08:28 12.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր եւ Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, որը նշվել է «Օջախ» ռեստորանում։ Փեսացուն, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն է ստացել, գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։ Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգեւորականներ, […]
00:45 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին Մարալիկում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա: Այս մասին հայտարարություն են տարածել խմբի անդամները․ «Այսօր Մարալիկում մի խումբ անձինք հարձակվեցին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի վրա՝ անվանելով նրանց հակահեղափոխականներ, խոչընդոտեցին նրանց եթերը, վնասեցին գույքը: Մի խումբ անձանց այս գործողությունները վտանգում են ժողովրդավարության արժեքները, ոտնահարում […]
23:40 11.10.2018
Հայաստանի մեծահասակների սամբոյի հավաքականը պատրաստվում է նոյեմբերին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Միջազգային կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն ինը սամբիստներ, նրանցից չորսը գյումրեցի մարզիկներն են, ովքեր Հայաստանի առաջնության չեմպիոններ են։ Մինչ մեծահասակների աշխարհի առաջնությունը հոկտեմբերի 11-ից 15-ն էլ Թբիլիսիում կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը։ Այս ստուգատեսում էլ Գյումրին կներկայացնի 20 ամյա Արտյոմ Ավետիսյանը։ Արտյոմ Ավետիսյանը մի քանի […]
22:57 11.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ՝ մակագրելով․ «Մեր լավ բարեկամի հետ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2170901416563575/?type=3&theater
22:12 11.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 15, յուրացման կամ վատնման 3, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական և հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել է […]
21:44 11.10.2018
Շառլ Ազնավուրն այսօր Երևանում մեզ հետ պետք է լիներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրին․ «Պետք է լիներ հանդիպում իր սիրելի Հայաստանի, բայց նաև ֆրանսերենի հետ: Նա առանձնահատուկ սեր ուներ ֆրանսերենի նկատմամբ, իր ողջ կյանքի ընթացքում Ազնավուրն աշխատում էր բառի հետ, արդյունքում նա դարձավ աշխարհում ֆրանսերենի մեծագույն դեսպաններից […]
21:15 11.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են միջպետական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին և հումանիտար ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում արդյունավետ […]
20:02 11.10.2018
Երևանի Ազատության հրապարակը, որտեղ տեղակայված է Ֆրանկոֆոնիայի ավանը, մի քանի օրով վերածվել է մշակութային մի խճանկարի: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները ավանում իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում են իրենց ազգային հագուստը, ուտեստները, խմիչքներն և աքսեսուարները: Հրապարակի հենց մեջտեղում բեմն է և իրար հաջորդելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց ազգային երգ ու պարով: ShantNews.am-ը ավանում զրուցել է […]
19:56 11.10.2018
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված գալա համերգը: Այն մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 19:30-ին: Համերգին մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ երգիչներ, ինչպիսիք են ZAZ–ը, Մելոդի Գարդոն, Անժելիկ Կիջոն և DJ Folamour-ը։ Համերգին ներկայացված են նաև հայկական ազգային և ժողովրդական երաժշտությունն ու աշխարհի տարբեր երկրների մշակութային յուրահատուկ երաժշտական ներկայացումներ: Համերգի եզրափակիչ հատվածը նվիրված […]
19:47 11.10.2018
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կոչով դիմել է ֆուտբոլի հայ երկրպագուներին՝ խնդրելով առաջիկա երկու խաղերում աջակցել Հայաստանի հավաքականին: «Կոչ եմ անում մեր բոլոր երկրպագուներին՝ գալ «Հանրապետական» մարզադաշտ և աջակցել մեր հավաքականին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ hոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի […]
19:25 11.10.2018
Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար […]
19:17 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սարգսյանը ողջունել է Էստոնիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին: Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես կարևորվել է զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երիտասարդների […]
19:03 11.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում այսօր մասնակցել են «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը: Մեծանուն շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նշվել է, որ […]
18:38 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Նորին գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ […]
18:30 11.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը: Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը: Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը: Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի […]
18:20 11.10.2018
Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը: «Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են»,- հավելել է նա:
17:56 11.10.2018
Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում չեն ստանում իրենց հասանելիք արձակուրդը, կարող են դրա դիմաց ստանալ փոխհատուցում։ Սրա վերաբերյալ օրենքի նոր նախագիծն առաջարկել է արդարադատության նախարարությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախկինում գործող կարգը, որով փոխհատուցում նախատեսված չէր, հակասահմանադրական է համարվել։ Ըստ այդմ, հիմա նոր նախագիծ է առաջարկվում, որը փոփոխություններ կմտցնի «Զինվորական ծառայության […]
17:36 11.10.2018
Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ ժամանած Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը: Բելգիայի վարչապետը ծաղկեպսակ դրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ և մեկ […]
17:17 11.10.2018
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինն են: «Ճանաչեցի՞ք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր փողկապը Վիշապաքաղ Վահագնի նկարազարդմամբ ու առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի` Հայաստանի մասին «ներսից» պատմող գիրքը ստեղծվել են թումոցիների կողմից»,- գրված է լուսանկարին կից:
17:09 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի կեցավայր: Այնտեղ նա ներկայացել է փոքրիկ ելույթով՝ տեղեկացնելով, որ ըստ պայմանավորվածության՝ Շառլ Ազնավուրի հետ պետք է հանդիպեին Երևանում՝ հենց այդ կեցավայրում: «Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, […]
17:04 11.10.2018
Վերջ տալ բանակում զինվորների հանդեպ բռնությանը և հալածանքներին: Սա է գյումրեցի զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատների պահանջը, որն այսօր լրագրողներին է ներկայացրել Գևորգի մորեղբայրը։ Հիշեցնենք` Գևորգ Հարոյանը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Հարազատները ինքնասպանության վարկածը բացառում են և համոզված են, որ Գևորգի մահը զորամասում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնության հետևանք է: Արմեն Բեգլարյանը քրոջ որդու՝ Գևորգ […]
16:50 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն հայտարարել է, որ հավաքված պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացնում են բազմաթիվ երկրներին հատուկ խնդիրներ: «Ժողովրդագրական մեծ շարժերի իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի իր պատասխանները որոշ հարցերի համար: Դրանք համընկնում են Ֆրանկոֆոնիայի որդեգրած սկզբունքներին: Այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում գիտության դերին, նաև արհեստական բանականությանը, որն իր դրական […]
16:47 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։ Նա թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Վերնիսաժի տարածքում` ուղեկցող մի տղամարդու հետ թևանցուկ։ Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց և թևնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ և […]
16:38 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ, քիչ առաջ ժամանեց Շառլ Ազնավուրի կեցավայր: Նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը: Հյուրերի թվում է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Էմանուել Մակրոնը շրջայց կատարեց Ազնավուրի կեցավայրում:
16:36 11.10.2018
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև: «Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և […]
16:20 11.10.2018
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը այսօր հայտարարել է, որ հայ ժողովուրդը զոհ է դարձել սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության: «Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց ողջ մնալ։ Հայաստանն այսօր […]
15:53 11.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում` ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հարցին` ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը, Սարգսյանը պատասխանել է. «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է` օրենքի, օրինականության և, իհարկե, […]