13:40 09.10.2018
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր առավոտյան հանրային քննարկում է սկսվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի շուրջ։
Քննարկմանը հրավիրվել են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոհաննիսյանը հայտարարել է, որ նոր Ընտրական օրենսգրքով կոալիցիաների ձևավորման սահմանափակումներ չկան, հետևաբար ապագա խորհրդարանում կարող է 2 քաղաքական ուժեր միավորվել, ձևավորել մեծամասնություն և կառավարություն կազմել:
Հարց է տրվել գենդերային հավասարության մասին՝ շեշտելով, թե խորհրդարանի քանի տոկոսը պետք է կին լինի: Դանիել Իոհաննիսյանն ասել է, որ դառը իրականություն ունենք՝ կանանց ավելի դժվար են ընկալում քաղաքականության մեջ: Այս պահին մեր խորհրդարանում 18 տոկոսն է կին, սակայն պետք է հասնել նրան, որ կանանց քանակն ավելանա ԱԺ-ում, իսկ ժամանակի ընթացքում պետք է հանրության համար սովորական դառնա այն, որ կանայք առնվազն տղամարդկանցից վատ չեն զբաղվում քաղաքականությամբ:
11:55 09.05.2025
Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալՆախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...
11:44 09.05.2025
Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոսԳարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...
11:30 09.05.2025
Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համարԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...
11:20 09.05.2025
Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը ամերիկացիների կողմից նրա նկատմամբ սեքսիզմն ու ռասիզմն են եղել։ «Ես զարմացած չէի ոչ թե այն պատճառով, որ չէի կարծում, թե Հարիսը նախագահի լավագույն թեկնածուն էր։ Ես զարմացած չէի, քանի որ նրանք գնացին սեքսիստական ճանապարհով», – ասել է […] ...
11:12 09.05.2025
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...