TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ

14:17 09.10.2018

Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էջմիածնի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, […]

̰
Իմ անկեղծ գնահատանքն եմ հայտնում մեր արդյունավետ համագործակցության վերաբերյալ. ԱՄՆ դեսպանը՝ Գագիկ Հարությունյանին

13:53 09.10.2018

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի Հանրապետությունում իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ երախտիքի խոսք է հղել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար:

̰
ՄԻԵԴ-ը հրապարակելու է Մարտի 1-ի գործով ևս 2 քաղբանտարկյալների կալանքի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները

13:50 09.10.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվող վճիռների վերաբերյալ: «Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ՄԻԵԴ քարտուղարությունը անցած շաբաթ ծանուցել է, որ 18/10/2018-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված ևս 2 քաղաքական բանտարկյալների՝ պարոնայք Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքի օրինականության […]

̰
Նոր Ընտրական օրենսգրքով կոալիցիաների ձևավորման սահմանափակումներ չկան

13:40 09.10.2018

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանը հայտարարել է, որ նոր Ընտրական օրենսգրքով կոալիցիաների ձևավորման սահմանափակումներ չկան, հետևաբար ապագա խորհրդարանում կարող է 2 քաղաքական ուժեր միավորվել, ձևավորել […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրած պատգամավորների թիվն ավելանում է

13:30 09.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատգամավորները հայտարարություն են տարածել և ստորագրահավաք սկսել և նրանց թիվը ավելանում է, հայտնում է armlur.am-ը: Այդ պահանջին միացել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Ավետ Սարգսյանը:

̰
Համայնքի ղեկավարը տիրացել է համայնքի բնակչուհու առանձնատանը. ՀՔԿ

13:04 09.10.2018

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ քրեական գործը: «Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից և որևէ մեկը, խախտելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով […]

̰
Շարունակվում է ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովը

12:59 09.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարարական համաժողովը, որին մասնակցել են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները: Նախարարական համաժողովին ամփոփվել են նախորդ գագաթնաժողովի արդյունքները, քննարկվել ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությանն առնչվող ֆինանսական, վարչարարական հարցեր, ինչպես նաև հաջորդ նախարարական համաժողովն անցկացնելու վայրը: Համաժողովից բացի՝ նախատեսված է նաև պատվիրակությունների ներկայացուցիչների շրջայց Digitec Expo ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է […]

̰
Դրախտիկ համայնքի դպրոցը 25 տարի անց կվերանորոգվի

12:50 09.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դրախտիկ համայնքի դպրոցից՝ տեղեկացնելով, որ շուտով վերանորոգում կսկսվի: «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի՝ դժոխք հիշեցնող դպրոցն է։ Համայնքապետի խոսքերով՝ շուտով կսկսվի վերանորոգումը։ 25 տարի եղել է այս վիճակում»,- ասված է գրառման մեջ։

̰
Փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել

12:49 09.10.2018

ՀՀ փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ զանգվածային լրատվության միջոցներով լայն տարածում ստացած հեռախոսային խոսակցության և ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՀ ՀՔԾ պետի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի վարքագծի առնչությամբ […]

̰
Վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը. Արթուր Ղազինյան

12:48 09.10.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: «ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից: Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով. 1. այդ օրն ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն, 2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական […]

̰
Նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություններ է ստեղծում օլիգարխների կուսակցությունների համար. Արշակ Սադոյան

12:47 09.10.2018

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ հիմնական թեման ծավալվել է ընտրագրավի և անցողիկ շեմի շուրջ: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը դժգոհել է, որ արտահերթ ընտրությունների համար ժամանակ չկա, և կուսակցությունների համար գրեթե անհնար […]

̰
Նոր Ընտրական օրենսգրքով՝ ընտրագրավը նվազեցվում է մինչև 7.5 մլն դրամ

12:41 09.10.2018

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ողջունել է փոփոխությունները՝ առաջարկելով խորհրդարան անցողիկ շեմն իջեցնել 3 տոկոսի կամ պարտադիր խորհրդարան մտնող կուսակցությունների թիվը դարձնել 5՝ բազմազանություն ապահովելու համար: Արմեն Մարտիրոսյանը նաև […]

