է «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումը: Ֆորումը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ Սփյուռքի հայկական գիտական ասոցիացիայի աջակցությամբ: Գլոբալ ֆորումը համախմբում է արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության և տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական և […]
11:54 29.10.2018
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակից շուտ ազատվել ծառայությունից: Թորոսյանը նախ՝ ցույց տվեց իր զինվորական գրքույկը, ապա նշեց, որ անցել է ծառայության 2015 թվականին, երբ 33 տարեկան էր: Ծառայել է մեկ տարի և ազատվել ծառայությունից առողջական վիճակի պատճառով: Թորոսյանը մանրամասնել է, որ ծառայել է որպես բժիշկ-սպա, […]
11:39 29.10.2018
Վ․Սարգսյանի անվան ռազմական և Ա․Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը։ Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց ռազմական բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և […]
11:35 29.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր ներկա է խորհրդարանում տեղի ունեցող արտահերթ նիստին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր գլխավորած ուժը հավատարիմ է մնալու իր խոստմանը, ամբողջ թիմով ներկա է ԱԺ նիստին: Մատնացույց անելով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանին` Ծառուկյանն ասաց. «Նայեք, մարդը անթրաշ, գույնը նայի` սպիտակ, հարգելով թիմին` էսօր եկել ա, ոտի վրա չի […]
11:32 29.10.2018
Ազգային ժողովում այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքի վերաքննարկումը և վերաքվեարկությունը, ինչը նախաձեռնել են ԱԺ պատգամավորները։ Իր խոսքում, նախաձեռնության անունից հանդես եկող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մի քանի հիմնական կետ նշեց, որոնք ներառված են օրենսգրքի թարմ տարբերակում։ Ռեյտինգային ընտրակարգի արդյունավետությունը, ըստ Պետրոսյանի, իրենք չեն հերքել, քանի որ այդ ընտրակարգը բարեհաջող գործում […]
11:26 29.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 […]
11:25 29.10.2018
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր անցկացվում է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նախագիծը դրվելու է քվեարկության: ԱԺ նիստին գրանցվել է 58 պատգամավոր, ինչը նշանակում է, որ քվորում կա։ Նիստից հիմնականում բացակայում էին Հանրապետական խմբակցության պատգամավորները։ Ընթացիկ առաջին ընթերցումից հետո նախագիծը պետք է քննարկվի 24 ժամվա մեջ, ինչի մասին նիստի նախաձեռնողները ներկայացրել […]
11:17 29.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հանրության ուշադրությունն է հրավիրվել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կազմակերպերլ է Դի-Վի-Վի Ինթերյնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» […]
09:47 29.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-24։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի պող. 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդով և Մալխասյանց նրբանցքներ, Ն.Զարյան՝ 21-132 համարներ, Կոմիտաս 35-65 կենտ […]
09:38 29.10.2018
Հոկտեմբերի 28-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ մոտ 8000 քմ, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աղիտու գյուղից դեպի Նորավան գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 4000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
09:25 29.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ 2-րդ փողոցի սեփական տները, Նոր-Նորքի 5-րդ զանգված՝ Գալշոյան փ. 24, 30 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 10, 10Ա, 14 շենքերը, Գարեգին Նժդեհի փ. 58 շենքը 14-34 բնակարանները, […]
00:00 29.10.2018
Հոկտեմբերի 19-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ավանի Աճառյան փողոցի շենքերից մեկում ապրող 79-ամյա մի կին և հայտնել, որ շքամուտքում անծանոթ մի երիտասարդ հափշտակել է իր պայուսակը, որում եղել է փող, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և այլն: Ոստիկանները դեպքից ընդամենը 30 րոպե անց բերման են ենթարկել կասկածյալին՝ Մասիս Ն.-ին:
23:11 28.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը:
22:58 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին` ժամը 16:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնիի ձորում, ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Կ.):
22:44 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]
21:14 28.10.2018
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հետ կապված։ Այս մասին գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ հոկտեմբերի 27-ին: Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի […]