Պուրկասի մէջ բացուած է Վազգէն Կաթողիկոսի անունը կրող թանգարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Պուրկասի մէջ բացուած է Վազգէն Կաթողիկոսի անունը կրող թանգարանը

12:28 29.10.2018

Պուլկարիոյ Պուրկաս քաղաքին մէջ բացումը կատարուած է Երջանկայիշատակ Վազգէն Վեհափառի անունը կրող թանգարանը։

Թանգարանը  կառուցուած է 2005-ին Պուրկասի հոգեւոր հովիւ Պօղոս քհնյ. Միքայէլեանի ջանքերով եւ Մարգարիտա Մելքոնեանի բարերարութեամբ: Թանգարանը անուանակոչուած է Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Հայոց թեմերու լուսահոգի առաջնորդ, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն վեհափառի անունով, եւ յատկանշական է, որ այս իրադարձութիւնը տեղի ունեցաւ 2018-ին, երբ կը նշուի վեհափառի ծննդեան 110-ամեակը:

Այն ունի պատմական եւ կրօնական արժէք ներկայացնող հարուստ նմոյշներ՝ հնատիպ գիրքեր, պատարագամատոյցներ, Աւետարաններ, խաչեր, թագեր, եկեղեցական զգեստներ, սպասներ եւ այլն, որոնցմէ կրնանք առանձնացնել 1686-ին Վենետիկի մէջ հրատարակուած Աւետարանը, 1686-ին Վենետիկի մէջ հրատարակուած երկու Ճաշոցները, 1757-ի շուրջառը եւ այլն:

Յատկանշական էր, որ բացման արարողութենէն անմիջապէս ետք տեղւոյն հայերէն մէկը թանգարանին նուիրեց Պալքանեան առաջին պատերազմին, Անդրանիկի ջոկատին մէջ կռուած իր մեծմօր թուրը, որ այսուհետեւ պիտի համալրէ թանգարանի ցուցադրուող նմուշներու շարքերը:

 Թանգարանի բացման ներկայ եղած են հայ եւ պուլկար պատասխանատուներ։

Բացման հանդիսութիւնը կատարած է թեմի առաջնորդը՝ Տ. Տաթեւ եպս. Յակոբեանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP