TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:11 30.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ. ՍԱՏՄ հորդորը

17:02 30.05.2024

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են. «Հարգելի քաղաքացիներ, Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագայում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության […]

̰
Վթարավերականգնողական աշխատանքները Քարկոփ գյուղում

16:55 30.05.2024

Վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվում Լոռու մարզի Քարկոփ գյուղում: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ:

̰
«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում լավագույնը ճանաչված 6 թիմ ուղիղ դրամաշնորհ կստանա

16:48 30.05.2024

«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմ: «Ներուժ» ծրագիրն ուղղված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար Հայաստանում գործունեության գրավչության բարձրացմանը, տարբեր աշխարհագրական, սոցիալական և մշակութային իրականություններում ապրող անհատների փորձի և գիտելիքների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Խորվաթիային Պետականության օրվա առթիվ

16:37 30.05.2024

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Խորվաթիային Պետականության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներն ենք հղում Խորվաթիայի ժողովրդին՝ Պետականության օրվա առթիվ։ Ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- նշված է ԱԳ նախարարության՝ «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Heartfelt congratulations & best […]

̰
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

16:30 30.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։ Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի […]

̰
Վարչապետն ընդունել է «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին

16:22 30.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում: Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանը

16:16 30.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև անցյալ […]

̰
Վթարավերականգնողական աշխատանքները Ալավերդու Սանահին կայարան թաղամասում և Այրումի կայարանի հատվածում

16:12 30.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Ալավերդու Սանահին կայարան թաղամասում և Այրումի կայարանի հատվածում իրականացվող վթարավերականգնողական աշխատանքներից:

̰
Վայոց ձորի Մարտիրոս բնակավայրում դպրոց կկառուցվի

16:06 30.05.2024

Կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մարտիրոս 1-ին փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարտիրոս գյուղի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։  

̰
Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը

15:52 30.05.2024

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, ծրագրի որոշ դրույթներ և ֆինանսավորման ժամկետը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։ Ըստ այդմ, առաջարկվում է երկարացնել ծրագրի գործողության ժամկետը՝ հաշվի առնելով, որ կապալառուի […]

̰
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք

15:38 30.05.2024

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 […]

̰
Մեքենաների խլացուցիչների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ ժամանակավոր արգելքը 6 ամսով կերկարաձգվի

15:32 30.05.2024

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի արտահանման ժամանակավոր արգելքը՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, […]

̰
Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիներում արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի գնահատումը

15:18 30.05.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համակարգված ապահովել մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիներում պատճառված վնասի գնահատումը։ Որոշմամբ՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, ճշգրտել իրավասու մարմինների շրջանակը, որը […]

̰
Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

15:12 30.05.2024

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. մեկնարկած ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու […]

̰
Սկսվել են Դեբեդ գետի թռիչքային հատվածով Ախթալա քաղաքը սնող ջրագծի կառուցման աշխատանքները

14:58 30.05.2024

Լոռու մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է Դեբեդ գետի թռիչքային հատվածով Ախթալա քաղաքը սնող ջրագծի կառուցման աշխատանքները: «ՎեոլիաԹիմը բարդ և վտանգավոր պայմաններում կառուցում է գետի վրայով անցնող 80 գծամետր ջրագիծ, ինչը թույլ կտա վերականգնել քաղաքի ջրամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել․ քննարկում գործադիրի նիստում

14:50 30.05.2024

Կառավարության նիստը սկսվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և իրականացվող միջոցառումների մասին քննարկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել. «Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում […]

̰
Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են․ Սանոսյան

14:43 30.05.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին: Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և […]

̰
2023 թ. մեր պլանային ցուցանիշները հիմնականում գերակատարվել են. Անահիտ Մանասյան

14:13 30.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների […]

̰
Վթարավերականգնողական և ջրահեռացման աշխատանքներ են իրականացվում Ալավերդի քաղաքում

13:34 30.05.2024

Վթարավերականգնողական և ջրահեռացման աշխատանքներ են իրականացվում Ալավերդի քաղաքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Համաշխարհային ֆորումին ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով ՀՀ կողմից իրականացվող միջոցառումները

13:24 30.05.2024

Մայիսի 18-ից 25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆորումին մասնակցել են 160 երկրներից շուրջ 20․000 պատվիրակներ։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային […]

̰
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի

13:19 30.05.2024

Հանրապետության տարածքում`մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-2-ին, 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ մայիսի […]

̰
ՀՀ կառավարությունը կեղծիք է որակում Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին հրապարակումները

13:03 30.05.2024

ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները: «Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,-հրապարակումները մեկնաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին ՀՀ կառավարությունից:

̰
Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը

12:58 30.05.2024

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում. Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 102 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 մ3/վ (վտանգավոր ելքը […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ

12:43 30.05.2024

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Դասընթացներին մասնակցել են համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված 4 մարզերի՝ Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները։ Նրանք ձեռք են բերել 🖥 urban.e-gov.am («E-permits.am»–ի արդիականացված տարբերակ) համակարգով աշխատելու հմտություններ, ինչպես նաև ստացել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ: Դասընթացներն անցկացրել […]

̰
Հեղեղումների հետևանքով Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ է․ ՏԿԵ նախարար

12:36 30.05.2024

Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքների տարբեր բնակավայրերում, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում մի շարք ավերածություններ կան տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ «Մասնավորապես, ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ […]

̰
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ

12:31 30.05.2024

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3%ով կամ 73.5 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում

12:12 30.05.2024

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ սրբազանի գլխավորությամբ բողոքի ակցիա է իրականացնում Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Կառավարության շենքում գործադիրի նիստն է ընթանում։ Մի քանի շարքով ոստիկաններ են այնտեղ կանգնած: Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվածների թիվ այս պահին հրապարակված չէ։

̰
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք

12:06 30.05.2024

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը այցելել է Սյունիքի մարզ, Գորիսում հանդիպել առաքելության անձնակազմի հետ։ Այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Առաքելության անձնակազմը եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լճի տարածքում։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: […]

̰
39-ամյա տղամարդու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

11:58 30.05.2024

Իրացնելով ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ մայիսի 29-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և, իր վարած «ՎԱԶ-21015»-ով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «EKOL Aras Magnum» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, և ծալովի դանակ: Կազմված […]

̰
BACK_TO_TOP