TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաջին տիկիններն այցելել են Ֆրանկոֆոնիայի ավան

14:36 12.10.2018

Առաջին տիկիններն այցելել են Ֆրանկոֆոնիայի ավան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ առաջին տիկնայք այցելել են Երևանի կենտրոնում կառուցված Ֆրանկոֆոնիայի ավան: Նրանք շրջայց են կատարել տաղավարներով: Շրջայցի ընթացքում առաջին տիկինները զրուցել են տաղավարում գտնող մարդկանց հետ: Ֆրանկոֆոնիայի ավանում գտնվող մարդիկ հնարավորության դեպքում սելֆի են արել առաջին տիկինների հետ: Զբոսանքի ընթացքում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ […]

̰
Երևանի մետրոպոլիտենում տոնական տրամադրություն է

14:29 12.10.2018

Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում քիչ առաջ տոնական տրամադրություն էր: Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում նվագախմբի ուղեկցությամբ գեղեցիկ երաժշտություն էր հնչում:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

14:28 12.10.2018

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։

̰
Արթիկի բժշկական կենտրոնը վերջապես կվերանորոգվի

14:25 12.10.2018

Շիրակի մարզում 450 մլն դրամի ծրագիր է իրականացվելու պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Գումարն ուղղվելու է հրատապ խնդիրների լուծմանը: Դրանց թվում են դպրոցական շենքերի, հիվանդանոցների, մարզադպրոցների վերանորոգումը, գյուղերի սելավատարների մաքրումը։ Պետբյուջեից ֆինանսավորվելու են միայն ծրագրերի շինարարական աշխատանքները, իսկ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համար գումարներ հատկացվել են համայնքային բյուջեներից: Վերջապես ծրագրում ընդգրկվել է Արթիկի բժշկական կենտրոնը, որի շենքային պայմանները և […]

̰
Նախագահը Վիետնամի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ կապերի խորացմանն առնչվող հարցեր

14:22 12.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ […]

̰
Մարալիկում տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 քաղաքացի ներկայացել է ոստիկանություն

14:16 12.10.2018

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը` ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, […]

̰
«Ավրորա»-ն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկի մասին

14:08 12.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և […]

̰
Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են. «ԱդեկվաԴ»

13:59 12.10.2018

Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակները: Ըստ նրանց՝ իշխանություններ այդ քայլին են գնացել իրենց լռեցնելու համար: «Մեզ լռեցնելու լավագույն տարբերակը կլիներ խուլիգանության հոդված բացելը մինչև 6 տարի: Մեզ համար ակնհայտ էր, որ սա կազմակերպված բնույթ էր կրում և իմաստը նրանում էր, որ մեզ սադրեն […]

̰
Հայաստանում է Միջազգային հեռահաղորդակցության միության գլխավոր քարտուղարը

13:36 12.10.2018

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Միջազգային հեռահաղորդակցության միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումին։ ՀՄՄ-ն համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացմանը և աջակցում տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
Վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահի, Էստոնիայի նախագահի, Քվեբեկի վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ

13:10 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին: Շվեյցարիայի նախագահը, […]

̰
Դավիթ Սանասարյանն ուղևորվում է Մարալիկ

13:04 12.10.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ուղևորվում է Մարալիկ: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերի ժամանակ: Նա նշել է, որ Մարալիկում մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում, դիմել են իրենց, որ Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն իրականացնի: Նա խնդրեց մարալիկցիներին ընդհանրապես, երբ ինչ-որ մարդիկ են գալիս Մարալիկ, լինեն ադեկվատ, թե անադեկվատ, նրանց […]

̰
Ձեր շնորհիվ աշխարհը նորովի լսեց հայկական դուդուկը. Վիգեն Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

12:51 12.10.2018

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին. «Ջիվան Գասպարյանն այսօր դառնում է 90 տարեկան: Ծնունդդ շնորհավոր, վարպե’տ: Մե՜ծ Սոլակցի, մե՜ծ հայ, մե՜ծ արվեստագետ: Ձեր շնորհիվ աշխարհը նորովի լսեց հայկական դուդուկը: Ձեր շնորհիվ այն դարձավ նորագույն համաշխարհային ժառանգության անբաժան մաս: Ձեզ անսպառ առողջություն, մեր գլխից անպակաս լինեք»,- […]

̰
Մակրոնը տպավորված էր Հայաստանի մշակած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմով. Էրիկ Գրիգորյան

12:40 12.10.2018

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տպավորված էր Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմով»,- գրել է նախարարը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155480750657693&set=a.10151012101017693&type=3&theater

̰
Հրապարակվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերի «հայկական պարից» ևս մեկ հատված

