TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան 2800-ի ծախսերն ավելի քան 2․5 անգամ կգերազանցեն 2017 թվականի ծախսը. վարչապետի խորհրդական

14:08 11.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևան 2800-ի համար վճարված գումարներն է ուսումնասիրում. «Երևան 2800-ի համար վճարված գումարներն եմ ուսումնասիրում․․․ Նախորդ իշխանության օրոք ավելի քան 175 մլն դրամ է վճարվել Երևան 2800 հիմնադրամին (տես նկար)։ Սրան էլ, եթե գումարենք շուրջ 11 մլն Էրեբունի-Երևան կոնյակը և ավելի քան 19 մլն […]

̰
Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան

14:04 11.10.2018

Փաշինյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

̰
Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է ԼՂ իշխանությունների կողմից. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽ-ում

13:50 11.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում («գորշ գոտիներում»), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։  « Նախ և առաջ ցանկանում եմ […]

̰
Երևանի 2800-ամյակի դրոշը հասել է տիեզերք

13:40 11.10.2018

Երևանի դրոշը հասել է տիեզերք: Դրոշները տիեզերք են ուղարկվել մարտի 21-ին տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Առնոլդի հետ: Կայանում վերջիններիս դիմավորել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը, Սքոթ Թինգլը, Նորիշիգե Կանային: «Հայաստանում և Երևանում ապրող սիրելի՛ բնակիչներ: Իմանալով, որ նշում եք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և ողջ հայ ժողովուրդը ուրախանում է այս առիթով, մենք ուրախանում ենք […]

̰
Դուք լավ գիտեք, թե Հայաստանն ինչ տեղ ունի Ֆրանսիայի սրտում. Էմանուել Մակրոնի ելույթը

13:12 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար: «Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ […]

̰
Շատերը մտահոգվել են, որ իրենց պրոֆիլի կլոնն են ստեղծելու. Սամվել Մարտիրոսյանի գրառումը

13:04 11.10.2018

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Facebook-ում հայտնված տարօրինակ խնդրի մասին: «Ֆեյսի հետ կապված երկու տարօրինակություն․ ա․ Վերջին մի քանի օրվա ընթացքում լիքը մարդ հանկարծ ստանում է հաղորդագրություն, որ ընդունել են իրենց ընկերության առաջարկը, չնայած, էդ մարդուն բան էլ չեն ուղարկել։ Տարօրինակ երևույթ է, բայց, ոնց ուսումնասիրեցի, պրոֆիլի վրա հարձակման […]

̰
Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում անցկացնել ավելի խոշոր տնտեսական ֆորում. Տիգրան Բալայան

12:58 11.10.2018

Մենք հաստատել ենք աֆրիկյան 10 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ: Մենք նախարարական համաժողովի ընթացքում շրջադարձ կատարեցինք դեպի Աֆրիկա: Աֆրիկայից եկած մասնակիցների մեծաքանակությունը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների մասին: Այսօր առևտրի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով կարող եմ ասել, որ սահմանները էական չեն»,- ասել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարաի ընթացքում: Նա նշել է, որ Երևանի […]

̰
Փաշինյանը «Ֆրանս 24»-ին հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր օրը

12:40 11.10.2018

Փաշինյանը խոսել է իր առաջիկա հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին:

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ 2012 թ․-ին ներառվել է հատուկ հայտարարություն. Տիգրան Բալայան

12:31 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին. «Իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի կողմից գումարվեց նախապատրաստական նիստ, որտեղ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, և այս ահռելի ծավալի կազմակերպչական աշխատանքները կատարվեցին: Այսօր կարող ենք հայտարարել, որ վարչապետից մինչև ուսանող բոլորը մոբիլիզացված են, որ ունենք Ֆրանկոֆոնիան»,- ասել է նա: Տիգրան Բալայնը խոսել է […]

̰
Էդվարդ Նալբանդյանի դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալել Հայաստանում

12:27 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին. «Մեր ջանքերի շնորհիվ ստացվեց Ֆրանկոֆոնիան հյուրընկալել Հայաստանում: Ուղիղ 3 տարի առաջ մենք մեծ հաջողությամբ անցկացրեցինք նախարարական համաժողովը և, ընդամենը 4 տարի լինելով կազմակերպության անդամ, որոշեցինք հյուրընկալել այն: Կար ևս մեկ թեկնածու՝ Թունիսը, որը հիմնադիր անդամներից է, սակայն պետք է նշենք, […]

̰
«Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» սիրված նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի

12:24 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի՝ երկրորդ եթերաշրջանով։ Հեռուստանախագիծը խոստանում է բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ: Կապուտաչյա Կարինային Հայաստան է բերել «Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» նախագծի նոր եթերաշրջանը: Մինչ փոքրիկը բեմին կմոտենար, աղջկա հայրիկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ 20 տարի Հայաստանում չի եղել: «Աղջիկս ինձ Հայաստան բերեց»,- ասաց հուզված տղամարդը: «Շանթ» ՀԸ-ն ձեռքբերում […]

̰
Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

11:52 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի՞ն

11:46 11.10.2018

«Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց տարածված  տեղեկությունը, թե Ալավերդու պղնձաձուլական գործարանը դարձել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունը: Մեջլումյանը տեղեկացրեց՝ գործարանն այս պահին գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Նշենք, որ այսօր «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուրգարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե բանկից իրեն հայտնել են, որ պղնձաձուլական գործարանն այսուհետ իրենց սեփականությունն […]

̰
Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

11:34 11.10.2018

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն: Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է

11:23 11.10.2018

Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Նա այստեղ է` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Նա թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ ժամանել է Հայաստան: Arrivé en Arménie 🇦🇲 @SommetEVN18 @Elysee pic.twitter.com/DrYxHzu2TF — Youri Djorkaeff (@youridjorkaeff) October 10, 2018

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

11:00 11.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]

̰
ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող 3 բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

10:48 11.10.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի փոխվարչապետի հետ

09:43 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ: Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:31 11.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 6-րդ փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հյուսիսային ճառագայթ 1-17 սեփական տները, Արաբկիր 49փ. 10-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նիկոլ Դումանի փ. 22-51/1 սեփական տները, […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ուղևորի փողերն ու բջջայինը յուրացրած տաքսու վարորդին

09:23 11.10.2018

Հոկտեմբերի 8-ին մի կին Ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցում տաքսի է նստել։ Մազմանյան փողոցում մեքենայից իջնելիս սրահում թողել է պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, բանկային քարտ, 35 հազար դրամ, 1000 ռուբլի և 150 ԱՄՆ դոլար։ Չէր հիշում մեքենայի ո՛չ մակնիշը, ո՜չ էլ հաշվառման համարանիշը։ Ձեռնարկված միջոցառումների […]

̰
Մենք կիսով չափ հայրենակից ենք. Մակրոն

07:31 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է Երևան ժամանելուց հետո՝ 24News-ի հետ հարցազրույցում: «Շատ ուրախ եմ այսօր Հայաստան ժամանելու, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով […]

̰
Հայաստանի և Գամբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

07:22 11.10.2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով […]

̰
Հայաստանը 55-րդն է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների հարյուրյակում

07:11 11.10.2018

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Ցանկում ներառված 100 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 55-րդ, Թուրքիան` 10-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ,  Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, […]

̰
Շիրակի մարզում կարկտահարության վնասի չափը 3 մլրդ դրամ է. քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում

23:39 10.10.2018

Այսօր կայացել է մարզխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրմանը, բերքահավաքին և իրացմանը վերաբերող հարցեր: Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 80.3 տոկոսով: Թերակատարվել է 356 մլն դրամ: Ու սա համարվում է գյուղապետերի թերացումը , որի հետևանքով համայնքը կարող է զրկվել սուբվենցիոն ծրագրերից: Շատ գյուղերում  ցուցանիշը  ցածր է: Բայց գյուղապետերն էլ իրենց  բացատրությունն ունեն՝  […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:20 10.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին, 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ին` հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից․ Նիկոլ Փաշինյան

23:07 10.10.2018

Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր, երբ մեր պետությունն […]

̰
Վարչապետը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման արարողությանը

22:42 10.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող գործարար համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետ Փաշինյանը ելույթում, մասնավորապես, ասել է. «Պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարգելի ղեկավար, Տիկնայք և պարոնայք նախարարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք գործարարներ, Տիկնայք և […]

̰
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին

22:31 10.10.2018

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային: «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ

22:14 10.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին: Ինչպես հայտնում են են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով և Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը ռոբոտ Սոֆյայի հետ սելֆի է արել

21:40 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» է այցելել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Իր ելույթից հետո վարչապետը մոտեցել է արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակել նրա հետ: Վարչապետը հարցրել է Սոֆյային՝ կարո՞ղ ենք լուսանկարվել, ինչին Սոֆյան պատասխանել է՝ իհարկե: Ինչպես ավելի վաղ ShantNews.am-ը հայտնել էր, […]

̰
BACK_TO_TOP