̰
Քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չէ կամ ունեն այլ պլաններ. Շարմազանովը` Փաշինյանին աջակցող ՀՀԿ-ականների մասին

12:38 09.10.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: – Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել շարային ստուգատես և երդման արարողություն

12:33 09.10.2018

Հարկադիր կատարման ծառայությունում հոկտեմբերի 8-ին անցկացվել է սպայական անձնակազմի շարային ստուգատես և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարման ծառայությունից, 13 հարկադիր կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը […]

̰
Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ ԱԺ-ում պետք է լինի առնվազն 4 քաղաքական ուժ

12:08 09.10.2018

Կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։ Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խոսքի սկզբում վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ […]

̰
Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը քննարկել են համագործակցության նոր հարթակի ստեղծումը

12:06 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում Արա Բաբլոյանը և Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, կարևորել են փոխշահավետ համագործակցությունն ու այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք […]

̰
«Ժառանգություն»-ն աջակցում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին

12:04 09.10.2018

«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին: Այս մասին հաղորդում են կուսակցության գրասենյակից: «Ժառանգություն»-ը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է. «Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, […]

̰
ԿԸՀ նիստում Ֆելիքս Ցոլակյանի մանդատը կփոխանցվի Մարտուն Գրիգորյանին

11:55 09.10.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 9-ին, կկազմի արձանագրություն ՀՀԿ-ի՝ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը ՀՀԿ-ի ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տալու մասին: ՀՀԿ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ հերթական թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով խորհրդարանում կփոխարինի Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]

̰
Առափիի սողանքային գոտու ճանապարհը հիմնանորոգվում է

11:50 09.10.2018

Առափիի գյուղամիջյան գլխավոր՝ 1 կմ 200 մետրանոց ճանապարհը հիմնանորոգվում է, սակայն դրա երկարակեցությունը ոչ այնքան որակյալ շինարարությունից է կախված, որքան սողանքների ակտիվացումից: Գրունտային ճանապարհը, որի համար ճանապարհը տարեկան մեկ կամ երկու անգամ հարթեցնելը շքեղություն էր, հիմա ասֆալտապատվում է: Դա սուբվենցիոն պետական ծրագրի արդյունք է: Առափիի գյուղապետարանը ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներկայացրել էր կառավարությանը, գործադիրն էլ համաձայնել էր […]

̰
Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության փորձին

11:47 09.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ […]

̰
էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

11:40 09.10.2018

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար […]

̰
«Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրն ավարտվել է

11:29 09.10.2018

«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։  Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։ Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, […]

̰
ԱԺ մի շարք պատգամավորներ միանում են վարչապետի` դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը

11:28 09.10.2018

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Հայտարարության տակ ստորագրել […]

̰
Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են այս տարվա 9 ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

11:27 09.10.2018

Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից  ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Շահումյանի Գյուլիստան գյուղից հարավ ընկած հատվածում

10:42 09.10.2018

Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]

̰
Երևանի նորանշանակ ոստիկանապետի ունեցվածքը. «Փաստ»

10:03 09.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իսկ մինչ Երևանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանն զբաղեցնում էր […]

̰
Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային

09:49 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և «Հայ Փոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը մարեցին մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային: Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված` […]

̰
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում

09:32 09.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի, Օհանավան, Կարբի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզում

09:21 09.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արամ Խաչատրյան փ. 15, 17, 19 շենքերը, Վաղարշյան փ. 26 և Փափազյան փ. 25 շենքերը, Այգեկցի փ. 55-65 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 51փ. 3 շենքը, Հյուսիսային ճառագայթ 17, […]

̰
Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց եկել է ժամանակը, որ այն շողա. BBC-ի անդրադարձը Հայաստանին

00:52 09.10.2018

Բրիտանական BBC-ն  անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. «Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը գարնանը կատարել է մեծ փոփոխություն՝ թավշյա հեղափոխություն: Ամիսներ տևած խաղաղ շարժումը բերեց երկրի՝ երկար ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ շարժումը ղեկավարող, կրքեր բորբոքող ելույթներ ունեցող, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց․ իմ […]

̰
BACK_TO_TOP