Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն․ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն․ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում

16:23 28.05.2024

Հանրապետության օրը մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի 400-ամյա երազանքի՝ պետականության ստեղծման ի կատար ածումը։ Այն մի տոն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի, ժողովրդական զանգվածների՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը իր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել է առաջին անգամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը։

Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով՝ նշելով, որ 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդն առաջին անգամ ունեցավ Հայաստանի Հանրապետություն անունով պետություն։

«Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած՝ երկար կյանք չունեցավ․ ընդամենը 2 տարի, և դրա պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները, երբ ասում ենք ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը և երբեմն, նույնիսկ հաճախ, ժողովրդին կառավարվող և թելադրվող զանգվածի դեր է վերապահվում՝ հնազանդ հպատակի դերակատարում։ Բայց հանրապետությունը ժողովրդի մասին է, հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից՝ անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի՝ բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով։ Եվ հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ։ Մեր խնդիրն, ըստ այդմ, մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է՝ ոչ թե կենացներին, ոչ թե իրենց վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ, ընդհանրապես, մարդը ու քաղաքացին ուզում են ապրել և ոչ՝ տառապել, ուզում են վայելել կյանքը և ոչ թե՝ ճգնել, ուզում են սիրել և սիրված լինել, ուզում են լինել ազատ և բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում։

«Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում։ Այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը։

Կեցցե′ Հայաստանի ժողովուրդը, կեցցե′ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կեցցե′ ժողովրդի իշխանությունը։

Փա′ռք նահատակներին, որոնք ընկել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի։

Եվ պիտի ապրի, ազատ, արդար, բարեկեցիկ, խաղաղ ու երջանիկ պիտի ապրի ժողովրդի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

17:48 21.05.2025

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում […] ...

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

17:42 21.05.2025

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը: Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք […] ...

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

17:36 21.05.2025

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Մայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից […] ...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

17:28 21.05.2025

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

17:21 21.05.2025

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

17:14 21.05.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...

BACK_TO_TOP