12:30 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների: Տեսանյութում հյուրերը, նաև Էմանուել Մակրոնն ու իր կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պարում են հայկական պարային մեղեդիների […]

̰
Երևանում վթարի հետևանքով 7 տուժածից 5-ն արդեն դուրս է գրվել

12:23 12.10.2018

Երևանում հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել էին Volkswagen Touareg մակնիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ

12:20 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

11:47 12.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա համերգին

11:40 12.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին: Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։ Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված […]

̰
Հայաստանում հյուրընկալված առաջին տիկինները շրջում են թանգարաններով

11:37 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած հյուրերին շարունակում են ծանոթացնել մայրաքաղաքի մշակութային կյանքին: Առաջին տիկնայք ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ այսօր առավոտից այցելում են թանգարաններ: Նրանք արդեն եղել են Երվանդ Քոչարի թանգարանում, այժմ «Գաֆէսճեան թանգարան»-ում են: https://www.youtube.com/watch?v=l54UFyTfu1I

̰
Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք

11:17 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

̰
Խուզարկված 5 հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան. գաղտնալսման քրեական գործից մեկ ամիս անց. «Ժողովուրդ»

11:00 12.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ լրացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը: Սակայն ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, դեռևս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Ինչպես հայտնի է, այս գործով նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել 6 տարբեր հասցեներում: Վերոնշյալ հասցեներից միայն հայտնի դարձավ Yerevan.today լրատվական կայքի գրասենյակը: Իսկ ահա մյուս […]

̰
Ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

10:55 12.10.2018

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականը   նվաճել է առաջին մեդալը: 77 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Կարեն Մարգարյանը  պոկում վարժությունում գրանցել է 141,  իսկ հրում վարժությունում՝  168 կգ արդյունք: Երկամարտի 309 կգ արդյունքով նա դարձել է  պատանեկան Oլիմպիական խաղերի չեմպիոն: Կարեն Մարգարյանի մարզիչը հայ անվանի ծանրորդ, ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ […]

̰
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանա նվազագույն կենսաթոշակի շեմը

10:53 12.10.2018

Պետական կենսաթոշակային ապահովության համակարգում 2019 թվականի հունվարի մեկից կներդրվի նոր մոդել ու կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ  հասկացությունը: Կառավարություն ներկայացրած օրինագծով նախատեսվում է շուրջ 60 տոկոսով բարձրացնել ներկայում գործող կենասթոշակի նվազագույն շեմն ու այն սահմանել 25 հազար 500 դրամ:Սրանով պետությունը ինչ-որ տեղ կթեթևացնի ոչ բոլոր կենսաթոշակառուների սոցիալական բեռը: Հայաստանում կենսաթոշակների ավելացում տեղի է ունեցել 2015 թվականին, […]

̰
Ինքնասպան եղած Հ. Ղարագյոզյանը 4 մլն դոլար պարտք չի եղել նրան․ «Իրավունք»

10:35 12.10.2018

«Կիրակի օրը՝ գործընկերոջ վրա հրազենային մահացու կրակոցներ արձակելուց հետո ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ») ընտանիքը վստահ է, որ նա 4.000.000 ԱՄՆ դոլար պարտք չի եղել ո´չ Կարո Կարապետյանին (Յուվեցի Կա­րո), ո’չ էլ այլ անձի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը: Իսկ թե ինչն […]

̰
Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը անդառնալի հարված հասցրեց ՀՀԿ-ին. «Ժամանակ»

10:24 12.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական […]

̰
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, հավանաբար, Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր. «Իրավունք»

10:15 12.10.2018

«Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, իր կարծիքով, չտեսնված իրադար­ձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարևոր միջոցա­ռումներից: Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չե­ղյալ են հայտարարվում: Մասնավորա­պես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պատվիրակու­թյունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, […]

̰
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Հայաստան

10:03 12.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]

̰
Վերսկսվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները

09:40 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները: Գագաթնաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: Հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը, մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ամսաթիվը: Այսօր տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: […]

̰
Նիկոլ Փաշինյանի հրաժա­րականից հետո ու­ժային կառույց­ներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառա­յության․ «Ժամանակ»

09:23 12.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի հրաժա­րականից հետո Հայաստանի ու­ժային կառույց­ներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառա­յության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կա­ռույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստու­թյան ալիք բարձրացնել: Չնա­յած այս սցենարը քիչ հավանա­կան է […]

̰
Սամվել Մայրապետյանի գործով շրջանառվում է նաև Արմեն Գևորգյանի անունը. «Ժողովուրդ»

08:57 12.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա […]

̰
BACK_TO_TOP