18:27 08.10.2018
Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ […]
18:21 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի […]
18:16 08.10.2018
Ութերորդ օրն է՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով Մարալիկում բողոքի ակցիաների մասնակիցները շարունակում են արգելափակել համայնքապետարանի մուտքը, ինչի պատճառով համայնքապետը և աշխատակազմի անդամները հինգ օր առաջ տեղափոխվել էին մշակույթի տան շենք: Այսօր առավոտյան ցուցարարները նաև այս շենքն են եկել ու շրջափակել, որտեղ այդ պահին գտնվել է Անի համայնքի ղեկավարն իր աշխատակազմով: Ցուցարարները դարձյալ […]
18:00 08.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: […]
17:57 08.10.2018
ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») դեպքի օրը հրազենային 4 վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Հրազենային 4 վնասվածքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում […]
16:49 08.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան-Մեծի պողոտա Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության […]
16:17 08.10.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս […]
16:13 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ […]
15:59 08.10.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ պատգամավորների «դարձ»-ին: «Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Սիրո և համերաշխության հեղափոխությունը միայն ու միայն պիտի ողջունի նմանօրինակ «դարձը»,- գրել է Վահան Կոստանյանը։
15:50 08.10.2018
Հոկտեմբերի 29-ին և 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: «Իրականում այս համերգը նախապես պլանավորած էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը անձամբ մասնակցելու է համերգին: Հայտնի իրադարձություններից հետո մենք որոշեցինք համերգը նվիրել նրա հիշատակին: Նախատեսված մեկի փոխարեն, երկու օր տեղի կունենա այս համերգը»,- […]
15:44 08.10.2018
«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ […]
15:41 08.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնի Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող […]
15:40 08.10.2018
«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]
15:35 08.10.2018
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվել է, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն նա ձայներով զիջեց Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ անգամ խորհրդարան չմտնելով: «Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել է մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ […]
15:06 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` արդյո՞ք Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կատարել է իր խոստումը՝ ԱՀ նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին մեղադրանքի առաջադրումից հետո դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք արել մեղադրանքում նշված գումարը: «Մենք որևէ գործով երբեք չենք արգելել պատճառած վնասը վերականգնել, հակառակը, դա ողջունելի է: […]
14:58 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելուց հետո նախարարությունից հեռանալիս նախարարից հետաքրքրվել է, թե գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ինչ փուլում են և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նախարարը տեղեկացնում է, որ մի հանդիպում արդեն եղել է, իսկ Փաշինյանը տեղեկացնում է, որ հնարավոր է` նոյեմբերին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր […]
14:47 08.10.2018
Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։ Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց […]
14:44 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների […]
14:37 08.10.2018
Հոկտեմբերի 6-ին`ժամը 16։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային թունավորում» […]
14:31 08.10.2018
«2018թ-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված, քննվել է 19 521 քրեական գործ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4105-ով կամ 26.6 տոկոսով: Ընդ որում՝ 41 տոկոսը քննվել է հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում»,- այս տվյալներն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ […]
14:30 08.10.2018
Անի համայնքի բնակիչները առավոտից փակել են Մարալիկի մշակույթի տան մուտքը, որտեղ գտնվում է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: Ցուցարարները նրան ժամանակ են տվել շենքից դուրս գալու և հրաժարական տալու համար: Նրանք սպասում են համայնքի ղեկավարի պատասխանին։ Այսօր դասադուլ են հայտարարել ու ցուցարարներին միացել նաև Մարալիկի երկու և Ձորակապի դպրոցների աշակերտները։ Շարունակում է փակ մնալ նաև […]
14:24 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ կատարած աշխատանքի համար, և շնորհավորել Ֆելիքս Ցոլակյանին ու նրան մաղթել հաջողություններ: «Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական […]
14:23 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում օրինականության ապահովման գործում: «Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների, մարմինների, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Չի կարելի որևէ մի ոլորտ կամ […]
14:16 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել: Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ […]
14:13 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շուրջ 6000 քրգործ կա, դրանց մի մասը՝ մոտ 20 տոկոսը, Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զինծառայողների`մահվան ելքով քրեական գործերը միայն միջանձնային հարաբերությունների հետ չեն կապված, դրանք տարբեր գործեր են՝ կան զենքի հետ վարվելու կանոնների […]
13:46 08.10.2018
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին […]
13:38 08.10.2018
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]
13:30 08.10.2018
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար Հարգելի՛ գործընկերներ Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին […]
13:20 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]
13:14 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում […]