16:17 31.05.2024
Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33-ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը […]
16:12 31.05.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին: Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և Սփյուռքից: Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների, […]
16:06 31.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ամփոփել են ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ինչպես բոլոր նոր ներդրվող ինստիտուտների, այնպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում՝ օրգանիկ զարգացման ընթացքում ի հայտ է գալիս բարելավումների անհրաժեշտություն, միաժամանակ նաև՝ հասարակության […]
16:00 31.05.2024
Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակին: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են աղետից տուժած տարածքներում վնասի ծավալներին և ներկայումս ընթացող աշխատանքներին` ուղղված աղետի հետևանքների վերացմանը: Արտակարգ իրավիճակի […]
15:56 31.05.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ հանրապետության տարբեր մարզերում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված վերահսկողական լայնամասշտաբ միջոցառումներ։ Շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հայտնաբերվել է անօրինական սևահող տեղափոխող 3 բեռնատար։ Երևան-Սևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում «SHACMAN», «ԶԻԼ», «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց համապատասխան թույլտվության ապօրինի տեղափոխել են ընդհանուր՝ 32.5խմ […]
15:51 31.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքում»: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել. «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու […]
15:31 31.05.2024
ՀՀ քննչական կոմիտեն սկսել է իր ձևավորման 10-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնց մեկնարկը խորհրդանշական կերպով տրվել է ՀՀ Սյունիքի մարզում։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության և ծառայողների մասնակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիքի մարզ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Միջոցառումներն սկսվել են ՀՀ […]
15:28 31.05.2024
«Հաղպատ» կայարանի մոտ դեպի գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը փլուզվել էր հեղեղումներից։ Կամուրջն անցանելի դարձնելու համար կատարվում է լիցք։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
15:10 31.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին։ Նախարարության ներկայացուցիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի գլխավորությամբ կատարվում են տիղմի մաքրման աշխատանքներ, մաքրվում են շենքերի բակերը, փողոցները և շքամուտքերը։ Կատարվել են ինչպես բեռնափոխադրումներ (հումանիտար օգնություն), այնպես էլ ուղևորափոխադրումներ։ […]
15:03 31.05.2024
Լոռու մարզում վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
14:40 31.05.2024
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Բաքվում «Ականների ազդեցության նվազեցում շրջակա միջավայրի վրա. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով ականազերծման գործողությունների III միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը: Հուսով ենք, որ մնացած հարցերը շուտով կլուծվեն»,-ասել է […]
14:33 31.05.2024
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը մասնակցել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գիտական բաժնի «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին: UNODC-ի վարժանքին կենտրոնի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը գրանցել է ճշգրիտ արդյունքներ, ինչը գործակցության նոր հնարավորություններ կստեղծի միջազգային լաբորատորիաների հետ:
23:42 30.05.2024
Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
22:07 30.05.2024
Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]
20:55 30.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ռուբինյանց փ. 12-16/1 շենքեր, Ղափանցյան փ. 5/28-108 առանձնատներ, Արարատի մարզ` 10:30-12:30 Մասիս գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11։00-14։00 Հրազդան քաղաք՝ «Մանսաթ պլազա» առևտրի կենտրոն, Ջրառատավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրառատավանի սառցակոմբինատ […]
20:27 30.05.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը: Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառնում է առավել կարեւոր եւ պահանջված: «Ավանդական հիմնարար կրթությանը զուգահեռ նաեւ ինովացիների, տեխնոլոգիական կրթության եւ արդյունաբերության շփման տեսանկյունից […]
20:22 30.05.2024
«Վեոլիա ջուրն» ավարտեց Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։ «Այս օրերին ՎեոլիաԹիմը հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերականգնեց աղետի գոտում ընկերության սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը` բացառությամբ Քարկոփ գյուղի, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։ Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա»,-հայտնում են ընկերությունից։
19:52 30.05.2024
Մայիսի 30-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և […]
19:43 30.05.2024
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում […]
19:12 30.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան): Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի […]
18:47 30.05.2024
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել են Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավար Հանս վան դեն Բերգի հետ: Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող կենտրոնի գործունեությունը` ուղղված մեր երկրում բարեփոխումների իրականացման հարցում […]
18:41 30.05.2024
Մայիսի 30-ին՝ Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ, մարվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված՝ «ՀայՓոստի» թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը […]
18:28 30.05.2024
Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, և այն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք սատարում ենք կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացներին՝ բացառապես դիվանագիտական մեթոդներով և ելնում ենք այն հանգամանքից, որ […]
18:22 30.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում: Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում: Շնորհավորելով […]
18:10 30.05.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 23-29-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 24-ին, 25-ին, 27-29-ը, Արաբկիրում՝ մայիսի 25-ին և 29-ին, Նոր Նորքում՝ մայիսի 23-ին, 29-ին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին, 27-ին և 29-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մայիսի 23-ին, 24-ին, 26-ին […]
17:50 30.05.2024
Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և […]
17:45 30.05.2024
Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով: Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ […]
17:36 30.05.2024
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. […]