TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին

17:30 29.05.2024

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶՈՒ ԳՇ պետն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նշել է, որ ներկայում սահմանի այդ հատվածում սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ […]

̰
Անահիտ Մանասյանն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոն 

17:24 29.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին: Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

17:20 29.05.2024

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված է երեք տասնյակից ավելի հարց:

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:12 29.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Աղետի գոտում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների աշխատանքները շարունակվում են

17:07 29.05.2024

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով […]

̰
Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

17:00 29.05.2024

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, քննարկվել […]

̰
Սուրեն Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

15:54 29.05.2024

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև […]

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը․ ԱԳ նախարարի տեղակալ

15:51 29.05.2024

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար` «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, […]

̰
2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ․ Փաշինյան

15:28 29.05.2024

2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է թոշակառուների կողմից 60 մլրդ 104 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա շատ լավ ծրագիր է, կարևոր ծրագիր է, որը օգնում է, որպեսզի մենք ստվերը կրճատենք: Բայց նաև որոշակի […]

̰
Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն

15:11 29.05.2024

Լոռու մարզում գետերի վարարումից տուժել է նաև «Լոռի» ՋՕԸ-ն․ վնասվել են ընկերության համակարգերը։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն։ Աշխատանքներ են տարվում պոմպակայանները տիղմից մաքրելու ուղղությամբ, շարժիչների մի մասը ապամոնտաժվել և տեղափոխվել է մասնագիտացված գործարան` քանդելու, չորացնելու և նորից հավաքելու համար։ «Լոռի» ՋՕԸ-ի ողջ անձնակազմը և տեխնիկան մոբիլիզացվել են աղետի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և […]

̰
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

14:42 29.05.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի […]

̰
ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն․ Փաշինյան

14:33 29.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովներում՝ 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը։ «Նախ` ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հանրապետության տոնի առիթով, որը նշվում է մայիսի 28-ին: Ես չեմ հիշում՝ նախկինում այսպիսի համընկնում եղել է, բայց, քանի որ բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկում ենք հենց հաջորդող օրը, ես կուզենայի խոսել մի […]

̰
Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

22:16 28.05.2024

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […]

̰
Մայիսի 28. պարգևատրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, Սարդարապատում՝ խոնարհվել ծաղիկներ

19:12 28.05.2024

Հանրապետության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Մինչ այս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ անձանց: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Օպերատիվ իրավիճակը աղետի գոտում՝ ժամը 17:00-ի դրությամբ

19:00 28.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ […]

̰
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

18:56 28.05.2024

Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի […]

̰
Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր. ԿԳՄՍՆ

18:51 28.05.2024

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց […]

̰
Վերականգնողական աշխատանքները՝ Հաղպատի խաչմերուկի հատվածում

18:43 28.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասը ժամանակավոր վերականգնելու և երթևեկությունը խիստ անհրաժեշտության դեպքում ապահովելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանի ԱԳ նախարարը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

18:32 28.05.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: «Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- «X» սոցիալական ցանցում գրել է […]

̰
Բելգիայում Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ

18:21 28.05.2024

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

̰
ՀՀ-ում Բելգիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

18:07 28.05.2024

Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհավորել է Հայաստանին՝ Հանրապետության օրվա առթիվ. «Շնորհավոր Հանրապետության տոնը: Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 106-ամյակը»,- գրել է Բելգիայի դեսպանը։ Happy Republic Day! 🇦🇲 Today, #Armenia celebrates the 106th anniversary of the First Republic. pic.twitter.com/VEcuoYyQ0t — 🇧🇪 Ambassador Eric De Muynck (@BelgiumArmenia) May 28, […]

̰
Քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների

17:49 28.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։ Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։ Մասնավորապես․ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝ 1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 2․ ՀՀ […]

̰
Հայաստանը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Եթովպիայի հետ. ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձը

17:43 28.05.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիային՝ Ազգային օրվա առթիվ. «Այսօր մենք միանում ենք մեր եթովպացի ընկերներին՝ ոգեկոչելու Ginbot 20-ը: Հայաստանը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Եթովպիայի հետ՝ հիմնված պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա»,- նշվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ «X»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Today we are joining our Ethiopian friends to […]

̰
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա

17:29 28.05.2024

Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի ուսանողներ, Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը տարբեր բուհերից արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,-գրել […]

̰
Բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին

17:25 28.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի հետևանքով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ն շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին։

̰
Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են

17:16 28.05.2024

Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են: Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հեղեղից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել նաև Լոռու մարզպետարանը:

̰
Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

17:06 28.05.2024

Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը։ Նախարարին զեկուցվել է երեկ երեկոյան տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես […]

̰
Հանրապետության տոնի առթիվ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

16:36 28.05.2024

Հանրապետության տոնի առթիվ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր: «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ ժողովուրդը: Կեցցե՛ ժողովրդի իշխանությունը, որը պատկանում է միայն և միայն ինքնիշխանին` ժողովրդի՛ն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

̰
Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն․ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում

16:23 28.05.2024

Հանրապետության օրը մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի՝ պետականության ստեղծման ի կատար ածումը։ Այն մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի, ժողովրդական զանգվածների՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը իր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց […]

̰
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

15:32 28.05.2024

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ։ Այս մասին նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում։ Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շարունակական աջակցության […]

̰
BACK_TO_TOP